Առողջագիտության այսօրվա դասը արյան ու արյունահոսության մասին էր։ Մենք հասկացանք, որ եթե արյունը հոսում է անոթներով, դա դեռ չի նշանակում, որ արյունահոսություն է տեղի ունենում։ Արյունահոսությունը լինում է, երբ արյունը պարզապես անոթի «սահմաններից» դուրս է գալիս։ Այստեղ պետք է տարբերակենք երկու տեսակ՝ ներքին և արտաքին, որոնք համապատասխանաբար հուշում են մեզ, որ առաջինը լինում է օրգանիզմի ներսում, իսկ երկրորդը՝ օրգանիզմից դուրս։

How to Control Bleeding - The New York Times

Արյունը պարունակում է լեյկոցիտներ ու թրոմբոցիտներ։ Թրոմբոցիտները հատուկ բջիջներ են, կարելի է ասել հակամարմիններ, որոնք, մեր բառերով ասած, գտնում են ուղղաձիգ անոթի մեջ «ծակեր» ու իրենցով փակում են դա։ Մեր արյունը շատ հետաքրքիր մի «երևույթ» է։ Այն ունի մակարդման հատկություն։ Այսինքն, եթե մենք վնասում ենք մեր ոտքը կամ վերջույթը, ապա այնտեղից սկսում է որոշ ժամանակ արյուն հոսել, իսկ հետո՝ կանգնել։ Ինչու՞ է կանգնում։ Հենց սրա համար են ստեղծված թրոմբոցիտները։ Նրանք արագ-արագ «վազում» են «դեպքի վայր» ու սկսում են վնասված մասը լցնել այնքան, մինչև այն վերականգնվի։ Մի ուրիշ կարևոր գործառույթներ են կատարում լեյկոցիտները։ Նրանք էլ «վերականգնված» մասում առաջացած բշտիկներն են «մաքրում», որպեսզի այն ուղղվի, հարթեցվի։ Այս կերպով է վնասվածքից հետո առաջանում թարախակալումը, հետո էլ՝ չորացած մաշկը։

Սակայն ոչ բոլոր մարդկանց արյունը ունի այս յուրահատուկ գործառույթը։ Ոմանք տառապում են «հեմոֆիլիա» կոչվող հիվանդությամբ (որն ըստ խոսքի, ժառանգական է), որի ժամանակ արյունը մակարդման գործառույթ չի դրսևորում, այսինքն նույնիսկ ամենաչնչին արյունահոսության դեպքում, մարդ կարող է կորցնել ամբողջ օրգանիզմի արյունը, քանզի այն պարզապես չի վերականգնվի թրոմբոցիտների շնորհիվ։ Հետևաբար, այս հիվանդությունը առաջացնում է «թրոմբոցիտների» գործառույթի խանգարում, և նրանք այլևս չեն կարողանում «պատշաճ» կատարել իրենց «գործառույթը»։

Մենք բոլորս գիտենք, որ արյունը արտադրվում է ոչ թե սրտում, այլ ոսկրածուծերում։ Ոսկրածուծերը հատուկ «գործարաններ» են, որոնք հին արյան հիմքով «պատրաստում» ու «արտադրում» են նորը։ Եթե մենք՝ քաղցկեղը բուժելու նպատակով, պարզապես գտնենք արյան դոնոր, ով պատրաստ կլինի 5 լիտր արյուն տալ՝ որպես նվեր (բացառենք անհնարինը, վերաբերվենք հումորով), ապա խնդիրը չի լուծվի, քանզի ոսկրածուծերը կմնան անփոփոխ և կշարունակեն ստեղծել «փչացած» արյուն։ Ուստի և պետք է փոխենք ոսկրածուծը։ Մենք այստեղ էլ պետք է տարբերակենք դոնորների երկու տեսակ՝ արյան և ոսկրածուծի։ Ինչպես հասկացանք, այստեղ արյան դոնորը չի օգնի, այլ միմիայն «կտուժի»։ Իսկ ինչ վերաբերում է քաղցկեղին, ապա այն վերահսկելի հիվանդություն է, սակայն ոչ բուժելի։

Leukocitet duhet të jenë të larta për të qenë në gjendje të mbrojnë  organizmin tonë | Dieta Nutri

Ինչպիսի արյունատար անոթներ գիտենք․ մազանոթներ, որոնք մազի չափից փոքր են, զարկերակներ, որոնք ամենամեծ երակներն են և, իհարկե, երակներ, որոնց բոլորս էլ գիտենք։ «Մայր» զարկերակը աորտան է, որը գտնվում է սրտի մոտ։ Զարկերակը՝ խողովակների շնորհիվ, կատարում է երկու պտույտ՝ մեծ և փոքր։ Փոքրի ժամանակ, այն պարզապես «ուղևորվում» է սրտից՝ թոք, իսկ մեծ պտույտի ժամանակ՝ սրտից՝ օրգանիզմի բոլոր վերջույթներ, հետո արդեն թոքեր։ Այսպես ենք մենք այն ըմբռնում։ Զարկերակները, ի տարբերություն երակների, ավելի մեծ են ու դիմացկուն, քանի որ նրանք գտնվում են անդադար ճնշման տակ։ Այո, սիրտը նրանց վրա ճնշում է գործադրում, որպեսզի նրանք արյունը մատակարարեն օրգանիզմի տարբեր վերջույթներ։ Բոլորիս էլ ծանոթ է «տոնոմետր» կոչվող սարքը, որի շնորհիվ մենք չափում ենք մարդու ճնշումը։ Իրականում, մենք չափում ենք զարկերակի ճնշումը։ Տարբեր մարդկանց մոտ տոնոմետրի վրա նշվող թիվը տարբեր է։ Հստակ նորմա չկա։ Ամեն մարդ ունի իրեն «համապատասխան» արյան ճնշում։ Օրինակ՝ տասներեքամյա տղան կարող է ունենալ յոթանասունից մինչև իննսուն մգ/սնդիկ ճնշում, իսկ մեծահասակը՝ մոտ վաթսուն տարեկան անձը, կարող է ունենալ հարյուր հիսունից՝ հարյուր վաթսուն, որն ըստ խոսքի, զարմանալի չէ։ Հստակ նորմա գտնելու համար, պետք է մարդու ճնշումը չափել առողջ ու լավ վիճակում, և հետագա «փորձերը» համեմատել գրանցած արդյունքի հետ։

Easy Rapid տոնոմետր | Ավտոմատ արյան ճնշման չափող սարք | PIC Solution
Տոնոմետր (ճնշաչափ)

Դասաժամի վերջում, մեզ դասավանդողը նաև պատմեց արյան բանկի մասին, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի՝ Նորք-Մարաշ վարչական շրջանում։ Այն հատուկ վերահսկողության տակ գտնվող հաստատություն է, որտեղ պահվում են մարդկանց արյունները։ Երբ երեխան ծնվում է, ծնողը պարտավոր է կամ վճարել, կամ էլ հանձնել արյուն՝ 400 գր ընդհանուր ծավալով։