Մեքենաշինությունը և մետաղամշակումը նախկին ՀԽՍՀ արդյունաբերության առաջատար ճյուղն էր, որին 1987 թվականին բաժին է ընկել արդյունաբերական համախառն արտադրանքի 32․5%-ը։ Դեռևս 19-րդ դարի վերջին և 20-րդ դարիի սկզբին Երևանում գործել են Տեր-Ավետիքյան եղբայրների և Հախվերդյանի մեխանիկական գործարանները, Վ. Միխայլովի էլեկտրամեխանիկական, ինչպես նաև օպտիկայի և մի քանի տասնյակ այլ արհեստանոցներ, Ալեքսանդրապոլում՝ ներկայիս Գյումրիում՝ Վ. Հեքիմյանի մեխանիկ փականագործական արհեստանոցը, որը հետագայում վերակառուցվել է թուջաձուլ-մեխանիկական գործարանի, Ալեքսանդրապոլի, Երևանի շոգեքարշային դեպոների մեխանիկական արհեստանոցները և այլն։
1928 թվականին հանրապետության մեքենաշինարարական արտադրանքի ծավալը հասել է 1913 թվականի մակարդակին, իսկ 1940 թվականին 15 անգամ գերազանցել այն։ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) տարիներին հանրապետությունում թողարկվել է հիմնականում ռազմական արտադրանք։ Կառուցվել են Երևանի շարժիչանորոգման, լայն սպառման մետաղե ապրանքների, կաբելի գործարանները, սկզբնավորվել են հաստոցաշինությունը, սարքաշինությունը, էլեկտրամեքենաշինությունը և այլ ճյուղեր։ Հետպատերազմյան շրջանում շահագործման են հանձնվել Երևանի էլեկտրաճշգրիտ սարքերի, Վանաձորի «Ավտոգենմաշ», Գյումրիի հղկող հաստոցների, Չարենցավանի գործիքաշինական և այլ գործարաններ, ստեղծվել և զարգացել են մեքենաշինության նոր՝ էլեկտրոնային, ռադիոտեխնիկական, ճշգրիտ և գերճշգրիտ հաստոցաշինական արդյունաբերական ճյուղերը։
1970-85 թվականին ՀՀ-ում զարգացել են մեքենաշինության համեմատաբար աշխատատար, միաժամանակ քիչ նյութատար և էներգատար ճյուղերն ու ենթաճյուղերը։ Ստեղծվել են արդյունաբերական համալիրներ Աբովյանում, Հրազդանում, Չարենցավանում, Սևանում, Գավառում և այլուր, Երևանի մաթեմատիկական մեքենաների, համալիր էլեկտրասարքավորումների և այլ ԳՀԻ-ներ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից ավերվել են Գյումրիի հղկող հաստոցների, դարբնոցամամլիչային սարքավորումների, «Անալիտիկսարք», Վանաձորի ճշգրիտ հաստոցների, «Տեխնոսարք», Սպիտակի վերելակաշին., Ստեփանավանի բարձր հաճախականության սարքերի և այլ գործարաններ։ Այս ձեռնարկությունների որոշ մասը 1990-91 թվականին արդեն վերսկսել է գործել արտադրական կարողությունների 60-80 %-ի չափով։



ԽՍՀՄ հանրապետությունների միջև տնտեսական կապերի խզման հետևանքով սակայն մեծ չափով կրճատվել է արտադրանքի թողարկումը։ 1991 թվականին մեքենաշինության արտադրանքի ծավալը կազմել է 1990 թվականի 98․6 %-ը, 1992 թվականին՝ 40․6 %-ը։ Ներկայումս մեքենաշինարարական արդյունաբերության մեջ ձևավորվել են գերակա ուղղություններ, որոնց արտադրանքը հիմնված է գիտատար ու սակավ նյութատար տեխնոլոգիաների վրա և մրցունակ է արտաքին շուկաներում՝ հաստոցագործիքաշինության ոլորտում՝ թվածրագրային համակարգերով հանդերձված հաստոցներն ու մշակող կենտրոնները, ոչ սերիական արտադրության որոշ հաստոցներ և հոսքային գծեր, ավտոգենային սարքավորումները, էլեկտրատեխնիկական համալիրում՝ կա 272 Վանաձորում հավաքվող «Չինվան» մակնիշի տրակտորներ տարող, լուսատեխնիկական սարքավորումները, էլեկտրական լարերը, սարքաշինարարական ու էլեկտրոնային ոլորտում՝ թվածրագրային ղեկավարման, հսկիչ և չափիչ սարքերը, տարբեր տիպի ռելեները։

Մասնավորեցումից հետո վերագործարկվել են բավական մեծ թվով մեքենաշինական ձեռնարկություններ՝ «էլեկտրաապարատներ», Արթիկի «Ստեկլոմաշ», Վանաձորի «Ավտոգեն-Մ», «Սևանի կատարող սարքեր» և այլն։ Մասնավորեցվել են նաև «Ալմաստ», «Արաքս», «Օրբիտա», «Քարամշակման մեքենա» և Ապարանի «Արագած» ընկերությունները, որոնք «Միջազգային բիզնես կենտրոն» ՓԲԸ-ի շնորհիվ վերագործարկվել են, և վերսկսվել են հանրապետությունում առաջնային դիրքեր ունեցող ալմաստափոշիների, կտրող գործիքների, ինչպես նաև քարհատ մեքենաների արտադրությունները, որոնք պահանջարկ ունեն ոչ միայն ներքին, այլև ԱՊՀ շուկայում։





Հետպատերազմյան շրջանում շահագործման են հանձնվել Երևանի էլեկտրաճշգրիտ սարքերի, Վանաձորի «Ավտոգենմաշ», Գյումրիի հղկող հաստոցների, Չարենցավանի գործիքաշինական և այլ գործարաններ, ստեղծվել և զարգացել են մեքենաշինության նոր՝ էլեկտրոնային, ռադիոտեխնիկական, ճշգրիտ և գերճշգրիտ հաստոցաշինական արդյան ճյուղերը։ 1970-1985 թվականին ՀՀ-ում զարգացել են մեքենաշինության համեմատաբար աշխատատար, միաժամանակ քիչ նյութատար և էներգատար ճյուղերն ու ենթաճյուղերը։ Ստեղծվել են արդյունաբերական համալիրներ Աբովյանում, Հրազդանում, Չարենցավանում, Սևանում, Գավառում և այլուր, Երևանի մաթեմատիկական մեքենաների, համալիր էլեկտրասարքավորումների և այլ ԳՀԻ-ներ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից ավերվել են Գյումրիի հղկող հաստոցների, դարբնոցամամլիչային սարքավորումների, «Անալիտիկսարք», Վանաձորի ճշգրիտ հաստոցների, «Տեխնոսարք», Սպիտակի վերելակաշին., Ստեփանավանի բարձր հաճախականության սարքերի և այլ գործարաններ։ Այս ձեռնարկությունների որոշ մասը 1990-1991 թվականին արդեն վերսկսել է գործել արտադրական կարողությունների 60-80 %-ի չափով։ ԽՍՀՄ հանրապետությունների միջև տնտեսական կապերի խզման հետևանքով սակայն մեծ չափով կրճատվել է արտադրանքի թողարկումը։
Երևանի «Մշակ» ՓԲԸ-ն թողարկում է համակարգչային թվածրագրային ղեկավարման համակարգով բարձր արտադրողականությամբ հաստոցներ մշակող կենտրոններ, ինչպես նաև տարբեր հաստոցների էլեկտրոնային համակարգեր ու լրակագմային սարքավորումներ։ Հանրապետության էլեկտրատեխ. բնագավառի ամենախոշոր ձեռնարկություններից է «Արմենմոտոր» ՓԲԸ-ն (Երևան, կազմավորվել է «Հայէլեկտրո» գործարանի հիմքի վրա)։ Թողարկում է միջին և փոքր չափերի եռաֆազ ու միաֆազ ասինխրոն