Երբ մենք տեսնում ենք, որ մեր առջև տեղի ունեցավ մի արտառոց դեպք՝ մեր դեպքում մարդն կորցրեց իր գիտակցությունը, մենք սկզբից պետք է վստահ լինենք, թե արդյոք մենք ապահով վայրում ենք գտնվում, որպեսզի օգնենք տուժածին։ Նախ պետք է ստուգել տարածքը՝ համոզվելու, որ վտանգ չկա, լինի դա օձ, շուն, բնական երևույթ, սուր հոտ կամ համ և այլն, և հետո արդեն քայլեր ձեռնարկել մարդուն օգնելու համար։
Մոտենալով մարդուն պետք է հասկանանք, թե արդյոք նա գիտակից վիճակում է, թե ոչ։ Գիտակից մարդը կարող է աչքերը բացել, փակել, եթե իհարկե ծայրահեղ թույլ չէ, կարող է հոգոց հանել և այլն։ Սակայն, մինչ հրամաններ տալը, մենք պետք է համոզվենք, որ նա մեզ լսում է, ուստի և պետք է զիլ ձայնով արտաբերենք նրա անունը։ Եթե անունը շարունակաբար հնչում է, բայց ոչ մի արձագանք տուժածի կողմից չկա, ուստի պետք է ավելի բարձր գոչել ու ավելի հրամայական տոնով։ Սրանից հետո կարող է լինել երկու դեպք։

Դեպք 1 — Մարդը զարթնում է, աչքերը բացում է այն բանից հետո, երբ մենք տվեցինք նրա անունը։ Այս ամենից հետո, մենք պետք է համոզվենք, որ վերջինս մեզ լսում է ու կարող է պատասխանել։ Այդ իսկ պատճառով, պետք է խնդրենք, որպեսզի նա կամ բացի-փակի բերանը, կամ աչքերը արագ թարթի, կամ հոգոց հանի, կամ էլ պարզապես մի արտահայտություն անի, եթե նա մեզ իհարկե լսում է։ Եթե չի լսում, ապա արդեն պետք է հերթական անգամ ապացուցվել, որ վերջինս անգիտակից վիճակում չէ։

Դեպք 2 — Մարդը չի զարթնում, աչքերը չի բացում այն բանից հետո, երբ մենք տվեցինք նրա անունը։ Արդեն պարզից էլ պարզ է դառնում, որ նա անգիտակից վիճակում է։ Պետք է ստուգել նախ և առաջ գլխավոր մկանների՝ սրտի ու թոքերի աշխատանքը։ Այդ իսկ պատճառով պետք է հասկանանք, թե արդյոք նրա պուլսը կանգնել է, թե ոչ։ Դրա համար պետք է երեք մատով հպենք դաստակի փոսիկի մեջ, որպեսզի զգանք շարժը։ Նույն գործողությունը կարող ենք կատարել վզի աջ և ձախ կողմերում գտնվող փոսիկին հպելով կամ սեղմելով, բայց ոչ շատ ուժեղ։ Համոզվելով, որ ամեն ինչ կարգին է, պետք է սկսենք փնտրել կամ կանչել մասնագիտացված փրկարարների, որոնք կկարողանան մարդուն ուշքի բերել։ Այս քայլերը ամենահեշտ ու առաջին հայացքից անօգուտ են, սակայն երբեմն շատ անհրաժեշտ են լինում։