Ապրիլի 3
Ցեխոտ շանը թողեք ներս…
Ավելի վատ նրանց համար
ովքեր շուն չեն սիրում
ոչ էլ ցեխ
Ոտքից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս…
Ավելի վատ նրանց համար
ովքեր չեն սիրում ցեխ
ովքեր չեն հասկանում
ովքեր չգիտեն շանը
ովքեր չգիտեն ցեխը
շանը թողեք ներս…
որ թափահարում է ցեխը վրայից
ցեխը կարող ես լվանալ
շանը կարող ես լվանալ
և ջուրն էլ կարող ես լվանալ
բայց չես կարող լվանալ նրանց
ովքեր ասում են թե սիրում են շանը
պայմանով միայն…
ցեխոտ շունը մաքուր է
ցեխը մաքուր է
երբեմն ջուրն էլ մաքուր է
նրանք ովքեր ասում են՝ պայմանով միայն…
նրանք մաքուր չեն
բացարձակապես:
- Այս բանաստեղծությունը վանկակա՞ն, թե՞ սպիտակ բանաստեղծություն է: (Օգտվիր գրականագիտական բառարանից): Պատասխանդ հիմնավորիր:
Այն, միանշանակ, սպիտակ բանաստեղծություն է, քանի որ վանկերն ու հանգերը ընդհանրապես իրար համահուն չեն։ Բանաստեղծություններում, ստեղծագործները փորձում են շարքերն ու տողերը այնպես դասավորել, որ ամեն ինչ լինի իրար համապատասխան, իսկ այս ստեղծագործության մեջ միտքը հասկանալի է, սակայն այն պարզապես նախադասությունների հաջորդականություն է։
- Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
- ցեխը կարող ես լվանալ
- ցեխոտ շունը մաքուր է
- ցեխը մաքուր է
- ովքեր չգիտեն ցեխը
- որ թափահարում է ցեխը վրայից
- և ջուրն էլ կարող ես լվանալ
- Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
Իմաստը այն է, որ մարդ ինչքան էլ «ցեխոտ» լինի, կկարողանա «մաքրվել», «կազդուրվել»։ Սակայն դա միայն արտաքինից։ Ներքուստ մարդ ավելի դժվար է ինքն իրեն կառավարում։ «Ցեխոտ շուն», «ցեխ»՝ սրանք բոլորը մեղքի, ցավի, թույլ տված սխալի «պատկերն» են՝ իրականում կյանքում։ Սա ապացուցում է, որ շունը կարող է լինել «կիսով չափ» ցեխոտ ու «լիովին» ցեխոտ, ինչպես նաև լիովին «մաքուր»։ Այնպես և մարդը, կարող է լինել բացարձակապես «մաքուր» (հազվադեպ տեսակ), «մի քիչ» ցեխոտ ու «լիովին» ցեխոտ, այսինքն, «ոտքից՝ գլուխ» մեղք։