շարժիչներ, սերվոշարժիչներ, էլեկտրական կենտրոնախույս պոմպեր, շարժական գեներատորներ, միկրոշարժիչներ և կենցաղային էլեկտրական իրեր։ Ընկերության արտադրանքի զգալի մասն իրացվում է արտաքին շուկայում (ԱՄՆ, Կանադա, ԱՊՀ)։ Երևանի «Աստրա» ընկերությունն արտադրում է պտտվողծակող գործիքներ, որոնք արտահանվում են ԱՊՀ երկրներ, Մերձավոր Արևելք, Եվրոպա, Չինաստան, Արգենտինա և այլն։ «Գոհար» ԲԲԸ-ն պատրաստում է բարձր ճշգրտության մամլակաղապարներ և դրոշմներ։ Արտադրանքը մեծ պահանջարկ ունի ոչ միայն ներքին շուկայում, այլև ԱՊՀ երկրներում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ ՀՀ խոշոր մեքենաշինական ձեռնարկություններից Երևանի «Մարս» գործարանը «Գույք պարտքի դիմաց» ծրագրով հանձնվել է ՌԴ-ին՝ ներդրումներ կատարելու պայմանով, սակայն այն դեռևս չի վերագործարկվել (2011)։ Հանրապետությունում առկա արտադրական բազայի, գիտական ու մասնագիտական ներուժի հիման վրա հնարավոր է ապահովել մեքենաշինական համալիրի զարգացումը՝ հատկապես ոչ էներգատար, ոչ հումքատար և առավել գիտատար սարքաշինական ու էլեկտրոնային ոլորտներում։

Հայկական արտադրություն՝
- «Արմֆոն» (Armphone) և «Արմթաբ»-ի (Armtab)
- «Վահե Բալոյան» — Մարտկոցների արտադրություն
- «RafelGrig» — Էլեկտրական արտադրանքի արտադրություն
- «Երևանի Ռելեի» գործարան
- «VAN» — Էլեկտրասարքավորումների արտադրություն
- «ՌԱՕ ՄԱՐՍ» — Մետաղական պահարաններ, դարակներ, կաղապարներ, ձուլվածքների արտադրություն, էլեկտրական սարքավորումների և էլեկտրոնիկայի արտադրություն
- «ՀԱՆՆԻ-ԱՐՄԻՆ» — Էլեկտրասարքավորումների արտադրություն — կաբելներ
- «UNITECHSERVICE» — Տրանսֆորմատորների արտադրություն
- «ԴՈՒՐԼԱՆԳ» — Կտրող և մանրացնող սկավառակ
- «ՍՈՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ» — Ոսկերչության և արծաթի արտադրություն
- «ՄԱԿԵԼ» — Հաղորդալարերի աքսեսուարների, վարդակների, անջատիչների արտադրություն
- «PSI» — գիտական գործիքների արտադրություն
- «REX TRANSFORMERS» — Եռաֆազ տրանսֆորմատորների արտադրություն
- «ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» — Էլեկտրական տեխնիկայի արտադրություն
- «Armelectromash» — Էլեկտրական սարքավորումներ / սարքեր, էլեկտրաէներգիայի գեներատորներ, ջերմային էլեկտրակայանի սարքավորումներ
- «ElectroDevice» — Էլեկտրական սարքավորումներ
- «Khenkikian Electronics» — Էլեկտրական սարքավորումներ / սարքեր, էլեկտրական էներգիայի բաշխման սարքավորումներ / անջատիչ վահանակներ / տուփեր, միացումային անջատիչներ / ապահովիչներ
- «Vani» — էլեկտրական սարքավորումներ, անջատիչներ
- «Shaks Group» — Էլեկտրական սարքավորումներ / սարքեր / էլեկտրական վարդակներ / անջատիչներ / մոնտաժային տուփեր / միացումային անջատիչներ / դանակի անջատիչներ / ապահովիչներ / տրանսֆորմատորներ / ներկեր / էմալներ











