Մի առավոտ թերթի փոխադրողն իր վագոնով գնում էր լեռնային ճանապարհով։ Նրան ընդառաջ քայլում էին երկու վանական։ Նրանցից մեկը վարպետ էր, իսկ մյուսը՝ նրա աշակերտը։

— Վարպետ, ուսումն ասում է, որ աշխարհը՝ Բուդդայի երազն է, և հարկ է դառնալ Բուդդա, և աշխարհը կլինի քո երազը։ Հիմա բացատրի՛ր ինձ, ուսուցիչ, ինչպե՞ս կարող է պատահել, որ մի աշխարհում լինեն մի քանի արթնացածներ։ Այդ պահին քամու պոռթկումը բարձրացավ լանջով վեր, և վագոնից հազարավոր թերթեր բարձր թռան օդ։
— Նայի՛ր, — ասաց ուսուցիչը, — այնքան շատ են թերթերը, իսկ տեքստը նրան մեջ նույնն է։ Եվ աշակերտն լուսավորվեց։