Այսօրը մեր ճամբարի վերջին օրն էր։ Ինչքա՜ն շուտ անցավ այս ճամբարը։ Այս անգամ ընդհանուր պարապմունքն անցկացվեց Սուրբ Երրորդություն եկեղեցում, որը մենք անվանում ենք «Ուսումնական ժամերգություն»։ Ժամերգության ժամանակ սովորողները երգեցին Փրկչի մասին երգեր, միասին աղոթեցինք և վերջում էլ մոմ վառեցինք վերջին ողբերգական իրադարձության և պատերազմների զոհերի հիշատակի համար։




Վերադառնալով հետ, քննարկեցինք նախագծերի արդյունքների մասին և խաղեր խաղացինք ամբողջ ջոկատով։ Մեր ջոկատը 12:30 շարժվեց սահադաշտ, իսկ ես ու Ավագը մնացինք, որպեսզի շարունակենք «Նախասիրությունների բացահայտում» թեստը։ Նաև հասցրեցինք մասնակցել Միջին դպրոցի սովորողներից մեկի տատիկի խմորեղենների ու թխվածքների հյուրասիրությանը։ Բոլոր թխվածքները ունեին դդում կոմպոնենտը, չէ որ այսօր Ղափամայի ծեսն էր։
Սահադաշտի խումբը ժամը 15:05-ին վերադարձավ դպրոց և մենք՝ ջոկատով, մասնակցեցինք ռազմական բաղադրիչ ունեցող Մեդիաուրբաթին։ Այսպիսի եզրափակիչ ստացվեց։ Շնորհակալություն ուշադրության համար․․․