1. Ի՞նչ է էլեկտրական լիցքը։
Մարմինների էլեկտրական փոխազդեցությունը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է էլեկտրական լիցք և նշանակվում q տառով:

2. Քանի՞ տեսակի լիցքեր գիտենք, և ինչպե՞ս են նրանք փոխազդում։
Էլեկտրական լիցքը լինում է երկու տեսակի՝ դրական ու բացասական (+ & -)։

3. Ձևակերպել ատոմի կառուցվածքը։
Ատոմը կազմված է միջուկից ու նրա շուրջը պտտվող էլեկտրոններիցԼ

4. Ձևակերպել Կուլոնի օրենքը։
Երկու անշարժ, կետային (փոքր չափեր ունեցող) լիցքերի փոխազդեցության ուժի մեծությունը ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց հեռավորության քառակուսուն:
F=K*q1q2/R2

5. Ձևակերպել լիցքերի պահպանման օրենքը։
Եթե մարմինների համակարգը շրջապատի հետ լիցք չի փոխանակում, այդ մարմինների լիցքերի հանրահաշվական գումարը մնում է անփոփոխ: Փորձերով հաստատված այս պնդումը կոչվում է լիցքի պահպանման օրենք։

6. Ի՞նչ է էլեկտրական դաշտը։
Էլեկտրական դաշտը մատերիայի հատուկ տեսակ է, որն գոյություն ունի յուրաքանչյուր էլեկտրանացած մարմնի շուրջ։

7. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը։
Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:

8. Ո՞ր մեծությունն են անվանում հոսանքի ուժ։
Էլեկտրական հոսանքը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հոսանքի ուժ:

9. Ո՞ր մեծությունն են անվանում էլեկտրական լարում։
Լարումը ցույց է տալիս տվյալ տեղամասով 1Կլ լիցք անցնելիս էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:

10. Ո՞ր մեծությունն են անվանում էլեկտրական դիմադրություն։
Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում R տառով։

11. Ձևակերպել Օհմի օրենքը։
Անփոփոխ դիմադրության դեպքում տեղամասով անցնող հոսանքի ուժն ուղիղ համեմատական է լարմանը:
12. Ձևակերպել Ջոուլ-Լենցի օրենքը։
Հոսանքակիր հաղորդչում անջատված ջերմաքանակը հավասար է հոսանքի ուժի քառակուսու, հաղորդչի դիմադրության և նրանով հոսանքի անցման ժամանակի արտադրյալին:
