Այսօր՝ երկուշաբթի՝ արվեստի ու մշակույթի դասաժամին, մենք հետաքրքիր զրույց ունեցանք դասավանդող ընկեր Հրայրի հետ։ Մենք վերհիշեցինք նախորդ թեմաները, մասնավորապես Աթենաս Պալասի ու Արեսի «պատերազմում պայքարի» արդիական տարբերությունները։ Նոր թեման էր Մինոտավրոսը, ով Պոսեյդոնի և ևս մեկ հին հունական դիցաբանության հերոսուհի-աստվածուհու զավակն էր։ Նա ծնվել էր ցլի գլխով, սակայն մարդուն բնորոշ մարմնական կառուցվածքով։

Նրան թելի գնդիկի շնորհիվ հետագայում սպանելու էր Թեսևսը՝ լաբիրինթոսում, քանի որ ինքն իրենով վտանգ ու սպառնալիք էր ներկայացնում ժողովրդի համար։ Հետաքրքիրն այն է, որ երբ Թեսևսը պատրաստվում էր սպանել Մինոտավրոսին, այդ «անցնելու» պահին վերջինս հոգեբանական լուրջ ճնշման տակ էր, այսինքն հրեշին սպանելով, Թեսևսը անցավ շատ դժվար հոգեբանական ճանապարհ։ Հենց այդ թեման էր այսօրվա հիմնականը։ Մենք հասկացանք, որ մարդկային գործելակերպը կամ ընդհանրապես միտքն ունի մի քանի տեսակներ՝ «ենթագիտակցական», «հետգիտակցական» և «գիտակցական»։ Եթե հակիրճ, ապա ենթագիտակցությունը ներթափանցում է առանց գիտակցության մեջ արտահայտվելով և առանց գիտակցության կարգավորման։ Հետգիտակցությունը ենթագիտակցությանը հաջորդող հոգեբանական պրոցեսների շարք է ևս, իսկ գիտակցությունը արդեն մեզ ծանոթ տերմին է։ Այն փորձում է «կարգի բերել» նախորդ երկու վերոնշյալ տերմինները՝ հոգեբանական պրոցեսները։

Сломанная психика: что делать, если ты нездоров?

Այսինքն, մենք հասկանում ենք, որ Մինոտավրոսին սպանելով (կամ ընդհանրապես մարդուն), գլխավոր «հերոսը» զգում է այն ամեն ինչը, որն թվարկվեց վերևում։ Նա ապրում է հոգեկան ու հոգեբանական վարք, տառապում է հոգեվարքով և նույնիսկ կարող է ստացվել այնպես, որ այդ քայլերի պատճառով մարդը պարզապես կարող է ձեռք բերել հոգեկան խանգարումներ։ Բոլորս էլ ինչ-որ անհեթեթություններ անելիս զգում ենք մեզ «մեկուսացված», ոչ մեկին «պետք չեկող», «անիմաստ» և այլն։

Մենք կենտրոնացանք Մինոտավրոսի արտաքին կերպարի վրա։ Նա ուներ ցլի գլուխ, սակայն մարդուն բնորոշ մարմնական կառուցվածք։ Այսինքն ցլի գլուխը այստեղ մեզ հուշում է, որ մարդ միշտ էլ պատրաստ է (որոշների մոտ երկրորդական տարբերակով) վարվել այնպես, ինչպես կաներ «կենդանի» ժամանակ։ Այսինքն, նա այդ մի պահը առաջնորդվում է «կենդանական բնազդ» կոչված եզրույթով։ Ցլի գլուխը այստեղ խորհրդանշում է մարդկանց կենդանիներին նմանվելու հատկությունը, թե բնազդաբար, թե կառուցվածքով, թե մտածելակերպով (որոշ հանգամանքներում)։ Ցլի գլուխը նաև խորհրդանշում է մարդու ինդիվիդուլյացիայի պակասը, այսինքն ներքին «ես»-ի պառակությունը, թերի լինելը։ Սա նշանակում է, որ ամեն մեկս ունենք թերություններ, մեզանից ոչ ոք անթերի չի, ու հենց ցլի գլուխը դա է մեզ հուշում։ Բայց նաև կարող էր լինել ճիշտ հակառակը, օրինակ՝ ցլի մարմնով, մարդու գլխով մի հրեշ։ Սա նույնպես կբնութագրեր մարդու ներդաշնակության խանգարումը։

