Թագավորը և արքունի գործակալությունները՝

Պետական կարգը միապետական էր։ Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու իրավունքը պատկանում էր թագավորին։ Երկրի կառավարման գործում կարևոր նշանակություն եմ ունեին արքունի ունեին գործակալությունները , որոնց ղեկավար գործակալների միջոցով թագավորը կառավարում էր երկիրը։ Թագավորն ուներ անսահմանափակ իշխանություն։ Հազարապետը ղեկավարում էր տնտեսական հարկային գործը։ Այս պաշտոնը վարում էին Գնունիները և Ամատունիները։ Սպարապետը զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր։ Այս պաշտոնը զբաղեցնում էին Մամիկոնյանները։ Մարդպետը հսկում էր արքունի կալվածքները և գանձարանը, այն ղեկավարում էին Մարդպետունիները։ Թագադիր ասպետի պարտականություն թագն արքայի գլխին դնելն էր և պալատական արարողությունները ղեկավարելը։ Այդ գործակալությունը տնօրինում էին Բագրատունիները:

Մեծ դատավորի պաշտոնը պատկանում էր կաթողիկոսին։ Մայրաքաղաքը կառավարող քաղաքագլուխը Արտաշատի շահապն էր։ Պետական գրասենյակն ու արքունի դիվանը գլխավորում էր սենեկապետը , թագավորի անձնական քարտուղարը։ Հայ նախարարների զբաղեցրածպաշտոնական դիրքն արքունիքում ու զորքի թվաքանակը գրանցվում էր Գահնամակում և Զորանամակում։ Երկրի համար առավել կարևոր հարցերը քննարկվում էին Աշխարհաժողովում։ Հայոց կանոնավոր թվակազմը 100-120 հազար էր։ Հայոց թագավորի և նախարարների պահած հեծելազորը միասին կազմում էր հայոց այրուձին։ Թագավորական ոստանը պաշտպանում էին ոստանի այրուձի կոչվող հեծյալ ջոկատները։

Պետության ձև - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան