Հողատիրության ձևերը՝
Մասնավոր հողային կալվածքը կոչվում էր ավատ։ Այս բառից էր ծագել հասարակության ավատատիրական անվանումը։ Վաղ միջնադարում Հայաստանում կայից հողատիրության մի քանի ձևեր։ Հողի գերագույն սեփականատերը թագավորն էր։ Հողային սեփականության ձևերից էր հորից որդուն անցնող ժառանգականհողը, որը կոչվում էր հայրենական կամ հայրենիք։ Պետական պաշտոնյաներին, զինվորականներին ծառայության համար թագավորի կողմից շնորհած հողերը կոչվում էին պարգևականք։ Առուվաճառքի ենթակա մասնավոր կալվածքները կոչվում էին գանձագին։ 4- րդ դարից հայոց թագավորը հողեր էր շնորհում նաևեկեղեցուն , այսպես առաջացավ հողատիրության նոր ՝ վանքապատկանձևը։ Արտաշատ մայրաքաղաքի գավառը կոչվում էր ոստան հայոց, ուր ապրում էին թագավորը, թագուհին ու արքայորդիները։

Հասարակության դասերը, աստիճանագրություն՝
Հասարակությունը բաժանված էր երկու մասի՝ ազատների և անազատների։ Ազատների դասին էին պատկանում նախարարները, հոգևորականությունը, մանր ազնվականությունը։ Նրանք ունեին հեծելազորում ծառայելու իրավունք։ Անազատների դասը կազմում էին քաղաքացիները, առևտրականները, արհեստավորները, շինականները։ Նրանցից էր կազմվում հայոց բանակի հետևակը։ Աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը: Հաջորդ աստիճանին խոշոր նախարարներն էին բդեշխները , ապա գործակալ նախարարները։ Աստիճանակարգության ստորին աստիճանին սեպուհներն էին։
Տրդատ 3-րդ Մեծ և Գրիգոր Լուսավորիչ՝
Առաջին դարում առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի կողմից հիմնադրվել էր հայոց եկեղեցին։ Խոր Վիրապից դուրս գալուց հետո Գրիգորը սկսում է քրիստոնեության քարոզչությունը Հայաստանում։ Նրա կոչով սկսում են կառուցել Հռիփսիմյան կույսերի վկայարաններ։ Ըստ պատմիչ Ագաթանգեղոսի՝ Տրդատը Մասիսի գագաթից իր թիկունքին դրած ութ մեծ քար է տեղափոխում և տեղադրում Հռիփսիմյան կույսերի վկայարանների հիմքում։ Սուրբ Գրիգորը մեկնում է ԿապադովկիայիՄաժակ- Կեսարիա- քաղաքը որտեղ եպիսկոպոսների ժողովը նրան ձեռնադրում է եպիսկոպոս։ Վերադառնալով Հայաստան ՝ Բագավանի Նպատ լեռան ստորոտում Տրդատ Մեծը, Աշխեն թագուհին, հայոց զորքը մեծ պատիվներով դիմավորում են Սուրբ Գրիգորին, որն էլ Արածանիի ջրերում մկրտում է նրանց։ Այսպես՝ 301 թ. աշխարհում առաջինը Հայաստանում քրիստոնեությունը հռչակվում է պետական կրոն։ 303 թ. կառուցվում է Սուրբ Էջմիածին Մայր- տաճարը։

Քրիստոնեության պետականորեն ընդունման պատմական նշանակությունը՝
Քրիստոնեության ընդունումը ազապահպան մեծ նշանակություն ունեցավ ՝ դառնալով ազգային միասնականության հոգևոր գրավական։ Հայոց եկեղեցին պահպանեց հնող եկող շատ տոներ ու ծեսեր, որոնք դարձան ազգային- եկեղեցական տոներ՝ Ամանոր, Տրնդեզ, Բարեկենդան, Վարդավառ և այլն։ Հայ եկեղեցու հովանու ներքո զարգացան հայ գիտությունն ու մշակույթը։