Փետրվարի 13

Բացահայտիչ

Բացահայտիչը լինում է երեք տեսակի՝

1/ Բուն բացահայտիչ(այսինքն ո՞վ, այսինքն ի՞նչ)։

Օրինակ՝

Քույրը՝ Աննան, գնաց տուն։

2/ Մասնական բացահայտիչ(իբրև, որպես)։

Օրինակ՝

Նա՝ որպես խելացի, կարդում է։

3/ Մասնավոր-պարագայական բացահայտիչ(ավելի կոնկրետ որտե՞ղ, ավելի կոնկրետ ե՞րբ)։

Օրինակ՝

Դպրոցում՝ դասարանում, խոսում են

Կեսօրին՝ ժամը 4-ին, եկան։

Առաջադրանք

Կետադրել նախադասությունները, նշել բացահատիչների տեսակները։ 

Այդ երգը նա նվագել է իր հայրենի քարանձավներում՝ բարձրադիր այդ երկրում։ (Կոնկրետացնող պարագայական)

Իրիկնաժամին նստում եմ մենակ կանաչ առվի մոտ՝ ուռիների տակ։ (Կոնկրետացնող պարագայական)

Հենց հաջորդ կիրակի՝ առավոտ, կանուխ որսորդ Անտոնը բռնեց անտառի ճանապարհը։ (Կոնկրետացնող պարագայական)

Մենք՝ քո խոնարհ ծառաներս, յոթ եղբայր ենք։ (Բուն բացահայտիչ)

Ինքնաթիռի անձնակազմը շնորհավորում է ձեզ ու տալիս այս վկայագիրը՝ որպես հիշատակ։ (Մասնական)

Քաղաքն ուներ երկու անուն՝ Գորիս և Կյորես։ (Բուն բացահայտիչ)

Ոչինչ եկեղեցական չկար այդ ուխտավայրերում՝ ո՛չ գիր, ո՛չ խաչ։ (Բուն բացահայտիչ)

Այդ ժխորից՝ մարդկանց ու անասունների կանչերից, ազատ էր Պասաժը։ (Բուն բացահայտիչ)

Ահա երևաց ինքը՝ քաղաքագլուխ Մաթևոս բեյը։ (Բուն բացահայտիչ)

Ո՞ւր էիր երեկ ամբողջ օրը։ 

Դիմացը՝ փողոցում, էլեկտրական խոշոր լամպ կար։ (Կոնկրետացնող պարագայական)

Մի անգամ էլ՝ շատ տարիներ առաջ, ճռնչաց այգու դուռը։ (Կոնկրետացնող պարագայական)

Ձեռքով նշան էր անում դեպի ներքև՝ դեպի գետի արմուկը։ (Կոնկրետացնող պարագայական)

Ներքևը՝ ձորում, թառել են մի քանի տներ։ (Կոնկրետացնող պարագայական)