Փետրվարի 15

Բայական անդամի լրացումները բաժանվում են երկու խմբի՝ խնդիրներ և պարագաներ:

Խնդիրներ

Խնդիրները լինում են ուղիղ և անուղղակի:

Ուղիղ խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա է կրում գործողությունը: Պատասխանում է ու՞մ, ի՞նչ(ը) հարցերին:

Մայրը սիրում է որդուն: Երեխան բացեց դուռը:

Դրվում է հայցական հոլովով: Այսինքն՝ անձի առման դեպքում նման է տրականին, իրի առման դեպքում՝ ուղղականին։

Առաջադրանք 1․ Գտել ենթական և ուղիղ խնդիրը։

1․ Մեսրոպ Մաշտոցն ստեղծեց հայոց գրերը։

2․ Տղան միայնակ վերանորոգեց տունը։

3․ Գիրքը փոխանցեց ընկերոջը։

4․ Հեքիաթները հորինում են մարդիկ` կյանքի տխրությունը ցրելու համար։

5․ Նա սիրում է մայրիկին։

Անուղղակի խնդիրը ցույց է տալիս գործողության հետ ոչ անուղղակի կապ ունեցող առարկան: Անուղղակի խնդիրներն են՝ ներգործող, հանգման, միջոցի, անջատման:

Հանգման անուղղակի խնդիրը դրվում է տրական հոլովով և ցույց է տալիս այն առարկան, որին հանգում է ենթակայի կատարած գործողությունը։ Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են հանգման խնդիրներ․ դրանք են՝ հպվել, դիպչել, հանգել, ձուլվել, մոտենալ, ուղղվել, նշան բռնել, հենել, կռթնել, թիկն տալ, իջնել և այլն։

Հանգման խնդիրը պատասխանում է ու՞մ, ինչի՞/ն/, ու՞մ վրա, ու՞մ դեմ, ինչի՞ դեմ, ընդդեմ ու՞մ, ընդդեմ ինչի՞, ու՞մ հանդեպ, ինչի՞ հանդեպ, ու՞մ հետ հարցերին։

Օրինակ՝ Նա հանգեց այդ մտքին։ Հարցն ուղղված է տնօրենին։ Ես նրան դիմեցի մի հարցով։

Հանգման խնդիրները կարող են հանդես գալ նաև կապերի (դեմ, ընդդեմ, վրա և այլն) և կապվող բառերի հետ։

Օրինակ՝ Սվիններն ուղղված էին թշնամիների դեմ։ Շունը հաչում է անցորդի վրա։

Առաջադրանք 2․ Գտնել հանգման անուղղակի խնդիրները։

Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն։

Երեխան հավատում էր մոր խոսքին։

Ծեր կինն աղոթում էր Աստծուն։

Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին։

Առաջադրանք 3․

Գտիր նախադասությունների ենթական, ստորոգյալը, ուղիղ խնդիրը և հանգման խնդիրը։

  • Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին:
  • Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին:
  • Դասղեկը գիրքը հանձնեց երեխային:
  • Իմ մտքում հրաժեշտի խոսքեր եմ ասում հին քաղաքին, իմ ընկեր Անդոյին:
  • Աստված Մովսեսին պատվիրում է մոլորյալ ժողովրդին դարձի բերել:

Կարմիր — ենթակա;

Կապույտ — ստորոգյալ;

Նարնջագույն — ուղիղ խնդիր;

Կանաչ — հանգման անուղղակի խնդիր․