Тайная функция психики человека | Время и Деньги

Ընդհանրապես, երբ մենք խոսում ենք, քննարկում ենք, կամ վերլուծում ենք ինչ-որ եզրույթ կամ հոդված, մենք սիրում ենք հոդվածին մոտենալ ամեն մեկս յուրովի, կարճ ասած՝ ում ինչպես հարմար է։ Ու հենց այդ և մյուս դեպքերն են բնութագրում մարդու թերի լինելը, քանի որ նա այդ ժամանակ օգտագործում է բնազդը՝ որպես միջոց ինչ-որ բան եզրակացնելու։ Կարող է թվալ ոչ ճիշտ, սակայն իրականությունը դա է ցույց տվել։ Մեկ այլ բան։ Մենք քննարկել ենք նաև «անիմա» և «անիմուս» տերմինները։ Անիմուսը բնութագրում է կին կերպարի, ով ունի տղամարդուն բնորոշ հատկություններ՝ տրամաբանություն, ուժ, կամքի ուժ և այլն։ Իսկ անիման բնութագրում է տղամարդուն, ով ունի կնոջն համապատասխան հատկանիշներ՝ դիվանագիտություն, ողջախոհություն և այլն։ Ես չեմ հավատա այն մարդուն, ով ասի, որ այդպիսի բան չկա։ Ամենապարզ օրինակը՝ խիղճը, բոլորս էլ ունենք և հենց դա կարող է ծառայել վառ օրինակ ու ապացույց, որ մենք՝ տղաներս, խղճի բնավորության գծով նման ենք աղջիկներին, կանանց։ Ինձ մոտ տպավորվեց հենց այդ թեման, քանզի այն ամենաարդիականն էր ու ամենահաճախ հանդիպվածը։ Նաև ցանկանում եմ նշել, որ այն ինչ զգացել է Թեսևսը՝ Մինոտավրոսին սպանելիս, նույնը զգում ենք մենք՝ ինչ-որ մեկին վատ բան անելու ցանկություն հայտնելիս կամ կատարելիս․․․

Հիշու՞մ եք Ադամի ու Եվայի խնձորի պատմությունը, որն նրանք երկուսով համտեսեցին ու միևնույն ժամանակ անտեսեցին ու արհամարհեցին Աստծու խոսքը ուղղված նրանց։ Ենթարկվեցին սատանային՝ հակիրճ։ Հենց այդ ժամանակվանից էլ պարզ էր դարձել, որ նրանց միջև «փոխլրացում» կա։ Մեկը չի կարող ապրել առանց մյուսի, մյուսն էլ՝ առանց մեկի։ Այս «լրացումը» բոլորս էլ ապրում ենք։ «Ին և յան» կոչվող սիմվոլը հին չինական պատմության ու մշակույթի կարևորագույն խորհրդանիշներից է, և հենց այն է ամենալավը բացատրում կնոջ ու տղամարդու դերը միմյանց կյանքում։ Սևը՝ սպիտակի մեջ, սպիտակն էլ՝ սևի։ «Փոխլրացման» տարբերակը սա է։ Մեկը իր գույնով, այսինքն իրեն բնորոշ ու համապատասխան հատկանիշներով լրացնում է մյուսին, մյուսն էլ իրեն բնորոշ հատկանիշներով է լրացնում մեկին։ Սա իրոք հրաշալի մի գործ է, որով կարելի է ապացուցել, թե՛ կնոջ, թե՛ տղամարդու արտաքին և ներքին իմաստներն ու էությունները։