The Demon Seated - Wikipedia

Նախապատմություն

Ոչ միայն արվեստը, այլ նաև այս նկարչի ամբողջ կյանքը էքսցենտրիկ և գաղտնի է․ անկանխատեսելի գործողություններ, անպատասխան սեր, հոգեկան խանգարում, վախ, ներքին դևեր, քննադատություն, ատելություն՝ սրանք դեռևս ամենափոքր ցուցակն է այն բանի, ինչն ապրել է նկարիչը՝ համընդհանուր ճանաչման ճանապարհին։

Միխայիլ Վռուբել Ալեքսանդրովը ծնվել է մարտի 17-ին 1856 թվականին Օմսկում՝ զինվորականների ընտանիքում, սովորել է գիմնազիայում, ընդունվել Պետերբուրգի իրավաբանական ֆակուլտետ և նույնիսկ չէր էլ մտածում նկարչի կարիերայի մասին։ Միայն համալսարանում սովորելու ժամանակ երիտասարդ Վռուբելի մոտ հայտնվեց հետաքրքրություն գրականության, փիլիսոփայության, թատրոնի հանդեպ, և նա սկսեց իր փնտրտուքներն ու սեփական նշանակությունը։ Այդ ժամանակ սկսեց նկարել գրքերի պարզագույն իլլյուստրացիաներ (նկարազարդումներ), զբաղվել է կրկնուսույցով և կրկնուսուցմամբ։

М. А. Врубель «Автопортрет с жемчужной раковиной», 1905

24 տարեկանում Վռուբելն ավարտեց համալսարանը և ընդունվեց պետերբուրգյան արվեստի ակադեմիա՝ որպես ուսանող։ Եկատերինա քրոջն ուղղված նամակներում նկարիչը այդ ժամանակաշրջանը անվանում էր իր կյանքի ամենալավ պահերից ու ջերմ էր վերաբերվում իր ուսուցչի՝ Պավել Չիստյակովի նկատմամբ։ Ակադեմիայում հավաքելով փորձ, բայց չավարտելով ուսումը, 1883 թվականին Վռուբելը հայտնի հնէաբան Ադրիան Պրախովի հրավերքով մեկնեց Կիև՝ աշխատելու։

Կիևում նկարիչը մնաց հինգ տարի․ Կիրիլլովյան եկեղեցում և Սոֆիայի տաճարում զբաղվում էր վերականգնողական աշխատանքներով, վարում էր բուռն սոցիալական կյանք, բուռն սեր է ապրել իր գործատուի կնոջ նկատմամբ, իսկ հետո՝ ստեղծագործական ճգնաժամ:

Անբաժան սերի ֆոնի վրա, նկարիչը գնաց իր մեջ, սկսեց պատճառել իրեն ֆիզիկական վնասվածքներ և տառապել դեպրեսիայով։ Հենց այդ ժամանակաշրջանում Վռուբելը սկսեց իր առաջին գործերից մեկը, որն պատկերում էր դևի կերպարը։ Վռուբելի հայրը, ով եկել էր որդուն այցելության, տեսնելով դեռ չավարտված նկարը, այն անվանել էր դև, որն նստած է սարերի ֆոնին՝ «չար և վանող»։ Վռուբելը չշարունակեց գործը և հետագայում՝ հոր հեռացումից հետո, հոգնած հոգեկան տառապանքից և ստեղծագործական լճացումից՝ նա որոշեց վերադառնալ Մոսկվա։

«Նստած դևը»

