Փետրվարի 22
1. Յուրաքանչյուր պարագայով կազմել երկուական նախադասություն։
Տեղի պարագա՝
Ես վաղը մեկնելու եմ Թբիլիսի։
Ընկերներիս հետ կգնամ կինոթատրոն։
Ժամանակի պարագա՝
Ժամը 12:30 կժամանենք Մոսկվա։
Ամբողջ տարին մռայլ եղանակ էր Երևանում։
Ձևի պարագա՝
Նա այնքան արագ էր խոսում, որ ես ոչ մի բան չէի հասկանում։
Ուսուցիչը խոսաց շատ, սակայն՝ անհասկանալի։
Չափի ու քանակի պարագա՝
Խնձորը կշռում է երեք կիլոգրամ։
Յոթ տարի է սպասում եմ իմ սիրուն։
Հիմունքի պարագա՝
Ըստ սահմանադրության՝ ուսուցիչը պարտավոր է բարեխղճորեն կատարել իր մանկավարժական պարտավորությունները։
Ըստ իս՝ ընկերները գնալով դառնում են ոչ հետաքրքիր։
Զիջման պարագա՝
Չնայած վատ եղանակին՝ ես մեկնեցի հրապարակ։
Ես մարդկանց չեմ հասկանում, սակայն նայած մարդկանց։
Նպատակի պարագա՝
Ես գնացի խանութ՝ հացի հետևից։
Նա գնաց Եվրոպա՝ լավ կրթություն ստանալու համար։
Պատճառի պարագա՝
Ձյան պատճառով քաղաքը սուզվել է մթության մեջ։
Նրա որոշման պատճառով այսօր շատ աշխատակիցներ ազատվեցին աշխատանքից։
2. Վերլուծել նախադասությունը.
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։
Նշումներ՝
- Կարմիր — ենթակա
- Կապույտ — ստորոգյալ
- Նարջնագույն — որոշիչ
- Կանաչ — հատկացուցիչ
- Մանուշակագույն — տեղի պարագա
- Բաց կապույտ — ժամանակի պարագա
- Դեղին— ուղիղ խնդիր
- Վարդագույն — հանգման անուղղակի խնդիր