Այսօր՝ տեխնոլոգիայի ժամին, մենք առաջին բուժօգնության փոքրիկ պրակտիկա անցանք։ Նախորդ դասին տեսականորեն ծանոթացել էինք առաջին բուժօգնության ներածության հետ, սակայն այսօր արդեն մենք արեցինք պրակտիկա։ Մեզանից մեկը (այսօր ես) պառկեց հատուկ մատրասների վրա, և ընկեր Քրիստինեի հետ սկսեցինք բուժօգնության գործնական ներածության դասաժամը։

Ինչպես, որ արդեն նշել էինք նախորդ դասում, առաջին հերթին, երբ մենք տեսնում ենք մարդուն, ով պառկած է ու չի շարժվում, պետք է նախ և առաջ ստուգել տարածքը՝ շրջապատը, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ կարգին է ու մեր կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Այս հեշտ գործողություններն կատարելուց հետո, մենք մոտենում ենք տուժածին և սկսում ենք աստիճանաբար բարձրացող ձայնով գոչել նրա անունը՝ բռնելով նրա ձեռքը։ Եթե տուժածը որևէ կյանքի նշաններ չի տալիս, ապա մեր գործը , կոպիտ ասած, «հեշտանում է», քանի որ մենք կողմնակի խանգարող մարդ չունենք և կարող ենք առաջին բուժօգնությունն ցուցաբերել՝ առանց խոչընդոտների։ Մյուս տարբերակն էլ այն է, որ տուժածը զարթնում է, կարողանում է ուշքի գալ և այդպես շարունակել ապրել։ Սակայն, մենք հիմա դիտարկում ենք այն երևույթը, երբ մարդը չի զարթնում ու կյանքի որևէ նշաններ չի տալիս։

Учебное пособие МЗ РФ "Первая помощь"

Սրանից հետո, մենք պետք է նրա պուլսն ու շնչառությունը ստուգենք։ Մենք մեր մի ձեռքը մոտեցնում ենք կաթիկին ու իջեցնում ենք նրա կողքի փոսիկի մեջ, որպեսզի զգանք պուլսը։ Նույն գործողությունը կարող ենք անել նաև ձեռքի փոսիկի հետ։ Մենք այս դեպքում երեք գործողություն համատեղում ենք, որպեսզի մեծամասամբ խնայենք այնքան էլ քիչ մնացած ժամանակը։ Մի ձեռքը դնում ենք փոսիկի մեջ, մյուսը քթի մոտ՝ շնչառությունն ստուգելու համար, իսկ աչքերը հառում ենք կրծքավանդակի վրա, որպեսզի տեսնենք արդյո՞ք մարդը շնչում է, թե ոչ։ Այսպիսով, մենք միանգամից ստուգում ենք երեք ոչ պակաս կարևոր օրգանների աշխատանքը։ Սրանից հետո, մենք պետք է փորձենք նրան շրջել կողքի, որպեսզի չխեղդվի սեփական լեզվի ծանրությունից, որը «պառկել է» կոկորդին։ Հետևենք քայլերին՝

  1. Սկզբից մեր կողմ նայող մարդու ձեռքը պետք է բարձրացնենք դեպի վերև՝ գլխի մոտ։
  2. Այնուհետև մյուս ձեռքը պետք է դնենք վզի տակ։
  3. Մի ոտքը պետք է բարձրացնենք վերև, իսկ մյուս ոտքը պետք է այնպես դնենք, որպեսզի վերջինս «բռնի» մյուս ոտքը։
  4. Այսքանը կատարելուց հետո, պետք է զգույշ շրջենք տուժածին և զանգենք 103 համարին, որը բուժօգնության համարն է։
Первая помощь при ДТП: как помочь пострадавшим | Блог Ингосстрах

Զանգելուց պետք է նախ ասենք, թե որտեղ ենք գտնվում, ով է տուժածը, ինչ հասցեում ենք, ինչպիսի առաջին օգնություն ենք ցուցաբերել տուժածին, ինչքան ժամանակ է նա այդպիսի վիճակում մնացել։ Այս քայլերն անելուց հետո պետք է սպասել բուժօգնության փրկարարներին ու բժիշկներին և մերթընդմերթ ստուգել տուժածի շնչառությունն ու պուլսը։