Փետրվարի 1

Նախադասության գլխավոր անդամներստորոգյալ։ Ընդգծել ենթակաները, դուրս գրել ստորոգյալները, նշել պարզ են, թե բարդ։

Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։

Պանինը որսորդ Էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։

Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր։

Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։

Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։

Ստորոգյալներ՝

  1. Պես էր — բաղադրյալ ստորոգյալ
  2. Հրեշ էր — բաղադրյալ ստորոգյալ
  3. Կերևար — պարզ ստորոգյալ
  4. Կկանգներ — պարզ ստորոգյալ
  5. Կնայեր — պարզ ստորոգյալ
  6. անում է— պարզ ստորոգյալ
  7. Դուրս կգար — պարզ ստորոգյալ
  8. Կմռնչար — պարզ ստորոգյալ
  9. Զարթնում էին — պարզ ստորոգյալ
  10. Մռռում — պարզ ստորոգյալ
  11. Մնում էր — պարզ ստորոգյալ
  12. Ծռմռատել — պարզ ստորոգյալ
  13. Որսորդ էր — բաղադրյալ ստորոգյալ
  14. Ուներ — պարզ ստորոգյալ
  15. Գնում էր — պարզ ստորոգյալ
  16. Չէր մոտենում — պարզ ստորոգյալ
  17. Կենում էին — պարզ ստորոգյալ
  18. Հալածում էին — պարզ ստորոգյալ
  19. Վազում էր — պարզ ստորոգյալ
  20. Ճչում — պարզ ստորոգյալ
  21. Տարերք էր — բաղադրյալ ստորոգյալ
  22. Բացվում էր — պարզ ստորոգյալ
  23. Երևում էին — պարզ ստորոգյալ
  24. Նստում էր — պարզ ստորոգյալ
  25. Ուտեն — պարզ ստորոգյալ
  26. Ձեռք չէր տալիս — բաղադրյալ ստորոգյալ
  27. Վերադառնում էր — պարզ ստորոգյալ
  28. Տեսներ — պարզ ստորոգյալ
  29. Պիտի հարձակվեին — պարզ ստորոգյալ
  30. Հալածեին — պարզ ստորոգյալ
  31. Կարողանար — պարզ ստորոգյալ