Հայկական մշակույթը սկզբնավորվել է անհիշելի ժամանակներում։ Դեռևս տոհմերի, ցեղամիությունների և վաղ պետական կազմավորումների ժամանակաշրջաններում ծնունդ են առնում առասպելներն ու վիպերգերը, կրոնական հավատալիքներն ու սովորույթները։ Դրանցից շատերը պահպանվելով՝ հասել են մեզ և շատ սիրված են նաև մեր օրերում։

Հայկական մշակույթի հնագույն ակունքների մասին կան նաև բազմաթիվ նյութական վկայություններ։ Հայաստանի տասնյակ հազարավոր ժայռապատկերներում կան ինչպես պարզ կենցաղային տեսարաններ, այնպես էլ երկնային երևույթների ու դիցաբանական սյուժեների պատկերներ, օրացույցներ և այլն։
Հայկական մշակույթի վաղագգույն շրջանի բարձր զարգացման մասին են վկայում հնագիտական պեղումները։ Հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, դամբարաններ ու ամրոցներ։


Արտաշես և Սաթենիկ — Ալանները, կովկասյան լեռնական այլ ժողովուրդների հետ միաբանվելով և գրավելով Վրաց թագավորության կեսը, խոշոր բազմությամբ գալիս և տարածվում են Հայոց աշխարհում։ Ալանների ներխուժման դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքը և պատերազմի է դուրս գալիս։ Ալանները հայոց զորքերի ճնշման տակ փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում են Կուր գետը և ճամբարում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ, հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Գետը դառնում է թշնամի երկու բանակների սահմանը։ Հայոց և ալանաց զորքերի ընդհարման ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը։ Ալանաց թագավորը ստիպված է լինում հաշտություն խնդրել։ Նա դեսպաններ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա: Նաև առաջարկում է երդմամբ դաշինք կնքել, որ դրանից հետո ալանաց բանակն այլևս չի ասպատակի Հայոց աշխարհը։ Արտաշեսը հրաժարվում է վերադարձնել պատանի արքայազնին։ Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը` ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր ճամբարում, գալիս և կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ դարավանդի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին.
«Արտավազդ և Արտաշես», ժողովրդական ավանդազրույց հայոց Արտավազդ Ա թագավորի մասին։ Գողթն գավառի ժողովրդական երգիչներից 5-րդ դարում բանաքաղել է Մովսես Խորենացին[1]։
Ըստ ավանդազրույցի՝ երբ մահացել է Արտավազդի հայրը՝ Արտաշես Ա թագավորը, հեթանոսական սովորության համաձայն, կատարվել են բազմաթիվ զոհաբերումներ։ Գահաժառանգ Արտավազդը սրտնեղելով՝ հորն ասել է․ «Մինչ դու գնացեր եւ զերկիրս ամէնայն ընդ քեզ տարար, Եւ աւերակացս որպէ՞ս թագաւորեմ», որի համար Արտաշեսն անիծել է որդուն, ասելով՝ «Եթէ դու յորս հեծցես յԱզատն ի վէր ի Մասիս, զՔեզ կալցին քաջք, տարցին յԱզատն ի վէր ի Մասիս. Անդ կայցես Եվ զլոյս մի՛ տեսցես։»։
Ըստ Մովսես Խորենացու՝ Արտավազդը շղթայված բանտված է Մասիսի մի քարանձավում, և դարբինների անընդհատ կռանահարության ձայնից ամրանում են նրա շղթաները, որպեսզի նա չկարողանա դուրս գալ։
