Մեքենաշինության նշանակությունը երկրի տնտեսական կյանքում շատ մեծ է։ Չկա մարդու գործունեության մի բնագավառ, որտեղ չկիրառվի մեքենաշինու­թյան այս կամ այն ենթաճյուղի թողարկած արտադրանքը։ Գլխավորապես մե­քենաշինության շնորհիվ է, որ կատարվում են տնտեսության տեխնիկական վերազինում, արտադրության ավտոմատացում ու կոմպյուտերացում։

Շնորհիվ մեքենաշինության վճռական դերի տնտեսության բոլոր ճյուղերի համար՝ այդ ճյուղի աճի տեմպը սովորաբար ավելի բարձր է լինում, քան մյուս ճյուղերինը։

Եթե որևէ երկրում կա զարգացած մեքենաշինություն, դա նշանակում է, որ բարձր են այդ երկրի տնտեսական զարգացման մակարդակը և արտադրա­կան մշակույթը։

Մինչխորհրդային Հայաստանում մեքենաշինության ճյուղն ըստ էության բացակայում էր։ Խորհրդային տարիներին այն դարձավ արդյունաբերության առաջատար և ամենաարագ զարգացող ճյուղը։ Այն առաջին տեղն էր գրա­վում բոլոր հիմնական տնտեսական ցուցանիշներով։ Նրան բաժին էր ընկնում հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքի 1/3-ից ավե­լին, արտադրանքն արտահանվում էր արտասահմանյան տասնյակ երկրներ։

Մեքենայաշինություն | arpi6457

Մեքենաշինական առաջին խոշորգործարաններըմեր երկրռւմ հիմնադրվելեն 1940-ական թվականներին։ Դրանց հաջորդող ընդամենը 3-4 տասնամյակների ընթացքում մեքենաշինության ճյուղն այնքան զարգացավ, որ երկրռւմ տիրա­պետող դիրք գրավեց։ Ինչ պայմաններ նպաստեցին խորհրդային տարիներին մեքենաշինության այդպիսի արագ թռիչքին։ Չէ որ այնպիսի կարևոր պայման, ինչպիսին սև մետաղների արտադրությունն է, Հայաստանում գրեթե բացակա­յում էր։ «Գաղտնիքն» այն է, որ մյուս՝ նպաստավոր պայմանները շատ ավելի զորեղ գտնվեցին։

Դրանք էին.

Առաջին՝ արագ աճող աշխատանքային ռեսուրսները, որոնք աչքի էին ընկ­նում համեմատաբար բարձր կրթական մակարդակով։ Իսկ դա հեշտացնում էր մեքենաշինությանը ինժեներատեխնիկական ու որակյալ բանվորական կադրե­րով ապահովելը։

Երկրորդ հանրապետությունում թողարկվում էիս գրեթե բոլոր հիմնական նյութերը, որոնք անհրաժեշտ են մեքենաներ արտադրելու համար՝ պղինձ ու ալյումին, էլեկտրալարեր, պլաստմասսա, ապակյա թելեր ու այլ մեկուսիչ նյու­թեր, տեխնիկական բյուրեղաքարեր, լաքեր, ներկեր և այլն։

Երրորդ մեքենաշինական արտադրանքի նկատմամբ մեծ պահանջարկ էր ներկայացնում ոչ ւփայն տեղական, այլև նախկին ԽՍՀՄ տարբեր հանրապե­տությունների և արտասահմանյան բազմաթիվ երկրների տնտեսությունը։

Այս պայմաններն էլ հենց որոշել են մեր երկրի մեքենաշինական համալիրի արտադրական դիմագիծը և ճյուղային կառուցվածքի գլխավոր առանձնահատ­կությունները։

Մեր երկրի մեքենաշինության ճյուղային կառուցվածքի գլխավոր առանձնահատկությունը ոչ մետաղատար, գիտատար ու աշխատատար, արտադ­րական բարձր մշակույթ պահանջող ենթաճյուղերի գերակշռությունն էր։

Այդ ենթաճյուղերի՝ էլեկտրատեխնիկական արդյունաբերության, հաստոցա­շինության և սարքաշինության արտադրանքի ծավալներով Հայաստանը նախ­կին ԽՍՀՄ-ում գրավում էր առաջին տեղերից մեկը։ Զգալի թիվ էին կազմում նաև այն գործարանները, որոնք սերտ կապերի մեջ էին ԽՍՀՄ-ի պաշտպա­նական նշանակության ձեռնարկությունների հետ և մասնակցում էին զենքի ու զինամթերքի արտադրություններին։

Երազ մեքենա

Էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը ՀՀ-ն մեքենաշինական հա­մալիրի ամենազարգացած ենթաճյուղն էր։ Մինչ ճգնաժամը դրան բաժին էր ընկնում ամբողջ մեքենաշինության համախառն արտադրանքի կեսը։

Բազմազան էր Հայաստանի էլեկտրատեխնիկական արդյունաբերության արտադրանքը։ Հատկապես մեծ ծավալ էին կազմում տարբեր հզորության շարժական էլեկտրակայանները, ուժային տրանսֆորմատորները, գեներա­տորները, էլեկտրաշարժիչները, էլեկտրազոդման սարքերը, էլեկտրալամպե­րը, էլեկտրական հաշվիչները և կաբելները, որոնք ամբողջ ԽՍՀՄ տարածքում ունեին մեծ պահանջարկ։

