Մետալուրգիական Արդյունաբերությունը
Մետալուրգիան Հայաստանի Հանրապետության արդյունաբերության հնագույն և առաջատար ճյուղերից է: Հին Հայաստանը հարակից երկրների հետ ﬕասին եղել է ﬔտաղաձուլական համաշխարհային կենտրոններից ﬔկը:
Այստեղ Ք. ա. 4-րդ հազարամյակից արդեն ձուլվել է բրոնզ, իսկ Ք. ա. 2-րդ հազարամյակի կեսերից՝ երկաթ: Այդ են վկայում Մեծամոր բնակավայրում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի տարածքում կատարված պեղուﬓերի ընթացքում հայտնաբերված զարդերը, զենքերի և գործիքների նմուշները: Հայտնի է, որ ﬔտաղի ստացուﬓ անցնում է տեխնոլոգիական ﬕ քանի փուլ սկսած հանքանյութի հանույթից, հարստացուﬕց ﬕնչև ﬔտաղի ձուլումը և գլանվածքի ստացումը:
ՀՀ ﬔտալուրգիական համալիրը բաղկացած է ﬕ քանի ենթաճյուղերից` պղնձի, մոլիբդենի, բազմաﬔտաղների (կապար, ցինկ և այլն) և ոսկի: Դրանցից ավարտուն տեխնոլոգիական ցիկլ ունեն պղնձի, մոլիբդենի և ոսկու արտադրությունները: ՀՀ ﬔտալուրգիայում զգալի է օտարերկրյա ընկերությունների (Գերմանիա, Ռուսաստան, Կանադա և այլն) ներկայությունը:

Մինչխորհրդային տարիներին մետալուրգիական ավարտուն ցիկլ ունեցել է պղնձաձուլությունը։ Դեռևս XVIII դ. 60-70-ական թվականներին Զանգեզուրում (Կապան) և Հյուսիսային Հայաստանում (Ալավերդի) կառուցվեցին տեղական հումքով աշխատող պղնձի ձուլման գործարաններ։
XX դ․ սկզբին Հայաստանը Ռուսաստանի պղնձաձուլության առաջատար երկրներից մեկն էր։ 1913 թ. Հայաստանի արդյունաբերության համախառն արտադրանքի կառուցվածքում գունավոր մետաղաձուլության (բացառապես պղնձաձուլության) բաժինը կազմում էր մոտ 60%։ Խորհրդային տարիներին փոքր պղնձաձուլարանների փոխարեն կառուցվեց Ալավերդու լեռնամետալուրգիական խոշոր կոմբինատը, որի վերջնական արտադրանքը՝ մաքուր պղինձը, գլանվածքի ձևով առաքվում էր մեքենաշինական ձեռնարկություններին։ Պղնձի հանքաքարի ձուլման ընթացքում անջատվում է ﬔծ քանակությամբ ծծումբ, որն
արժեքավոր հումք է տարբեր արտադրությունների համար: Ստացվում են նաև պղնձարջասպ, արծաթ, ոսկի և այլ արժեքավոր մետաղներ (վերջիններս փոքր քանակությամբ առկա են պղնձաձուլման թափոնների մեջ)։


Պղնձաձուլության թափոնները (խարամը) և ծծմբային գազերը աղտոտում են շրջակա միջավայրը։
Դեբեդ գետի հովտի բնական ﬕջավայրը պահպանել պատճառաբանությամբ 1989 թ. փակվեց Ալավերդու կոմբինատը, որը տարեկան արտադրում էր 30-40 հազ. տ մաքուր պղինձ։ Այժմ երբեմնի հզոր կոմբինատի փոխարեն գործում է սեփականաշնորհված «Մանես-Վալեքս» ձեռնարկությունը։ Այն, բացի տեղական հումքից (Ալավերդի, Ախթալա, Շամլուղ), հարստացված հանքանյութ է ստանում Սյունիքի մարզից (Քաջարան, Կապան, Ագարակ) և ԼՂՀ-ից (Դրմբոնի հանքահարստացուցիչ կոմբինատից)։ Հեռանկարում Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված պղնձի արտադրության ծավալները կընդլայնվեն։ Դրան կնպաստի նաև Քաջարան քաղաքում կառուցվող նոր պղնձաձուլարանը։ 2012 թ. ՀՀ-ում արտադրվել է 155 հազ տ. պղնձի խտանյութ և 10 հազ տ. կոնվերտորային (մաքուր) պղինձ։
ՀՀ մետալուրգիայի մյուս ենթաճյուղը մոլիբդենի արդյունաբերությունն է, որը վերջերս սկսել է աշխատել ավարտուն արտադրական ցիկլով։ Նախկինում հարստացված հանքանյութը՝ խտանյութը, արտահանվում էր արտասահման՝ հետագա մշակման և մետաղային մոլիբդեն ստանալու համար։ Այժմ Երևանի մաքուր երկաթի գործարանում մշակում են խտանյութի մի մասը և ստանում մետաղային մոլիբդեն (ֆեռոմոլիբդեն)։ Ծրագրվում է մոլիբդենի ամբողջ խտանյութի (շուրջ 10 հազ.տ.) վերամշակումը և մաքուր մոլիբդենի ու մյուս արժեքավոր նյութերի ստացումը կազմակերպել այս գործարանում։