Ըստ Եզնիկ Կողբացու՝ հին հայերն Արտավազդին վերագրել են նաև դրական հատկանիշներ։ Նրանք հավատացել են, որ կգա ժամանակ, երբ աշխարհի գոյության սպառնալից պահին Արտավազդը կխորտակի իր կապանքները, կմարտնչի չարի դեմ և կհաղթանակի։ Զրույցում Արտավազդը նմանության գծեր ունի հայկական էպոսի՝ «Սասնա ծռերի» հերոս Փոքր Մհերի հետ։
Արա Գեղեցիկ և Շամիրամ – Հայկի սերնդից հայոց արքա, Արամի որդին։ Մարմնավորում է հեթանոս հայերի հավատալիքները մեռնող և հառնող աստծու, բնության զարթոնքի, նաև ընտանեկան առաքինության և ողջամտության մասին։ Արան ուներ գեղեցիկ կապույտ աչքեր, այստեղից էլ նրա անվանումը` Արա Գեղեցիկ։ Շարունակել է Ասորեստանի դեմ ուղղված հայոց ազատագրական պայքարը։
Որոշ ուսումնասիրողներ, ինչպես Արամին նույնացնում են Արամե Ուրարտացու հետ, այնպես էլ ընդհանուր պատմական զուգահեռներ են գտնում Արա Գեղեցիկի և Արգիշտի Ա Ուրարտացու միջև, որը /ամուսնու՝ Շամշի-Ադադ 5-րդ թագավորի մահվանեց հետո Ասորեստանի իշխանությունը իր ձեռքը վերցրած/ Ասորեստանի Շամիրամովթ թագուհու օրոք վարել է հոր՝ Մենուա թագավորի Ուրարտական զորամիավորումների հրամանատարությունը։
Ըստ Մ. Խորենացու գրի առած հին ավանդության՝ վավաշոտ և անառակ Շամիրամը սիրահարվում է Արա Գեղեցիկին և նրանից մերժում ստանալով պատերազմում Հայոց հետ։ Այդ պատերազմում Հայոց բանակը գլխավորող՝ արքայազն Արա Գեղեցիկը մահացու վիրավորվում է և գերի ընկնում այրասիրտ Շամիրամին, վերջինս իր արալեզների և հեքիմների միջոցով բուժում է Հայոց արքայազնին և վախենալով վրեժխնդրության համար Հայոց զորքի նոր հարձակումից ետ է վերադարձնում նրան։ Չնայած Մ. Խորենացին ասում է, որ չի հավատում այդ իրողությանը և Շամիրամը հավանաբար մահացած Արայի փոխարեն իր սիրեկաններից մեկին Արայի նման զարդարելով ներկայացրել է Արայի տեղը, Հայոց բանակը խաղաղեցնելու համար։]
Նինոս – Ասորեստանի թագավոր (խոսքը Արամե Ուրատացու գահակալման սկզբնական ժամանակաշրջանում՝ Ասորեստանում թագավորող Աշուրնածիրպալ II-ի մասին է)։
Արամ – Արամու Ուրարտացի, Արամ աշխարհակալ, Արա Գեղեցիկի հայրը։
Շամիրամ (Շամմուրամաթ, Շամիրամովթ, Սամմիրամաթ, Սեմիրամիս, Սեմիրամիդա) – Ասորեստանի թագուհի։ Բարձրահասակ էր և ուներ փոքրիկ քիթ։ Շամշիադադ V-ի (Ք.ծ.ա. 823-811) կինն էր, ամուսնու մահից հետո մանկահասակ որդու՝ Ադադնիրար III թագավորի խնամակալուհին (Ք.ծ.ա. 810-806)։
Նուարդ — Արա Գեղեցիկի կինը։ Շագանակագույն աչքերով, սև մազերով, գեղեցիկ կազմվածքով կին էր։
Կարդոս – Արա Գեղեցիկի որդին՝ ծնված Նուարդից։
Ըստ Խորենացու՝ Ասորեստանի թագուհի Շամիրամը հրապուրվել է Հայոց թագավոր Արայի գեղեցկությամբ, ձգտել տիրել նրան։ Խոստումներն ու ընծաները արդյունք չեն տվել։ Շամիրամը վճռել է զենքի ուժով հասնել իր նպատակին։ Արայի դաշտում տեղի ունեցած Ճակատամարտում Արան զոհվել է։ Շամիրամի հանձնարարությունն Արա Գեղեցիկին պատերազմից հետո իր մոտ կենդանի հասցնելու մասին ձախողվել է։ Շամիրամը նրա մարմինը դրել է ապարանքի վերնատանը՝ կենդանացնելու հույսով։ Դիակը նեխել է։ Շամիրամը իր սիրեկաններից մեկին է հագցրել Արայի զգեստները, հայտարարել, թե նա կենդանացել է։