Հենց «մոսկովյան շրջանում» Վռուբելին ընձեռվեց հնարավորություն ամբողջովին պատկերելու իր դևերին, որոնք արդյունքում դարձան իր արվեստի հիմնական թեման և բերեցին նրան հայտնիություն։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 1890 թվականին նկարչին առաջարկեցին նկարազարդումներ անել Մ. Լերմոնտովի հոբելյանական երկհատորյակի համար։ Չնայած նրան, որ այդ գրքի համար աշխատում էին նաև ուրիշ նկարազարդողներ, հենց այդ ժամանակ անհայտ Միխայիլ Վռուբելի սև-սպիտակ նկարազարդումները առաջացրեցին հանրության և քննադատների բուռն արձագանքը։ Ոմանք նրա նկարազարդումները անվանում էին կոշտ ու անճաշակ, ուրիշները մեղադրում էին նրան ծաղրանկարներ նկարելու մեջ, երրորդները գտնում էին դևին ուղղակի ծիծաղելի։

Մ. Ա. Վռուբել, Մ.Յու բանաստեղծության նկարազարդում. Լերմոնտով «Դև», 1890-ական թթ

Բայց քննադատների կարծիքը չկանգնեցրեց Վռուբելին, Լերմոնտովի պոեմի նկարազարդումներին համարյա զուգահեռ, նա սկսեց աշխատել «Նստած դևը» գործի վրա։ Նկարիչն իր քրոջն ուղղված նամակներում ասել է. «Ես նկարում եմ դև, այսինքն ոչ թե հենց մոնումենտալ դև, որը ժամանակի ընթացքում կգրեմ, այլ «դիվային»՝ կիսամերկ, թևավոր, երիտասարդ, տխուր: Մտածված կերպարանքը, ծնկները գրկած, նստած է մայրամուտի ֆոնին և նայում է ծաղկած մարգագետնին, որտեղից ճյուղեր են ձգվում դեպի իրեն՝ ծռվելով ծաղիկների տակ»։

Մ․ Ա․ Վռուբել «Նստած դևը», 1890 թ․

Իսկապես, նկարում մենք տեսնում ենք ոչ թե դև, այլ երիտասարդի զգայական և ուժեղ կերպարանք։ Տխուր հայացքն ուղղված է դեպի հեռուն, սեղմած մատներն ու կախ ընկած գլուխը մատնում են հուսահատությունն ու կարոտը, տխուր աչքերն ու ինչ-որ տեղ դեպի հեռուն ուղղված հայացքը ցույց են տալիս մարդկային էությունը։ Թվում է, թե Վռուբելի դևը գիտեր մարդկային կյանքի պարզ ուրախությունները և իր համար տեղ չի գտնում։ Նա կորցրեց իր անդորրը և սկսեց թափառել պատասխաններ փնտրելու, ազատագրվելու համար։

Վռուբելը ուշադիր աշխատել է դևի կերպարի վրա՝ անընդհատ ջնջելով որոշ ներկեր, իսկ մյուսները քսելով՝ շտկելով դիրքը, դեմքի արտահայտությունը և դետալները։ Նույնքան մանրակրկիտ կերպով նկարիչը մշակեց ֆոնը։ Նա հավաքեց լեռնային լանդշաֆտների լուսանկարներ, ուսումնասիրեց յուրաքանչյուրը և փորձեց գտնել ամենահարմար ֆոնը նստած դևի մռայլ կերպարի համար։ Դևի մեջքի հետևում դուք կարող եք տեսնել անսովոր ծաղիկներ. դրանք նման են տարբեր երանգների բյուրեղների և կարծես նկարը վերածում են մեկ մեծ գոհարի: Վռուբելը որդեգրել է «բյուրեղյա» նկարչության այս տեխնիկան Արվեստի ակադեմիայի իր ուսուցիչ Պ. Չիստյակովից։ Նա ներկը քսել է գունապնակ դանակով՝ հարթ, լայն և կարճ հարվածներով՝ ստեղծելով խճանկարային էֆեկտ.