Ո՞Ր ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՊՈՂՊԱՏ - Vakmetal.am

Այս ենթաճյուղի ձեռնարկություններից հատկապես լայն ճանաչում ունեին Երևանի էլեկտրամեքենաշինական, էլեկտրալամպերի, կաբելի և էլեկտրատեխ­նիկական գործարանները։ Համեմատաբար փոքր ձեռնարկություններ ունեին Գյումրի, Վանաձոր, Կապան, Գորիս և Գավառ քաղաքները։

Նշված ձեռնարկություններն այժմ չեն գործում, կամ գործում են մասամբ, խիստ նվազել են դրանց արտադրանքի ծավալները, փոխվել են նաև թողարկ­վող արտադրատեսակները։

Հաստոցաշինական-գործիքաշինական ենթաճյուղը թողարկում էր տար­բեր տեսակի մետաղահատ և քարհատ հաստոցներ, ալմաստե հատիչներ, կտրիչ գործիքներ և այլն։

Խոշոր ձեռնարկություններից հայտնի էին հատկապես Երևանի հաստոցա­շինական, ֆրեզերային հաստոցների, «Ալմաստ» (արհեստական ալմաստների և ալմաստե գործիքների), Չարենցավանի հաստոցաշինական ու գործիքաշինական և Վանաձորի ճշգրիտ հաստոցների գործարանները, որոնք այժմ գործում են մասնակիորեն:

Կարևոր ու հեռանկարային ենթաճյուղ է սարքաշինությունը, ավտոմա­տացման միջոցների ու կառավարման համակարգերի արտադրությունը։

Այս ենթաճյուղի ձեռնարկություններում թողարկվում էին ժամացույցներ (3-րդ տեղը նախկին ԽՍՀՄ-ում), պոմպեր, չափման միջոցներ, կառավարման ավտոմատացված համակարգեր և այլն (Երևան,Գյումրի, Վանաձոր)։ Այս ենթաճյուղի ձեռնարկությունների մեծ մասը նույնպես չեն գործում։

ՀՀ մեքենաշինական համալիրի ամենաերիտասարդ ենթաճյուղը ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունն է։ Այն թողարկում է գլխավորա­պես էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ, ռադիոսարքեր, կապի միջոցներ, կիսահաղորդիչներ։ Այս բնագավառի խոշորագույն ձեռնարկություններն են «Հրազդան-մեքենա», Երևանի «Տրանզիստոր», «Մարս» գործարաններն ու միավորումները։

Մարս (ընկերություն) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

ՀՀ մեքենաշինության տեղաբաշխումն ունի իր յուրահատկությունները։ Այն ենթաճյուղերը, որոնք բնորոշ են մեր հանրապետությանը (հիշեք դրանք), սովո­րաբար տեղաբաշխվում են ոչ թե հումքի կամ էներգիայի աղբյուրների մոտ, այլ այն վայրերում, որտեղշատ են աշխատանքային ռեսուրսները։ Իսկ դուք գիտեք, որ մեր քաղաքներում ու խոշոր գյուղերում միշտ էլ աշխատանքային ազատ ռե­սուրսներ են եղել։

Նշենք ՀՀ մեքենաշինության տեղաբաշխման մի քանի առանձնահատկու­թյուններ։

Առաջին՝ ճյուղն ունի ցրված տեղաբաշխում։ Ի տարբերություն էներգետիկ, մետալուրգիական ու քիմիական արդյունաբերության ճյուղերի, որոնք տեղա­բաշխված են մի քանի հզոր կենտրոններում՝ մեքենաշինությունը ցրված է հան­րապետության տարբեր քաղաքներում և նույնիսկ մի շարք խոշոր գյուղերում։

Երկրորդ՝ մեքենաշինության ցրված տեղաբաշխման ընդհանուր պատկերում առանձնանում է Երևանը, որն ունի գրեթե բոլոր այն ճյուղերն ու ենթաճյուղե­րը, որոնք առկա են ընդհանրապես ամբողջ հանրապետությունում։ Մյուս խոշ­որ, բազմաճյուղ կենտրոններն են՝ Գյումրին, Վանաձորը, Հրազդանը, Աբովյանը, Չարենցավանը։

Ներկայումս շուկայական տնտեսության զարգացման, մեքենաշինական ձեռնարկությունների սեւիականաշնորհման և ապապետականացման պայ­մաններում դրանց մի մասը չի գործում, իսկ մի մասն էլ աշխատում է փոքր հզորությամբ։ Դրա գլխավոր պատճառը սպառման շուկայի բացակայու­թյունն է և այլ երկրներում գտնվող ձեռնարկությունների հետ արտադրական կապերի խզումը։ ճյուղի բաժինը ՀՀ-ն տնտեսության մեջ և արտահանման ծավալներում էապես նվազել է։

Այս ճյուղի հետագա զարգացումը պահանջում է կառուցվածքային լուրջ վերափոխումներ։ Շուկայի պահանջներից ելնելով՝ հանվում են մի շարք հին արտադրատեսակներ, ներդրվում են նորերը։