Տարբերակ 1

I. Դադարի վիճակում գտնվող լիցքավորված մարմնի շուրջը գոյություն ունի միայն էլեկտրական դաշտ։

Պատ՝․ 1

II. Ուղիղ հոսանքի մագնիսական դաշտում ինչպե՞ս է դասավորվում երկաթի խարտվածքը։

Պատ՝․ 3 (հաղորդչին ընդգրկող փակ կորերով)

III. Մագնիսը ո՞ր մետաղին է ուժեղ ձգում։

Պատ՝․ 4 (պողպատ)

IV. Երբ մագնիսական սլաքին մոտեցրին հաստատուն մագնիսի բևեռներից մեկը, սլաքի հարավային բևեռը վանվեց։ Մագնիսի ո՞ր բևեռն էին մոտեցրել սլաքին։

Պատ՝․ 2 (հարավային)

V. Պողպատե մագնիսը մեջտեղից կտրում ենք՝ այն բաժանելով երկու կտորների։ Կտրվածքի Ա և Բ ծայրերը օժտված կլինե՞ն մագնիսական հատկություններով։

Պատ՝․ 3 (Բ ծայրը կլինի մագնիսի հյուսիսային բևեռը, իսկ Ա-ն՝ հարավային)

VI. Երկու մագնիսների նույնանուն բևեռներից մոտեցվում են գնդասեղներ։ Ինչպե՞ս կդասավորվեն գնդասեղները, եթե նրանց բաց թողնենք։

Պատ՝․ 3 (գնդասեղները իրար կվանեն)

VII. Ինչպե՞ս են ուղղված մագնիսական գծերը պայտաձև մագնիսի բևեռների միջև (մագնիսական սլաքի սև ծայրը նրա հյուսիսային բևեռն է)։

Պատ՝․ 2 (Բ-ից Ա)

VIII. Նկար 95-ում պատկերված է երկու բևեռների միջև մագնիսական դաշտի ուժագծերի տեսքը։ Այդ դաշտը ստեղծվել է նույնանու՞ն, թե՝ տարանուն բևեռների միջև։

Պատ՝․ 2 (տարանուն)

IX. Մագնիսների ո՞ր բևեռներն են պատկերված նկար 96-ում․

Պատ՝․ 1 (Ա-ն հյուսիսային, Բ-ն հարավային)

X. Հյուսիսային մագնիսական բևեռը դասավորված է աշխարհագրական հարավային բևեռի մոտ, իսկ հարավայինը՝ հյուսիսայինի մոտ։

Պատ՝․ 1

Տարբերակ 2

I. Բարակ հաղորդալարերի օգնությամբ մետաղյա ձողի ծայրերը միացվում են հոսանքի աղբյուրի սեղմակներին։ Երբ ձողով հոսանք անցնի, նրա շուրջը ի՞նչ դաշտ կառաջանա։

Պատ՝․ 3 (էլեկտրական և մագնիսական դաշտեր)

II. Ի՞նչ են իրենցից ներկայացնում հոսանքի մագնիսական դաշտի մագնիսական գծերը։

Պատ՝․ 1 (հաղորդալարը շրջապատող փակ կոր գծեր)

III. Ստորև թվարկված նյութերից որո՞նք են թույլ ձգվում մագնիսի կողմից․

Պատ՝․ 3 (նիկել), 1 (թուղթ)

IV. Մագնիսների տարանուն բևեռները ձգվում են, իսկ նույնանունները վանվում են։

Պատ՝․ 1

V. Սրիչի Ա ծայրով հպվեցին մագնիսի հյուսիսային բևեռին։ Սրիչի ծայրերը օժտված կլինե՞ն մագնիսական հատկությամբ։

Պատ՝․ 3 (Բ ծայրը կդառնա մագնիսի հյուսիսային բևեռ, իսկ Ա-ն՝ հարավային)

VI. Թելից կախված մագնիսը դասավորվում է հյուսիսից հարավ ուղղությամբ։ Մագնիսի ո՞ր բևեռը ուղղված կլինի դեպի երկրի հյուսիսային մագնիսական բևեռը։

Պատ՝․ 2 (հարավային)

VII. Ինչպե՞ս են ուղղված մագնիսական գծերը 99-րդ նկարում պատկերված բևեռների միջև (մագնիսական սլաքի սև ծայրը նրա հյուսիսային բևեռն է)․

Պատ՝․ 2 (Բ-ից Ա)

VIII. Մագնիսական սլաքի հյուսիսային և հարավային բևեռները ձգվում են պողպատե ձողի կողմից։ Ձողը մագնիսացա՞ծ է։

Պատ՝․ 3 (ձողը մագնիսացած չէ, այլապես դեպի մագնիսական ձողը կձգվեր բևեռներից միայն մեկը)

IX. Մագնիսական բևեռների մոտ դրված է մագնիսական սլաք։ Այդ բևեռներից ո՞րն է հյուսիսայինը, որը՝ հարավայինը։

Պատ՝․ 1 (Ա-ն հյուսիսայինը, Բ-ն՝ հարավայինը)

X. Բոլոր երկաթյա և պողպատյա առարկաները Երկրի մագնիսական դաշտում մագնիսանում են։ Ինչպիսի՞ մագնիսական բևեռներ կունենան Երկրի հյուսիսային կիսագնդում գտնվող վառարանի պողպատյա պատյանի վերևի ու ներքևի մասերը։

Պատ՝․ 2 (վերինը՝ հարավային, ստորինը՝ հյուսիսային)