Օրգանիզմում հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասին գիտությունը կոչվում է գենետիկա։

Այս ուսումնասիրում է ժառանգականության և փոփոխականության օրենքները։ Ավստրիացի գիտնական Գրեգոր Մենդելը 19-րդ դարի վաթսունական թվականներին առաջինը մշակեց գենետիկական հետազոտությունների մասին մեթոդները և տվեց հատկանիշների ժառանգման հիմնական օրինաչափությունները։

Ժառանգականություն և փոփոխականություն՝

Ժառանգականություն ասելով մենք հասկանում ենք ծնողական օրգանիզմներում՝ իրենց հատկանիշների զարգացման առանձնահատկությունները հաջորդ սերունդինին փոխանցելու հատկությունն ու ունակությունը: Այս ամենը իրականանում է բազմացման միջոցով: Սեռական բազմացման դեպքում, ժառանգականությունն ապահովվում է հատուկ սեռական բջիջների գամետների միջոցով, իսկ անսեռ բազմացման ժամանակ մարմնական սոմատիկ բջիջների միջոցով: Գամետները և սոմատիկ բջիջները իրենց մեջ կրում են ոչ թե ապագա օրգանիզմի հատկանիշները և հատկությունները, այլ դրանց նախադրյալները, որոնք ստացել են գեներ անվանումը: Գենը ԴՆԹ-ի մոլեկուլի կամ քրոմոսոմի որոշակի հատված է, որը որոշում է սպիտակուցային որևէ մոլեկուլի սինթեզը կամ որևէ տարրական հատկանիշի զարգացման հնարավորությունը: Փոփոխականությունը օրգանիզմի՝ իր անհատական զարգացման ընթացքում, նոր հատկանիշների ձեռք բերելու հատկությունն է:

Գենետիկա - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մի քիչ պատմությունից՝

Ժառանգականության երևույթի նմանությունը ծնողական առանձնյակներին և սերունդներին՝ մարդանց, կենդանիների և բույսերի մոտ ուշադրության կենտրոնում էր և շատ շուտով բժիշկները փորձեցին բացատրել այդ երևույթը և առաջարկեցին են տարբեր վարկածներ։ Առաջին քայլը կատարեց «բժիշկների հայր»՝ Հիպոկրատը (մոտ մ.թ.ա. 460-470 թվականներ), ով բացատրեց, որ օրգանիզմի ժառանգականության նյութը հավաքվում է կանաց և տղամարդանց սերմնաբջիջներում, որն էլ սկիզբ է տալիս սաղմ զարգացմանը։ Դեմոկրատը (մոտ մ.թ.ա. 460-470 թվականներ), նույնպես համամիտ էր այն մտքի հետ, որ կանանց և տղամարդկանց սեռերը հավասարազոր են ժառանգականության երևույթում, և որ սերունդները ժառնգական տեղեկատվությունը ստանում են ինչպես մայրական, այնպես էլ հայրական բջջից։ 19-րդ դարի 2-րդ կեսին ավստրիացի գիտնական Գրեգոր Մենդելը ոլոռի աճեցման իր երկարամյա փորձերով ապացուցեց, որ ծնողների հատկանիշները, օրինակ՝ ծաղկի ձևը, գույնը և մյուս առանձնահատկությունները, փոխանցվում են սերունդներին ժառանգականության կայուն օրենքներով։

Մենդելը ենթադրեց, որ բջիջներում կան մանրագույն և անտեսանելի մասնիկներ, որոնք էլ կառավարում են ժառանգական հատկանիշների փոխանցումը։ Այդ մասնիկները հետագայում անվանեցին գեներ (հունարեն՝ ծագում)։ Գիտնականի ենթադրությունը հաստատվեց, երբ ասպարեզ եկան հազարավոր անգամ խոշորացնող էլեկտրոնային մանրադիտակները, որոնք հնարավորություն տվեցին զննելու ոչ միայն բջիջը, այլև բջջի մանրագույն մասնիկները։ Պարզվեց, որ բջջի կորիզում կան հատուկ «մասնագիտացված» կառուցվածքներ՝ քրոմոսոմներ՝ գեների կրողները, որոնք և ապահովում են տվյալ տեսակի բջիջների գոյացումը։ Քրոմոսոմների քանակը (կամ հավաքածուն) տվյալ տեսակի օրգանիզմների բոլոր բջիջներում միշտ նույնն է. գորտինը, օրինակ, 18 է, սոխինը՝ 16, շանը՝ 22, մարդունը՝ 46 և այլն։