1. Նվազագույն աշխատավարձ։
Թուրքիայի նվազագույն աշխատավարձը կազմում է 4.253 TRL, իսկ Հայաստանինը՝ 75.000 դրամ։ Եթե երկու երկրների աշխատավարձերը համեմատենք USD-ով (ամերիկյան դոլարով), ապա Թուրքիայի նվազագույն աշխատավարձը կազմում է 230 USD, իսկ Հայաստանինը՝ 191.59 USD: Ստացվում է Թուրքիայի նվազագույն աշխատավարձը 33,41 դոլարով (13.140 դրամ) շատ է Հայաստանի նվազագույն աշխատավարձից։
2023 թվականի նվազագույն աշխատավարձի չափերը հայտարարվել են Նախագահության և Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կողմից, իսկ նոր համախառն նվազագույն աշխատավարձը կազմում է 10.008 ₺, իսկ նոր մաքուր նվազագույն աշխատավարձը՝ 8.506,80 ₺: Նոր նվազագույն աշխատավարձի մանրամասն հաշվարկն է.

2. Աշխատանձի նվազագույն տարիք։
Թուրքիայում 15 տարեկանը սահմանված է որպես նվազագույն աշխատանքային տարիք, սակայն որպես սահմանափակման ենթակա։ Իսկ 18-ը որպես անսահմանափակ ենթակա տարիք՝ աշխատելու համար։ Ի համեմատ Հայաստանի, Թուրքիան իր քաղաքացիներին շնորհում է ավելի շատ իրավունքներ։ Հայաստանի նվազագույն աշխատանքային տարիքը նույնպես տատանվում է 14-15 մեջ` ծնողի թույլտվությամբ, ինչպես որ Թուրքիայում է։
3. Փորձաշրջան
Փորձաշրջանը Թուրքիայում սահմանվում է նույնպես գործատույի ու կնքողի համաձայնությամբ։ Փորձաշրջանը կազմում է 14 օր: Փորձաշրջան անցնողը պետք է լինի 18 տարեկանից բարձր աշխատանքի ընդունվելու օրվա դրությամբ և գրանցված չլինի սոցիալական կազմակերպությանը ներկայացված պահումների և պրեմիում ծառայությունների հայտարարագրերում: Անվտանգության հաստատություն աշխատանքի ընդունման օրվան նախորդող վեցամսյա ժամկետում, և ապահովագրվածը պետք է փաստացի աշխատի:

Փորձաշրջան չի սահմանվում տասնութ տարեկան չդարձած բանվորներին և ծառայողներին, պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարաններն ավարտելուց հետո երիտասարդ բանվորներին, բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններն ավարտելուց հետո:
5. Աշխատանքային ժամ
Օրական 11 ժամը կամ շաբաթական 45 ժամը գերազանցող աշխատանքային ժամերը համարվում են արտաժամյա: Արտաժամյա աշխատանքը սահմանափակվում է տարեկան 270 ժամով: Շաբաթական հանգստի ժամանակաշրջաններ. նվազագույնը 24 ժամ անխափան հանգստի շրջան պետք է տրվի մեկ շաբաթվա ընթացքում: Սրանք թուրքական կողմի պայմաններն են։
Հայաստանում աշխատանքի վնասակար պայմաններ ունեցող աշխատանքներում զբաղված բանվորների ու ծառայողների համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն` շաբաթական 36 ժամից ոչ ավելի: Աշխատանքի վնասակար պայմաններ ունեցող արտադրությունների, արտադրամասերի, պրոֆեսիաների և պաշտոնների ցուցակը, որտեղ աշխատելը աշխատաժամանակի կրճատ տևողության իրավունք է տալիս, հաստատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Առանձին կատեգորիաների աշխատողների (ուսուցիչների, բժիշկների և այլն) համար ԽՍՀ Միության օրենսդրությամբ սահմանվում է աշխատաժամանակի ավելի կրճատ տևողություն: Հայաստանում՝ ըստ վիճակագրության, օրական միջինում մարդիկ աշխատում են 9 ժամ։
6. Խրախուսանք
Գործատուն՝ տնօրինության կամ ադմինիստրացիայի կողմից թույլտվություն ստանալուց հետո, բոլոր իրավունքներն ունի հավելավճար կամ պարգև տալ աշխատողին։ Թուրքիայում գործատուների կողմից այս խրախուսանքից օգտվելու տևողությունը տատանվում է 6 ամսից մինչև 54 ամիս՝ կախված ապահովագրված աշխատողի սեռից և տարիքից և նրա ունեցած փաստաթղթերից:

Հայաստանում՝ աշխատողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.
1) շնորհակալության հայտարարում.
2) միանվագ դրամական պարգևատրում.
3) հուշանվերով պարգևատրում.
4) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.
5) կարգապահական տույժի հանում:
Կոլեկտիվ պայմանագրով կամ կազմակերպության ներքին կարգապահական կանոններով կարող են սահմանվել խրախուսանքի այլ տեսակներ: Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով աշխատողները կարող են ներկայացվել պետական պարգևների:
7. Արձակուրդ
14 օր 1 տարեկանից մինչև 5 տարեկանների համար (ներառյալ 5 տարին), 20 օր 5 տարուց ավելի և 15 տարուց պակաս ունեցողների համար, 15 (ներառյալ) և ավելի ունեցողների համար չի կարող լինել 26 օրից պակաս։ Ստորգետնյա աշխատանքներում աշխատող աշխատողների տարեկան վճարովի արձակուրդի ժամկետը ավելացվում է 4-ական օրով։

Հայաստանում բանվորներին ու ծառայողներին ամենամյա արձակուրդ է տրվում առնվազն 15 աշխատանքային օր տևողությամբ, աստիճանաբար անցնելով ավելի մեծ տևողությամբ արձակուրդ տալուն: Ամենամյա արձակուրդի տևողությունը հաշվարկելու կարգը սահմանվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ: Մայրական արձակուրդը Հայաստանում կազմում է 2 տարի, հայրականը՝ մեկ շաբաթ, անվճարը՝ 34 օր, իսկ վճարովին՝ 24 օր։