1. Հանգման խնդիր — ին (հայցական հոլով)
Մենք դիպչեցինք նրան։
Բնակիչները անհանգիստ զգացմունքով մտան քաղաք։
Զբոսաշրջիկները մոտեցան սահմանին։
2. Միջոցի խնդիր — ով, միջոցով (ումո՞վ, ինչո՞վ) ֊ գործիական հոլով
Ես հպարտանում եմ իմ ազգով։
Նա ընկերոջ հետ խոսում է հեռախոսով։
Հանրահայտ երգիչը վաղը ելույթ կունենա իր ոսկե բարձրախոսով։
3. Անջատման խնդիր — ից, ոց (ինչի՞ց, ումի՞ց) — բացառական հոլով։ Օր.` Տերևը պոկվեց ծառից։
Քաղաքացին աքսորվեց երկրից։
Ընկերները հեռացան սարերի արանքում գտնվող սրբավայրից։
Գործարարը ազատ արձակվեց բանտից։
4. Վերաբերության խնդիր — ից, մասին։ Օր.` Ես լսել եմ նրա մասին (նրանից)։
Նրանք լսել էին Հայաստանի ծայրում գտնվող խորը գյուղի բնակիչների մասին։
Քաղաքացիները ապշեցին` լսելով հերթական պատերազմի մասին։
Ես աշխարհահռչակ գրողի գիրքը կարդալուց հետո, որոշեցի նրա մասին ավելի խորը հետազոտություն անել։
5. Միասնության խնդիր — հետ (ու՞մ հետ, ինչի՞ հետ)։ Օր.` Ես գնացի նրա հետ։
Ընկերներիս հետ երեկ գնացի կինոթատրոն։
Նրա հետ իմ շփումը դեռևս մնում է լարված։
Ես չեմ սիրում շփվել ինքնագոհ ու պարծենկոտ մարդկանց հետ։
6. Ներգործող խնդիր — կողմից (ու՞մ կողմից, ինչի՞ կողմից)։ Օր.` Այս շենքը կառուցվել է շինարարների կողմից։
«Շունն ու կատուն» հեքիաթը գրվել է Հովհաննես Թումանյանի կողմից։
Երևանը` նախկին Էրեբունին, հայտնաբերվել է Արգիշտի Ա֊ի կողմից։
Թամանյանը` Երևանի հատակագիծը նախագծողը, հայտնի դեմքերից է ՀՀ֊ում, ու նրա կողմից շատ բարեփոխումներ են արվել հայկական ճարտարագիտության մեջ։