Մոլիբդենի պաշարներով ՀՀ-ն աշխարհում գրավում է առաջին տեղերից մնկը։ Դրանց հիմնական մասը գտնվում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրում, որի բազայի վրա գործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` ՀՀ-ն արդյունաբերական խոշորագույն ձեռնարկություններից մեկը։ Տեղական հումքի բազայի վրա մոլիբդենի հանքանյութ է արտադրվում նաև Ագարակ քաղաքում։
Դուք գիտեք, որ Հայաստանի մետաղային հանքավայրերը համալիրային են։ Այսինքն՝ գլխավոր մետաղին ուղեկցում են ուրիշ արժեքավոր մետաղներ և տարբեր քիմիական տարրեր ՝ ոսկի, արծաթ, ռենիում, սելեն, թելուր և այլն, որոնց կորզումը նույնպես նախատեսվում է կազմակերպել տեղում։ Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկան տեղական բազմամետաղային հանքավայրի մշակման հիման վրա պղնձից բացի արտադրում է ցինկի խտանյութ։
Ոսկու արդյունաբերության ենթաճյուղն ունի լրիվ արտադրական ցիկլ։ Հայտնաբերված շուրջ երկու տասնյակ ոսկու հանքավայրերից առավել մեծ արդյունաբերական նշանակություն ունեն Սոթքի և Մեղրածորի հանքերը, որտեղից ստացվող հումքը վերամշակվում է Արարատի ոսկու կորգման ֆաբրիկայում։
ՀՀ֊ում ալյումինի արդյունաբերության ենթաճյուղը ստեղծվել է 1950-ական թվականների սկզբներին, երբ ջրէկ-ների Սևան-Հրազդան կասկադի շինարարության շնորհիվ առաջանում էր էլեկտրաէներգիայի ավելցուկ (ալյումինի ձուլումը խիստ էլեկտրատար է)։ Կառուցվեց Քանաքեռի ալյումինի գործարանը։ Ենթադրվում էր, որ որպես հումք կծառայեն Թեժ լեռան նեֆելինային սիենիտները, սակայն հանքաքարի հարստացման և խտանյութի՝ արզնահողի ստացման տեխնոլոգիան մշակել չհաջողվեց, և այդ մտքից հրաժարվեցին։ Երկար ժամանակ արզնահողն առաքվում էր Ուրալից։ Դրա էլեկտրաձուլումից էլ Երևանում ստացվում էր մետաղական ալյումին։ Դա բավականին թանկ էր նստում։ Այդ հանգամանքը, ինչպես նաև այն, որ մայրաքաղաքի մթնոլորտ էին արտանետվում թունավոր գազեր, պատճառ հանդիսացան, որ մետաղային ալյումինի արտադրությունը դադարեցվի։ Գործարանը վերակառուցվեց, փոխեց իր պրոֆիլը, ստացավ նոր անվանում (Ռուսալ–Արմենալ) և այժմ տարբեր երկրներից ներմուծվող ալյումինի հիման վրա թողարկում են մեծ պահանջարկ ունեցող փայլաթիթեղ և պատրաստի այլ իրեր։

Մեր հանրապետությունն ունի սև մետաղաձուլության զարգացման լայն հնարավորություններ։ Դեռևս խորհրդային տարիներին Չարենցավանում և Երևանում ստեղծվեցին մետաղի ջարդոնի և թուջի վերաձուլման հիման վրա ոչ մեծ արտադրություններ մեքենաշինության պահանջները սև մետաղներով մասնակիորեն բավարարելու համար։ Ներկայումս դրանք չեն գործում։
Առայժմ չեն շահագործվում հարուստ երկաթահանքերը (Սվարանցի, Կապուտանի և Հրազդանի)։ Դրա պատճառները մի քանիսն են։ Ժամանակակից պողպատաձուլական ձեռնարկություն կառուցելու համար պահանջվում են կապիտալ մեծ ներդրումներ։
Չնայած դրան, մետաղաձուլությունը ՀՀ տնտեսության գերակա ուղղություններից մեկն է։ Մեր երկիրն ունի բավարար պայմաններ՝ բարձր արդյունավետ և բնապահպանական առումով մաքուր մետալուրգիական բազմաճյուղ արդյունաբերություն զարգացնելու համար։ Այն ամբողջությամբ պետք է հենվի սեփական հանքավայրերի, ինչպես նաև լեռնահանքային արդյունաբերության կուտակած թափոնների օգտագործման վրա։ Սակայն ՀՀ-ում լեռնահանքային արդյունաբերության զարգացման ուղղությունները պետք է բացառապես հիմնվեն էկոլոգիական գործոնների առաջնահերթ հաշվառման վրա։