Մ․ Ա․ Վռուբել «Նստած դևը», 1890 թ․

Հեղինակը դև-երիտասարդի կերպարի մեջ դրել է ոչ թե չարությունն ու այլասերվածությունը, այլ կարոտը, տառապանքը և նույնիսկ հուզիչ կանացի դիմագծերը։ Այս մասին նա նաև նամակում խոսել է. «Դևը ոչ այնքան չար ոգի է, որքան տառապող և ողբալի, այս ամենի հետ մեկտեղ՝ տիրող, վեհ ոգի։ Նրա ամբողջ տեսքը լցված է ուժով. մկանուտ մարմին, դեմքի մեծ դիմագծեր և ուժեղ կամային կզակ, հզոր պարանոցի հակադրություն հսկայական տխուր աչքերով և կանացի զգայական բերանով:

Արդյունքը մի աշխատանք է, որն ապշեցնում է իր խորությամբ ու խորհրդավորությամբ։ Մարդիկ, ովքեր առաջին անգամ ծանոթանում են «Նստած դևի» հետ և չգիտեն, որ իրենց առջև ի սկզբանե չար բնավորությամբ կերպար չէ, նույնիսկ համակրում են նրա հանդեպ։ Իսկ անունը կարդալուց հետո անկեղծորեն զարմանում են ու սկսում վանող ու հակառակ հատկանիշներ փնտրել։ Սա նշանակում է, որ Մ. Ա. Վռուբելը կարողացավ իր հերոսին օժտել ​​այնպիսի հակասական և բարդ հատկանիշներով, որ մեզ ընտրության առաջ կանգնեցրին՝ կարեկցանք, թե արհամարհանք, սեր, թե ատելություն։ Բայց այսպես թե այնպես, «դևի» կասկածներն ու հոգեկան տանջանքները փոխանցվում են մեզ, ինչպես նրա կարոտը մի աշխարհի, որտեղ նա իր համար տեղ չէր գտնում։

Հետաքրքիր փաստեր

  • Վռուբելը ոչ միայն փայլուն նկարիչ էր, այլև զբաղվում էր արվեստով և արհեստներով։ Նրա աշխատանքներից են քանդակագործությունը, կերամիկական ծաղկամանները, բեմադրության դեկորացիաները և նույնիսկ ճարտարապետական ​​նախագծերը:
  • Դևերը հետապնդել են նկարչին իր ամբողջ կյանքում: 1899 թվականին գրել է «Դևը թռիչքի մեջ», իսկ երկու տարի անց՝ «Դևը վայր ընկած»։ «Պատված դևը»-ը նույնպես Տրետյակովյան պատկերասրահում է, իսկ «Թռչող դևը»՝ Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանում։
  • Մ. Ա. Վռուբելը ամուսնացած էր օպերային երգչուհի Նադեժդա Զաբելայի հետ։ Նրանց միակ որդին՝ Սավվան, ծնվել է շրթունքի ճեղքվածքով, երկու տարեկանում շատ է հիվանդացել ու փրկվել չի հաջողվել։ Վռուբելին հաջողվել է մանկասայլակում նկարել վեց ամսական որդու ջրաներկով մեծ դիմանկարը։
  • Մ. Վռուբելը հաճախ ուղղում էր իր նկարները և երբեմն նույնիսկ փչացնում դրանք։ Երբ «Պատված դևը»-ը մասնակցում էր ցուցահանդեսին, Վռուբելն ամեն առավոտ, երբ այցելուները քիչ էին, գալիս ու ջնջում էր որոշ ներկեր, քսում մյուսները՝ անվերջ շտկելով ֆոնն ու հերոսի կեցվածքը։
  • Նկարիչը հաճախ տառապում էր դեպրեսիայից և հոգեկան խանգարումներից։ Որդու հիվանդությունից և մահից հետո Վռուբելի մոտ ախտորոշվել է երրորդական սիֆիլիս և մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ։ Տարբեր կլինիկաներում սկսվեց երկարատև հիվանդություն և բուժում: 1910 թվականին Մ. Ա. Վռուբելը մահացել է 54 տարեկանում։

Թարգմանված է՝ https://www.elle.ru/stil-zhizni/vrubelkartinanakarantine/