Հարցեր՝

1. Որն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը:

Պարտադիր ու հարկադիր աշխատանքները իրենցից ենթադրում են, որ անձը հարկադրված ու պարտադրված է աշխատանքն կատարել։ Նույնիսկ եթե անձը որևէ աշխատանքային պայմանագիր չի կնքել, միևնույնն է նա հարկադրված է անել աշխատանք՝ պարտադիր կերպով։

2. Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները:

Նախ և առաջ, որպես կարևորագույն նախադրյալ, հաշվի է առնվում մարդու աշխատանքին տրվելու ու աշխատելու ունակությունները, տարիքը։ Նյութական առումով հաշվի է առնվում կնքման վայրը, ժամը, տարեթիվն ու ամսաթիվը, կնքող կողմերի, ինչպես նաև միջնորդների անունները, կազմակերպության կամ ֆիզիկական անձի գործատուի անունը, աշխատանքային պայմանագրի ու օրենսդրության, ինչպես նաև ներքին ակտերի կետերը, աշխատանքը ուժի մեջ մտնելու տարին, ամսաթիվը, օրը, պաշտոնի կամ տեղը զբաղեցնելու անունը, հիմնական աշխատավարձի չափերը, պարգևավճարների, լրավճարների, հավելավճարների դրույթները, փորձաշրջանի տևողությունը՝ կախված դրա առկայությունից, կողմերի համաձայնությամբ կարող են ներառվել հավելյալ կետեր, աշխատանքային ռեժիմը, ժամերը, իսկ վերջում երկու կողմերի ստորագրությունները, որոնք վավերացնում են պայմանագիրը և այն ուժի մեջ է մտնում պայմանագրով որոշված ժամկետում։ Օրենսդրությամբ ավելի բարենպաստ պայմաններ սահմանվելու դեպքում աշխատանքային պայմանագիրը պետք է համապատասխանեցվի օրենսդրության պահանջներին:

Contract Vectors & Illustrations for Free Download | Freepik

Եթե անձը 14-15 տարեկան է, ապա առանց ծնողների թույլտվության որևէ պայմանագիր իրավունք չունի կնքելու և առավելևս վավերացնելու։ 18-ից բարձր անձիք ինքնուրույն են կնքում պայմանագիրը, սահմանում են դրույքաչափը, քննարկում են երկրորդական եկամուտի աղբյուրի ու սոցիալական ապահովագրության հարցերը, ինչպես նաև աշխատանքային ժամերը։ Եթե մարդը զուգահեռ սովորում է, ապա կառավարության ու օրենսդիր մարմնի կողմից վավերացման սպասող նոր փոփոխությունների փաթեթը, իրենից ենթադրում է հետևյալը, որը աշխատանքային ժամերը չպետք է խոչընդոտեն կրթական հաստատությունում սովորող անձին, դա կապված է ժամերի հետ։ Այսինքն, գործատուն իրավունք չունի աշխատանքային ժամերը սահմանել կրթական պրոցեսի ժամանակ, ինչպես նաև անչափահաս անձանց հետ, առանց ծնողի վկայության ու համաձայնության։ Ստացվում է, որ անչափահաս անձիք կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։ Ի դեպ պետք է նշեմ, որ 14-15 տարեկանում, անձը չի կնքում պայմանագիր, այլ կնքում է համաձայնագիր։ Աշխատանքային պայմանագիրը կարող է լինել ժամկետային ու անժամկետ։ Սկզբից անձի հետ կնքվում է մի քանի տարվա պայմանագիր, որի լրանալուն պես գործատուն ինքն է որոշում, ազատել աշխատանքից անձին, թե երկարացնել կամ անժամկետ դարձնել վերջինիս հետ կնքած պայմանագիրը։

