Էջմիածնի 1677թ․ ժողովը։ Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում 1677թ․ գումարեց գաղտնի ժողով։ Մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ։ Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678թ․ վերջին մեկնեց Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու համար։ Կ․ Պոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի, Ռեչ Պոսպոլիտայի և այլ երկրների տիրակալների հետ։

Հակոբ Դ Ջուղայեցի - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Հակոբ Դ

Իսրայել Օրու գործունեությունը։ Հակոբ Ջուղայեցին 1680թ․ մահանում է, և պատվիրակությունը Կ․ Պոլսից ձեռնունայն վերադառնում է Հայաստան։ Սակայն պատվիրակներից Իսրայել Օրին հայ վաճառականների հետ ուղևորվում է Վենետիկ, ապա՝ Ֆրանսիա, որտեղ մնում է զինվորական ծառայության, ստանում սպայի աստիճան։ Այնուհետև գնում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում, ծառայության անցնում կայսր ընտիրիշխան Հովհան Վիլհելմի մոտ։ Օրին Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը։ Վիլհելմի խորհրդով Օրին գալիս է Հայաստան։ Սիսիանի Անգեղակոթ գյուղում 1699թ․ հրավիրվում է հայ մելիքների գաղտնի խորհրդակցություն։ Վիլհելմին ուղղված նամակում հայ մելիքները խնդրում են զորք ուղարկել Հայաստան և որ պատրաստ են նրան ճանաչելու Հայաստանի թագավոր։ Վերադառնալով Եվրոպա՝ Օրին կազմում և Վիլհելմին է ներկայացնում 36 կետից բաղկացած ծրագիր։ Վիլհելմն առաջարկում է ստանալ նաև Ֆլորենցիայի և Ավստրիայի իշխանությունների համաձայնությունը։ Եվրոպայում իրական օժանդակություն չստանալով՝ Օրին մեկնում է Ռուսաստան և 1701թ․ Պետրոս Ա ցարին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու ծրագիր։ Ցարը Օրու ղեկավարությամբ պատվիրակություն է ուղարկում Պարսկաստան՝ նրան տալով ռուսական բանակի գնդապետի զինվորական աստիճան։ 1709թ․ Օրին լինում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում։ Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միանում Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ 1711թ․ օգոստոսին Աստրախանում Իսրայել Օրին հանկարծամահ է լինում և Եսայի Հասան-Ջալալյանը վերադառնում է Արցախ։

Պարսկաստանը թուլացել էր, թուրքերը դրանից օգտվում էին ու արշավանքներ էին կազմակերպում։ Հայաստանը հայտնվել էր մի կողմից Օսմանյան կայսրության, մյուս կողմից՝ Պարսկաստանի խաչմերուկում։ Օսմանյան կայսրությունը հզորագույն ժամանակաշրջանն էր ապրում ու հարձակումներ կատարում Եվրոպա, նույնիսկ արշավանքներ էին կազմակերպվել Ավստրիա, սակայն ավստրո-լեհական զորքերի պաշտպանության շնորհիվ, թուրքերը ջախջախվել էին ու այդ քայլի պատճառով, նրանք այլևս չէին ցանկանում տարածվել Եվրոպայում։

*Գրիգոր Զոհրապը թուրք իրավաբան-գրող էր, ով շատ մոտ կապեր ուներ հայերի ցեղասպանությունը կազմակերպած Թալեաթ Փաշայի հետ։ Նույնիսկ կան փաստարկներ, որ նրանք ամեն օր նարդի էին խաղում։