Այսօր՝ ապրիլի երեքին, արվեստի դասաժամին խոսեցինք Միջին Ամերիկայի Կուբայի մայրաքաղաքում ծնված, հայտնի ստեղծագործի՝ Իտալո Կալվինոյի մասին։ Կենտրոնացանք նրա «55 քաղաքներ» կամ «Անտես քաղաքներ» պոեմի վրա։ Իտալո Կալվինոն պատմում էր հայտնի եվրոպացի ճանապարհորդ Մարկո Պոլոյի մասին, ով այդ պոեմում գլխավոր հերոսն էր։ Այդ «55» քաղաքները, իրենցից չէին ենթադրում օրինակ Եվրոպայի ամենամեծ ու տարբեր քաղաքները, այլ՝ 55 «հատկանիշ» մեկ քաղաքի մեջ։ Այսինքն, ամեն քաղաք ունի իր բնութագրիչներն ու հատկանիշները։ Կարող ենք եզրակացնել, որ «55»-ը նշանակում է հիսուն հինգ լավ ու վատ բնութագրիչներ։

ԻՏԱԼՈ ԿԱԼՎԻՆՈ | Hovikcharkhchyan's Blog

Մարկո Պոլոն ճանապահորդում է աշխարհով մեկ ու ծանոթանում պոեմի երկրորդ գլխավոր հերոս՝ Խուբիլայ Խանի հետ, ով, ինչպես կարող ենք ենթադրել, նույնպես ճանապարհորդ է։ Քանզի, պոեմի մասին շատ չենք խոսել, ուստի ընդհանուր եզրակացությունը պետք է անեմ համեմատության շնորհիվ։ Աշխարհի տարբեր քաղաքները ունեն իրենց «թերությունները», որոշները շատ ունեն, որոշները՝ քիչ։ Իհարկե, լավ է ունենալ զարգացած «հասարակություն», երկիր ու տնտեսություն, սակայն մյուս կողմից էլ անհնար է ունենալ այդպիսի «անթերիներ»։ Բոլոր, բոլոր վայրերում գոնե մեկ թերություն կգտնենք, և այդ «թերությունը» կարող է լինել, թե՛ ներքին, թե՛ արտաքին։ Հենց սա ի նկատի ուներ Իտալո Կալվինոն՝ «55 քաղաքներ» ասելով։

Ներքին ասելով, պետք է հասկանանք մարդկային որակները, խոսելու ու աշխատելու ոճերը, մարդկանց աշխարհայացքը, միտքն ու կարծիքը, իսկ արտաքին՝ շրջապատը, բուսական և կենդանական աշխարհը, աղտոտվածությունը, ինչու չէ նաև քաղաքի ներդաշնակությունն ու ճարտարապետությունը, հասարակական վայրերը և այլ տեղերը։ Եթե համեմատենք մեր քաղաքի հետ, ապա պետք է ասել, որ ի համեմատ զարգացած, ինդուստրիալ քաղաքների, մերը ունի, թող ինձ ներեն, ավելի շատ թերություններ, թե՛ արտաքինում, թե՛ ներքինում։ Եվ այն բոլոր որակումները, որոնք վերոնշյալ են, կարելի է որակել նաև մեր քաղաքին։