3. Աշխատանքային փորձաշրջան որ դեպքում է սահմանվում։

Կարծում եմ, որ վերևում արդեն խոսեցի սրա մասին։ Փորձաշրջան է անցնում նոր ոլորտում կամ նոր աշխատանքային միջավայրում ընդգրկված անձը։ Այդպիսի փորձաշրջան է անցնում ժամկետային պայմանագիր կամ համաձայնագիր կնքած անձը։ Եթե գործատուին բավարարում են անձի աշխատանքային ունակությունները, ապա նա շարունակում է անձի հետ համագործակցությունը, երկարացնում է կամ էլ անժամկետ է դարձնում անձի հետ կնքած համաձայնագիրը կամ պայմանագիրը։ Փորձաշրջանի ժամանակ, անձը սովորում է ու ինքնուրույն անցնում է աշխատանքի՝ սահմանված ներքին ակտերով ու կարգերով, ինչպես նաև ՀՀ Օրենսդրության ու պայմանագրի կետերի համաձայն։ Փորձաշրջանի առկայության դեպքում սահմանվում է տևողություն ու աշխատավարձի դրույքաչափը։

Establishing a Positive Workplace Culture: Definition, Tips & Why it's  Important | RMIT Online

Ինչպես նաև, գործատուն իրավունք ունի սահմանել փորձաշրջան այն դեպքում, երբ ուզում է համոզվել անձի ու նրա ստանձնած պաշտոնի համապատասխանատվության ճշգրտության մեջ, նաև անձին ավելի բարձր պաշտոն հանձնելու ու նրա ունակությունները ստուգելու համար։

4. Նշել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ըստ տարիքային խմբերի:

14-15 տարիքային խումբ՝

  • Անձը հաստատող փաստաթուղթ՝ ծննդյան վկայական, անձնագիր, սոց․ քարտ, վկայագիր
  • Ծնողի համաձայնության փաստաթուղթ՝ գործատուի համար
  • Նախնական կրթության վկայագիր, ատեստատ

16-18-բարձր տարիքային խումբ՝

  • Անձը հաստատող փաստաթուղթ՝ ծննդյան վկայական, անձնագիր, սոց․ քարտ,
  • Քոլեջն կամ դպրոց ավարտած վկայագիր, դիպլոմ կամ ատեստատ
  • Ինքնակենսագրական՝ հմտությունների, լեզուների տիրապետման ու ունակությունների վերաբերյալ
  • Աշխատանքային փորձի մասին բնութագիր

5. Նշել գրանցված աշխատողի առավելությունները:

Գրանցված աշխատողները այն անձիք են, որոնք հաշվառված են հարկ վճարելու գրքույկում։ Այսինքն, գրանցված աշխատողը հարկեր է վճարում պետությանը, որի դիմաց ստանում է ստաժ՝ աշխատանքային փորձ, որն հետագայում կարող է ազդել կենսաթոշակի վրա։ Գրանցված աշխատողը տարբերվում է նրանով, որ կարող է բողոք ներկայացնել կազմակերպության դեմ՝ ապօրինի հաշվառում կամ գործողություն (նրա նկատմամբ) կատարելու դեպքում։ Այսպիսի մեծ հնարավորություն է տալիս նաև աշխատանքային պայմանագիրը։ Գրանցված աշխատողը հավաքում է ստաժ, որի համար հետագայում ստանում է ավելի բարձր կենսաթոշակ։ Եթե անձը աշխատում է «սև գործում», ապա վերջինս չի ստանում ստաժ՝ աշխատանքային փորձ, առավել ևս հաճախ դեպքերում չի էլ կնքում աշխատանքային պայմանագիր։ Պետական գրանցված աշխատողները պետության վերահսկողության տակ են։ Պետությունը պարգևավճարներ է մատուցում, ինչպես նաև ըստ օրենքի թույլատրում է անվճար օգտվել բժշկական բաժիններից՝ ստուգման համար։

6. Ներկայացնել աշխատանքային փորձաշրջանը ըստ օրենքի:

Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:

Why You Should Have a Lawyer Draft a Contract — Gulisano Law, PLLC

Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են սույն օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով:

Փորձաշրջան չի կարող նախատեսվել, եթե աշխատանքի են ընդունվում`

1) տասնութ տարին չլրացած անձինք.

