1722թ. Իրանի հպատակ աֆղաններին հաջողվեց գրավել Իրանի մայրաքաղաք Սպահանը։ Պարսից շահին ապստամբներից պաշտպանելու պատրվակով Ռուսաստանի Պետրոս Ա ցարը 1722 թ. Արշավանք կազմակերպեց մերձկասպյան տարածքներ (կասպիական արշավանք)։ Արցախի մելիքները այդ ժամանակ կազմակերպել էին 12-հազարանոց զորք, որից 10-հազարը Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան Ջալալյանի գլխավորությամբ մեկնեց Գանձակի մոտ՝ Չոլակ վայրը ՝ սպասելով ռուսական զորքի գալուն։ Սակայն Դերբենդը գրավելուց հետո Պետրոս Ա անակնկալ վերադարձավ Աստրախան։ Հայկական զորքը Չոլակից վերադարձավ Արցախ և ձեռնամուխ եղավ Արցախի պաշտպանությանը, օժանդակեցին Շիրվանից Արցախ եկած Ավան և Թարխան հարյուրապետերին։ Կազմակերպվեցին պաշտպանական ամրոցներ՝ սղնախներ Գյուլիստանում, Շոշում (Շուշի ), Ավետարանոցում, Ջրաբերդում, Քարագլուխում և այլուք։ Պարսկաստանի թուլացումից օգտվելով թուրքական զորքերը 1723 թ. հարձակվեցին Թիֆլիսի վրա և շարժվեցին Գանձակ։ 1724թ. հունիսի 24-ին Կ․ Պոլսում կնքվեց ռուս-թուրքական պայմանագիր, որով Այսրկովկասյան և Ատրպատականի պարսկական տիրույթները բաժանվեցին Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև։ 1724 թ. հունիսի 7-ից սեպտեմբերի 26-ը տեղի ունեցավ Երևանի հերոսական պաշտպանությունը՝ թուրքական զորքերից։ Երևանն անձնատուր եղավ։ Թուրքերի կորուստը կազմեց շուրջ 20.000 մարդ։

Արցախի ազատագրական պայքար (1724-1731) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Գանձակի մահմեդականները Արցախի զինված ուժերի հետ կնքեցին պայմանագիր՝ թուրքական զորքերի դեմ։ Ռուս գործիչ Իվան Կարապետն էլ ժամանեց Հայաստան՝ Ռուսաստանից ազատագրական պայքարին օժանդակելու խոստումով։ 1725թ․ մարտին և 1726թ․ օսմանյան զինված ուժերը ներխուժեցին Վարանդա գավառ, ապա մի քանի անգամ փորձեցին գրավել Շուշին։ Նրանք ոչ միայն հաջողության չհասան, այլ նաև տվեցին 800 զոհ՝ ութօրյա մարտերում և նահանջեցին Գանձակ։ Սակայն 1728թ․ անակնկալ մահացավ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ Արցախի զինված պայքարը ոգեշնչող դեր ունեցավ հայ ժողովրդի հետագա սերունդների համար՝ հավատ ներշնչելով սեփական ուժերի նկատմամբ։