Իմ սիրելի շուն, բարի շուն, իմ սիրելի շնիկ, մոտ եկ, հոտ քաշիր այս անուշահոտ ջրից, որը քաղաքիս ամենապատվական պարֆյումերից եմ գնել: Եվ շունը պոչը թափ տալով, որ, ըստ իս, այդ թշվառ արարածների ծիծաղի կամ ժպիտի նշանն է, մոտեցավ ու իր խոնավ դունչը հետաքրքրությամբ հպեց սրվակի բերանին, ապա հանկարծ ահով ետ-ետ քաշվեց ու սկսեց վրաս հաչել, ասես թե կշտամբելիս լիներ ինձ: Ա՜հ, թշվառ շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն: Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:
Առաջադրանքներ
Ա. Դո՛ւրս գրեք քնարական հերոսի արած ընդհանրացումը: Ո՞րն է նրա փոխաբերական իմաստը:
Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:
Նրա փոխաբերական իմաստը հետևյալն է․ եթե հասարակության մեջ տարիներով դաջված է այն կարծրատիպը կամ միտքը, որով նա արդեն որերորդ տարին է առաջնորդվում է, ապա այն ինչ կապված կլինի այդ մտքի հետ, հասարակությունը ջերմորեն կընդունի, սակայն եթե առաջարկենք մտքի սահմաններից դուրս մի երևույթ, ապա հասարակությանը կտիրի անհանգստությունը կամ անկողմնորոշվածությունը։ Եթե հասարակությունը ընդունում է, որ նա անկիրթ է ու անգրագետ, ապա ինչ-որ մեկի հաճոյախոսությունը նրանց հասցեին կառաջացնի նրանց բուռն ռեակցիան։ Եթե մենք նրանց ասենք իրենց մականվան հակառակը, ապա միգուցե և հասարակությունը շփոթվի ու ինքն իրեն հարց տա, թե ինչու է դիմացինը այսպես խոսում նրա մասին։
Բ. Համաձա՞յն եք հեղինակի ասելիքի հետ: Հիմնավորե՛ք:
Ես միանգամայն համաձայն եմ, քանի որ հենց ազգերն ու հասարակություններն են կառուցված այնպես, որ իրենցից թեկուզ և մի անձը կարող է մի «ասածով» կամ «արածով» փոխել ամբողջ, միաձուլված ու միասնական կարծիքը։ Եթե հասարակությանը ասենք «անգրագետ» այն պարագայում, երբ նա իրոք այդպիսին է, ապա նա ջերմորեն կընդունի, նույնիսկ որևէ ռեակցիա չի տա (եթե իհարկե հասարակությունը իրոք անգրագետ է, ու այնտեղ չկան գոնե միջին զարգացվածության կամ կիրթ մարդիկ)։ Իսկ եթե խելացի ու ինտելիգենտ հասարակությանը դիմենք հակադարձ ձևով, այսինքն դիմենք կամ դիտարկենք որպես անգրագետ, ապա այն նա չի ընդունի սովորական ձևով, քանզի սովոր է, երբ նրան դիմում են ինտելիգենտ, խելացի, զարգացված հաճոյախոսություններով։