Կյանքը սպիտակուցների գոյության ձևն է։
Ուղղորդող հարցերը`
1. Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը, որոնք նաև անվանում են կենսական տարրեր։
Կենսական տարրեր են կոչվում այն քիմիական տարրի ատոմները, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր (սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպ, օսլա, սախարոզ, գլյուկոզ, նուկլեինաթթուներ, վիտամիններ, լիպիդներ և այլն), որոնք էլ ապահովում են կենդանի օրգանիզմի կենսագործունեությունը։
Կենսական տարրեր են անվանում նաև մակրոտարրերին, և վերջիններս կազմում են օրգանիզմի ընդհանուր տարրերի 97%-ը։ Իսկ մյուս 3%-ի մեջ են մտնում միկրոտարրերն ու ուլտրատարրերը։

Մակրոտարրերն են՝
- Ածխածին (C)
- Ջրածին (H)
- Թթվածին (O)
- Ազոտ (N)
- Ֆոսֆոր (P)
- Ծծումբ (S)
2. Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը՝ մակրո-, միկրո-, -ուլտրատարրերը։

Մակրոտարրերը կենդանական բջջի 97%-ն են զբաղեցնում։ Նրանց վրա են հիմնված բջջի գլխավոր ֆունկցիաները։ Միկրոտարրերը կազմում են բջջի զանվածի փոքր մասը՝ 3%-ը, բայց ազդում են նրա կենսական պրոցեսների վրա։ Ուլտրատարրերը այն տարրերն են, որոնք նույնպես հանդիպում են բջջում, սակայն ավելի հազվադեպ, քան միկրոտարրերը։ Բջջի գործառույթների վրա դրանց ազդեցությունը ապացուցված չէ։ Օրգանիզմը շատ քիչ քանակությամբ է պարունակում ուլտրատարրեր: Ուլտրատարր են համարվում`Ոսկին — Au, Արծաթը — Ag, Ուրանը — U։
3. Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը, կենդանական և բուսական բջիջների նմանությունները և տարբերությունները։

Կենդանի օրգանիզմի կառուցողական միավորը բջիջն է։ Այն լինում է բուսական և կենդանական՝ երկու տեսակի։ Կենդանական բջիջների թաղանթը ավելի բարակ է, բայց պարունակում է կորիզ, որը չունեն բուսական բջիջները։ Բուսական բջիջների թաղանթը, ըստ էության, ավելի հաստ է և պատրաստված է ցելյուլոզ պոլիսախարոդից։
4. Ինչու՞ են գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն է»։

Սպիտակուցները պոլիմերներ են, որոնց մոնոմերը ամինաթթուն է։ Նրանք անմիջականորեն ազդում են օրգանիզմում առաջացող քիմիական ռեակցիաների վրա ևկատարում են բազմաթիվ ֆունկցիաներ՝ կարգավորող, կառուցվածքային, շարժողական, տեղափոխական, պահեստային, պաշտպանողական։ Նրանք հանդիսանում են բոլոր բջիջների և ենթաբջջային կառույցների հիմնական կառուցվածքային բաղադրիչը` կազմելով բջջի զանգվածի 50%-ից ավելին: Սպիտակուցները նպաստում են սննդի մարսողությանը, վերականգնում են հյուսվածքները և նպաստում օրգանիզմի աճին: Սպիտակուցը նպաստում է ֆերմենտների և հորմոնների արտադրմանը, նրանց կանոնավոր գործունեությանը, ապահովում է բջիջների և մկանների առողջությունը: Սպիտակուցները վերականգնում են բջիջները, տեղափոխում մոլեկուլները, մեխանիկական և կառուցվածքային աջակցություն ցուցաբերում ոսկորներին և մաշկին: Սպիտակուցների համապատասխան քանակը օրգանիզմում նպաստում է իմունային համակարգի բարձրացմանը, առողջ մազերին, նյարդային ազդակների արդյունավետ գործունեությանը: Անհրաժեշտության դեպքում սպիտակուցը կարող է վերածվել նաև էներգիայի:
5. Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների, վիտամինների գործառույթները կենդանի օրգանիզմում։

Սպիտակուցները կարևոր դեր են խաղում նյութափոխանակության մեջ։ Սպիտակուցները նաև առաջացնում են բջջային կմախքը։
Ածխաջրերը կարևոր դեր են խաղում կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում։
Ճարպերը նպաստում են սննդի մեջ օգտագործվող այլ մթերքների ավելի լավ ու լիարժեք յուրացմանը, հաճելի համ ու բուրմունք են տալիս մթերքներին։
Նուկլեինաթթուները կարևորագույն դեր ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։
6. Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում:
Օրգանական նյութեր՝ ածխաջրեր, լիպիդներ, վիտամիններ, սպիտակուցներ, նուկլեինաթթնուներ, սախարոզ, գլյուկոզ
Անօրգանական նյութեր՝ հանքային աղեր, ջուր
:max_bytes(150000):strip_icc()/TC_603912-difference-between-organic-and-inorganic-5b1168493128340036a3aa4b.png)
———————————————————————
Անկենդան և կենդանի մարմինները ինչո՞վ են նման և ինչո՞վ են տարբեր։ Ի՞նչն է ընդհանուր, ինչը՝ ոչ։
Կենդանի աշխարհը կարողանում է ազատ շարժվել առանց արտաքին ուժերի միջամտության, սակայն անկենդան աշխարհը, ինչպես օրինակ սեղանը, քարը կամ արձանը չեն կարող շարժվել առանց մարդու՝ արտաքին ազդեցության։ Կենդանի մարմինները պայմանավորված են օրգանիզմների աշխատանքներով։
Կենդանի աշխարհը քանի՞ թագավորության են բաժանում։ Կենդանիներ, բույսեր, սնկեր, մանրէներ՝ սրանք են կենդանի աշխարհի 4 մեծ թագավորությունները։