2) ընտրովի պաշտոն զբաղեցնողները, ինչպես նաև պաշտոնի նշանակման համար որակավորման քննություններ հանձնած կամ գործատուի մոտ կամ գործատուի նախաձեռնությամբ այլ վայրում ուսուցում անցած անձինք.

3) գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձինք.

4) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

7. Աշխատանքային արձակուրդ

Աշխատանքային արձակուրդը պետության կողմից օրենքով նախատեսված հանգիստ է, որը թույլ է տալիս անձին 4 տարբերակով հանգիստ վերցնել։ Դրանք են՝ վճարովի, անվճար, մայրական ու հայրական։ Պետք է նշեմ, որ նոր փոփոխությունների համաձայն, գործատուն բոլոր իրավունքներն ունի ինքնուրույն արձակուրդի ուղարկել աշխատողին, ով վերջին երկու տարում ընդհանրապես չի գնացել արձակուրդ։ Սա նոր փոփոխություններով պայմանավորված և վավերացման սպասող եզրույթ-օրենք է։

Premium Vector | Family beach vacation illustration concept on white  background

Վճարովի արձակուրդի դեպքում, անձը 24 օրով գնում է արձակուրդի, որի ընթացքում վարձատրվում է դրույքաչափին համապատասխան։ 24 օրը լրանալուն պես, անձը պարտավոր է ներկայանալ աշխատանքային վայր կամ հայտնել աշխատանքը շարունակելու մասին։

Անվճար արձակուրդը իրենից ենթադրում է կողմնակի կամ երկրորդական եկամուտ հետապնդող անձանց իրավունքները, այսինքն անվճար արձակուրդի դեպքում, 34 օրվա ընթացքում, անձը լինելու է արձակուրդի մեջ և չի ստանալու իրեն դրույքաչափով սահմանված վարձատրություն։ 34 օրը լրանալուն պես, անձը պարտավոր է ներկայանալ աշխատանքային վայր կամ հայտնել աշխատանքը շարունակելու մասին։

Մայրական արձակուրդը կամ դեկրետը պայմանավորում է գրանցված ու նորածին երեխա ունեցող աշխատող մայրիկին սահմանել 1.5 (նոր փոփոխություններով՝ 2) տարի արձակուրդ, որի ընթացքում վերջինս վարձատրվելու է։ Արձակուրդը լրանալուն պես աշխատողը պարտավոր է ներկայանալ աշխատանքային վայր, որտեղ նրան իրավունք է վերապահվում աշխատանքից շուտ դուրս գալ կամ էլ աշխատանքային ժամերին զբաղվել նորածին երեխայով։

Հայրական արձակուրդը ուժի մեջ է մտել սահմանադրական փոփոխություններից հետո և վավերացվել է 2017 թվականին։ Դա իրենից ենթադրում է, որ հայրը իրավունք ունի մեկ շաբաթ գործից բացակայել՝ նորածին երեխայի պատճառով։

8. Աշխատանքից ազատում։

Գործատուն բոլոր իրավունքները ունի ազատելու իր աշխատողին, եթե վերջինս բարեխղճորեն չի կատարում իր պարտականությունները։ Ինչ վերաբերվում է թոշակառուներին, ապա վերջին փոփոխությունների համաձայն, գործատուն այլևս իրավունք չունի ազատելու աշխատանքից թոշակառուին։ Թոշակառուն ինքն է կամավոր որոշում շարունակել աշխատելը, թե ազատվել։ Գործատուի լիազորությունները այս պարագայում կասեցվելու են։

Premium Vector | Office meeting - vector illustration of a business  situation scene. cartoon people characters of young, senior males, men  discussing work. manager, advisor, consultant, lawyer giving advice, talking

Հասարակագիտական քննարկում՝

Արդյոք մասնագետը կարող է աշխատանքի չընդունվել նույնիսկ մասնագիտական գիտելիքների առկայության դեպքում, կամ հակառակը։

Լրամշակված կետեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