Օրգանիզմների անհատական զարգացումը կամ օնտոգենեզը սկսվում է զիգոտի ձևավորման պահից մինչև տվյալ օրգանիզմի մահը կամ վախճանը։ Անհատական զարգացումը՝ օնտոգենեզը, բաժանվում է երկու ժամանակահատվածների՝ սաղմնային զարգացում և հետսաղմնային զարգացում։ Սաղմնային զարգացման շրջանը տևում է օրգանիզմի զիգոտի առաջացման պահից մինչև նրա ծնվելը կամ ձվաթաղանթից դուրս գալը։

Հետսաղմնային զարգացման շրջանը սկսվում է օրգանիզմի ձվաթաղանթից դուրս գալուց կամ ծնվելուց մինչև նրա վախճանը։ Սաղմնային զարգացման շրջանը իր հերթին բաղկացած է երեք փուլերից, դրանք ենք՝ տրոհում, գաստրուլյացիա, առաջնային օրգանոգենեզ։

Տրոհում՝

Այս գործընթացների շնորհիվ, զիգոտը վեր է ածվում բազմաբջիջ սաղմի՝ բլաստուլայի։ Բլաստուլայի առաջացումը տարբեր կերպ են ընթանում տարբեր օրգանիզմների մոտ։ Այս դեպքում, զիգոտը բաժանվում է երկու հավասար մասերի՝ բլաստոմերների, որոնք էլ սկսում են տրոհվել հորիզոնական և ուղղահայաց ուղղությամբ։ Արդյունքում, բլաստոմերները գնալով շատանում են, սակայն նրանց չափերը՝ փոքրանում։ Հետագայում բլաստոմերները սկսում են տարամիտվել՝ կենտրոնից դեպի բևեռներ, ձևավորելով միաշերտ բլաստուլա։

Արդյունքում, կենտրոնում առաջանում է առաջնային խորոչը, որը արտաքին միջավայրից սահմանազատված է միաշերտ բլաստոմերներով։

Գաստրուլյացիա՝ երկշերտ սաղմի առաջացում

Սաղմնային զարգացման հաջորդ փուլը գաստրուլյացիան է, որի ժամանակ օրգանիզմում առաջանում է երկշերտ սաղմ։ Գաստրուլյացիայի փուլի հիմնական առանձնահատկությունը բջիջների դիֆերենցիացիան է, որն արտահայտվում է նրանց ձևաբանական և ֆունկցիոնալ տարբերակումներով։ Այս փուլում բջիջները չեն բաժանվում և չեն աճում։ Այսպիսով, գաստրուլյացիայի փուլում առաջացան սաղմնային երեք թերթիկները՝ էկտոդերմ, էնտոդերմ և մեզոդերմ։

Սաղմնային թերթիկներ՝

Էկտոդերմից հետագայում ձևավորվում են նյարդային համակարգը, զգայարանները, մաշկի էպիթելը, ատամների էմալը, էնդոդերմից՝ աղիների էպիթելը, մարսողական գեղձերը, խռիկների և թոքերի էպիթելը, իսկ մեզոդերմից՝ մկանային, շարակցական, ոսկրային հյուսվածքները, ինչպես նաև երիկամները, սեռական գեղձերը, արյունատար համակարգը։ Տարբեր կենդանիների մոտ, սաղմնային միևնույնն թերթիկներից ձևավորվում են միևնույնն օրգանները։ Սա ևս մեկ ապացույց է կենդական աշխարհի միասնական ծագման մասին։

Առաջնային օրգանոգենեզ՝

Եվ այսպես, սաղմնային զարգացման վերջին՝ երրորդ փուլում տեղի է ունենում առաջնային օրգանոգենեզը։ Այս փուլում, բջիջների հետագա դիֆերենցիացիայի շնորհիվ ձևավորվում են առանքցային օրգանները, դրանք են՝ նյարդային համակարգը, քորդան, մարսողական խողովակը։ Այսպես առաջանում է սաղմը։ Սաղմը հանդիսանում է որպես միասնական օրգանիզմ, որտեղ գտնվող բոլոր բջիջները, հյուսվածքները և օրգանները միմյանց հետ փոխկապակցված են։Հետևաբար, սաղմը կենդանի օրգանիզմ է։

Օրգանիզմների անհատական զարգացումը կամ օնտոգենեզը բաժանվում է երկու ժամանակահատվածների, դրանք են՝ սաղմնային և հետսաղմնային զարգացման շրջաններ։ Սաղմնային զարգացման շրջանը իր հերթին բաժանվում է երեք փուլի՝ տրոհում, գաստրուլյացիա, առաջնային օրգանոգենեզ։ Տրոհման փուլում առաջանում է բազմաբջիջ բլաստուլան, գաստրուլյացիայի փուլում առաջանում են սաղմնային թերթիկները՝ էկտոդերմը, էնտոդերմը, մեզոդերմը, իսկ առաջնային օրգանոգենեզ փուլում առաջանում են նաև առանցքային օրգանները։

Նյութը՝ այստեղից