Մինչ բուն թեմային անդրադառնալը, ցանկանում եմ որոշակի «նշումներ» անել այսօրվա մեր արվեստի դասաժամից։ «Նշումները» այստեղ պետք է հասկանալ որպես թեմային առընչվող նախադրյալներ, հավելումներ, զարգացման շրջապտույտներ։ Սկզբից ծանոթանում ենք հին հունական դիցաբանության որոտի ու ամպրոպի աստված՝ Զևսի հետ, ով իր սեփական որդիներից մեկին՝ Ոդիսևսին չէր հավանում։ Ոդիսևսը, ինքն իրենով, բացասական կերպար էր, սակայն ունեցել էր շատ յուրահատուկ խաբելու ու ստեղծելու ոճ։ Տրոյական պատերազմի ժամանակ, երբ նրանք պայքարում էին հունական հողերի համար, նա մի շրջադարձային երևույթ «կատարեց»՝ ստեղծեց հայտնի ձին, որով նրանք կարողացան նվաճել Սպարտան և այլ հողերը։ Սա փաստում է, որ «այն ժամանակ» նույնպես եղել են «հերոսներ», ովքեր համառ պայքարի հաղթական վերջակետը ցանկացել են «դնել» «դիվանագիտական», կամ մեր խոսքերով ասած, «խելամիտ» ձևով։ Դրա վառ ապացույցը հենց հսկայական տրոյական ձին էր՝ այն ժամանակների ամենահզոր ցամաքային «զենքերից» մեկը, ինչպես հարձակողական, այնպես էլ՝ պաշտպանական։

13 фатални причини русофилите да искат България да бъде и "троянски кон" в  НАТО, и руска "врата на Балканите" - Фактор

Մի այլ հետաքրքիր հերոս էր Արեսը՝ Զևսի մյուս որդին, ով չէր էլ ցանկանում լսել «դիվանագիտություն» բառը, նա սիրում էր միայն պայքարել, բախվել, հաղթահարել, նահանջել, հաղթել։ Այդ իսկ պատճառով էլ նա հին հունական դիցաբանության մեջ հայտնի էր որպես ռազմի աստված։ Եթե համեմատենք, ապա Ոդիսևսը՝ Արեսի հակառակ պատկերն է։

Մենք պետք է տարբերակենք պատերազմի կարևորագույն երկու տեսակ՝ հոգեբանական և ոչ հոգեբանական։ Եթե մեր խոսքերով փորձենք բացատրել, ապա ոչ հոգեբանական պայքարի ընթացքում, մարդ մտածում է միայն մինչև վերջին կաթիլ արյունը աննահանջ կռվելու մասին, իսկ հոգեբանական պայքարի ընթացքում, մարդը ամեն ինչին փորձում է մոտենալ «խելամտորեն» կամ էլ այնպես, որ նա միայն այդտեղ շահի, և իհարկե, չմատնվի կամ էլ չսպանվի։

ВНУТРЕННИЙ КОНФЛИКТ: ЧТО ЭТО ТАКОЕ И КАК С НИМ БЫТЬ | ВКонтакте

Արեսը՝ մարտի դաշտում, վարում էր «ոչ հոգեբանական» պայքար, նա ճնշողի դերում էր, այսինքն թշնամու հետ դեմք-դեմքի բախվելու հավանականությունը նրա մոտ գրեթե 100 տոկոս էր։ Ռազմի աստված հանդիսանալով, նա ոչ մի պատնեշ իր առջև չէր տեսնում, այդ իսկ պատճառով էլ, որոշ «դեպքերում», նա վարում էր անխելք մարտ։ Ինչու՞ անխելք, քանզի ամեն վայրկյան մի խելացի մարդու թեթև ձեռքի շնորհիվ, նա միգուցե և սպանվեր։ Սակայն չմոռանանք, որ սա հունական դիցաբանություն է, և կախարդանքները այստեղ անբաժան մաս են կազմում։

