Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ. տեղի ունեցավ ճակատամարտ Հռոմի և Սելևկյանների միջև, որտեղ Սելևկյանները պարտություն կրեցին: Օգտվելով ստեղծված նպաստավոր իրավիճակից, Ք․ա․ 189թ. Արտաշեսը՝ Մեծ Հայքում, Զարեհը՝ Ծոփքում իրենց թագավորներ հռչակեցին։ Մեծ Հայքի թագավորությունը իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան։ Անկախացան նաև Փոքր Հայքն ու Կոմմագենեն։ Այսպիսով՝ Ք․ա․ 2-րդ դարից կային 4 հայկական թագավորություններ՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքն ու Կոմմագենեն։ Սակայն Հայաստանը աստիճանաբար թուլացավ։ Հարևան պետությունները, օգտվելով Հայաստանի թուլացումից, նվաճել էին մի շարք հայկական տարածքներ։ Արտաշես 1-ինը (Ք․ա․ 189-160թթ.) Մարաստանից , Վրաստանից, Պոնտոսից և Սելևկյան տերությունից հետ գրավեց ու Մեծ Հայքին վերամիավորեց հայկական տարածքների զգալի մասը։ Հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է <<Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ>>։ Զարեհի մահվանից հետո Արտաշես 1-ը փորձեց Մեծ Հայքին վերամիավորել Ծոփքի թագավորությունը։ Դա, սակայն նրա մոտ չհաջողվեց: Այդ ծրագիրը հետագայում իրականացրեց Արտաշես 1-ի թոռը՝ Տիգրան 2-րդ Մեծը։

Վարչական և ռազմական բարեփոխումներ՝

Արտաշես 1-ը բանակը բաժանեց 4 սահմանակալ զորավարությունների՝ ըստ աշխարհի։ Վարչական բարեփոխմամբ երկիրը տարածքը բաժանվեց 120 գավառների։ Կարգավորվեց նաև երկրի կառավարման համակարգը և պետության կարևոր պաշտոններ ստեղծվեցին, որոնցում նշանակեց իր մերձավորներին։ Հազարապետության պաշտոնում նշանակվեց արքայի որդի Վրույրը, ում պատմահայրը հիշատակում է որպես <<այր իմաստուն և բանաստեղծ>>։ Մյուս որդուն՝ Մաժանին, արքան դարձրեց քրմապետ։

Հողային ռեֆորմը՝

Երկրում սրվել էին հողային հարաբերությունները։ Այդպես շարունակվելու դեպքում գյուղացին ի վիճակի չէր լինելու հարկեր վճարելու։ Դրա համար նա սահմանաբաժան քարեր տեղադրեց մասնավոր հողերի համայնական և մասնավոր հողերի միջև, որոնց վրա կային արամեատառ արձանագրություններ։ Դրանցում արքան ներկայանում է Երվանդական տոհմանունով։ Նրա օրոք <<անմշակ հող չէր մնացել>>։

Մյուս բարեփոխումները՝

Արտաշեսը ամրապնդեց թագավորական նախնիների պաշտամունքը։ Արտաշատում նա կառուցեց Անահիտ տաճարը, որտեղ դրվեցին արքայի նախնիների արձանները։ Արտաշեսը ճշգրտել տվեց օրացույցն , բարեփոխեց տոմարը, լճերի ու գետերի վրա հաստատեց նավարկություն։

Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը՝

Արտաշատը հիմնադրվել է Ք․ա․ 185 թ, որի տեղի ընտրության և քաղաքի հատակագիծը կազմելու գործում կարևոր դեր է ունեցել Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը, որը հալածվելով Հռոմից, ապաստան է գտել Հայաստանում։ Արտաշատը հիշատակվում է նաև որպես <<Հայկական Կարթագեն>>։ Արտաշեսին մեծարել են Մեծ, Բարեպաշտ, Աշխարհակալ պատվանուններով։ Նրան են նվիրված շատ պատումներ ՝ <<Երվանդ և Արտաշես >>, <<Արտաշես և Սաթենիկ >>, << Արտաշես և Արտավազդ >>։