Կար չկար մի մարդ։ Նա կրթված էր, հետևում էր Բուդդայի ուսմանը, ուներ տուն, կին ու աշխատանք։ Նա սովորականի նման ջանասիրաբար աշխատում էր ու անընդհատ ինչ-որ բանով զբաղված էր։

Почему я не вижу Будду

Մի անգամ, ուսումնասիրելով սուտրաները, նա ինքն իրեն հարց տվեց․ «Ինչու՞ ես չեմ տեսնում Բուդդային։ Չէ որ Բուդդան մեր ամեն մեկիս մեջ է»։

Եվ սկսեց մտածել այս հարցի շուրջ։ Մտածում էր մեկ, երկու, մի քանի օր, այնքան, որ մի պահ մոռացավ և բարձրաձայն տվեց հարցը․ «Ինչու՞ ես չեմ տեսնում Բուդդային»։

Մոտակայքով անցնող կինը լսեց սա և ասաց․ «Դու չես տեսնում Բուդդային, քանի որ նրան նստած ես մեջքով»։

Պետք է ասել, որ սենյակում այդ մարդու մեջքի հետևում կար մի զոհասեղան, որի վրա կային ձևուկներ ու Բուդդայի արձանիկներ։ Լսելով սա, նա պտտվեց ու իսկապես տեսավ Բուդդային, և հենց այդ վայրում նա ձեռք բերեց լուսավորություն։

Այս առակի իմաստությունն հետևյալն է։

Մեր միտքը՝ ցանկություններով ու երազանքներով շարժվելով, սովորաբար ուղղված է նյութական աշխարհի օբյեկտների վրա, նա անընդհատ ինչ-որ բանի է ձգտում ու ինչ-որ բանով անընդհատ զբաղված է։ Եվ այդ իսկ պատճառով, Բուդդան միշտ մնում է մեր «մեջքի հետևում»։ Եթե թույլ տանք մեզ դադարեցնել մտքերի հորդառատ հոսքը և շրջվենք Բուդդայի կողմ, ապա կկարողանանք տեսնել նրան։