Իսկ Ոդիսևսը կամ Աթենաս Պալասը՝ մեր շարունակական քննարկման հաջորդ հերոսը, վարում էին տակտիկ ու դիվանագիտական պայքար։ Այսինքն, հոգեբանական։ Նրանք փորձում էին պայքարը «շրջել» դեպի իրենց օգտին ու այդպիսով հաղթած դուրս գալ։ Աթենաս Պալասը՝ Օլիմպոսի տասներկու աստված-աստվածուհիներից մեկը, ողջախոհության, ներդաշնակ ու կանխամտածված պատերազմ վարելու աստվածուհին էր, ով, իհարկե, չէր ստացել այդ «պաշտոնը» անիմաստ։ Պետք է նաև չմոռանանք, որ Աթենաս Պալասը, ըստ հավաստի աղբյուրների, ծնվել էր Զևսի գլխում, այսինքն, «խելքի մոտ»։ Դրանից էլ հետևում է նրա «մականունը»։ Ահա, և մենք տարբերակեցինք պատերազմի երկու կարևորագույն տեսակները՝ հոգեբանականը և ոչ հոգեբանականը։

Խոսենք ևս մեկ այլ առասպելի մասին։ Էրիսը՝ հին հունական դիցաբանության մեջ երկպառակության, կռվի, խաբելու աստվածուհին, չէր գնացել աստվածների կողմից կազմակերպված խնջույքին, սակայն «նվեր» էր ուղարկել՝ խնձորի տեսքով, վրան էլ գրված՝ «ամենագեղեցիկին»։ Աննկատ, նա խնջույքի ժամանակ, դա դուրս էր նետել, և երեք աստվածուհիները՝ Հեռան, Աթենաս Պալասը և Աֆրոդիտեն տեսել էին, սակայն չկողմնորոշվելով, թե ով էր ամենագեղեցիկը իրենցից, դիմել էին Զևսի օգնությանը, ով էլ՝ իր հերթին, դիմել էր Պարիս աստվածի օգնությանը։ Այստեղ, պետք է արձանագրենք, որ Պարիսը տղամարդ էր։

Այսպիսով՝ երեք աստվածուհիներից յուրաքանչյուրը փորձում էր համոզել, որ ինքն է ամենագեղեցիկը։ Հեռան ասում էր, եթե Պարիսը «համաձայնվի», որ հենց նա է ամենագեղեցիկը ամբողջ աշխարհում, նրան կնվիրի Փոքր Ասիան։ Աթենաս Պալասը ասում էր, թե կնվիրի փառք, լուսավորություն, իսկ Աֆրոդիտեն՝ ամենագեղեցիկ ու գայթակղիչ կերպարներից մեկը, խոստացավ, որ եթե նրան «ընտրի», ապա վերջինս կնվիրի Պարիսին երբևէ աշխարհի վրա ապրող ամենագեղեցիկ կնոջը, ով այդ ժամանակ Հեղինեն էր։ Ինչպես կարող ենք ենթադրել, Պարիսը, լինելով տղամարդ, ընտրեց երրորդ՝ Աֆրոդիտեյի տարբերակը։

Սա ևս մեկ ապացույց է, որ հին հունական դիցաբանության մեջ հոգեբանական շատ խնդիրներ ու մտքեր են արտացոլված ու արտահայտված։ Թե՛ նախանձը, թե՛ չարը, թե՛ բարին, թե՛ տղամարդու «ընտրությունը», թե՛ կնոջ խաբուսիկ «համեստությունը»։ Սրանք բոլորը ցույց են տալիս, թե ինչքան «պաշտպանված» է մեր հոգեբանությունը, որ նույնսիկ դարեր ու հազարամյակներ են անցել, իսկ նա դեռևս մնացել է անփոփոխ։

Mythology and Psychology: Myth Tells Us Who We Are | Shortform Books

Անդրադառնանք Արեսին ու Աթենաս Պալասին, չմոռանալով, որ նրանք քույր և եղբայր էին։ Այստեղ այդ «սեռային անհավասարությունը» ամենալավն է արտացոլված, քանզի, իհարկե, ոչ բոլոր, սակայն տղամարդկանց մեծամասնությունը նախընտրում է կռվել առանց մտածելու կամ պարզապես կռվին «դիվանագիտորեն» մոտենալու, իսկ կինը նախընտրում է «հեռավորության վրա» պայքար մղել, այսինքն՝ պայքարել «դիվանագիտորեն», որպեսզի և դուրս գալ այդտեղից «մաքուր»։ Այսքանն էր բուն թեման, և ես պետք է միանգամայն շեշտեմ, որ հին հունական դիցաբանությունը ամենավառ կերպով է արտացոլում մարդկային հոգեբանությունը՝ նրա թերությունները, առավելությունները։