1826թ. հուլիսին պարսից գահաժառանգ Աբաս-Միրզայի 60-հազարանոց բանակը ներխուժեցին Արցախ և պաշարեցին Շուշիի բերդը։ Սկսվեց ռուս-պարսկական պատերազմը: Շուշիի պաշտպանությունը տևեց 47 օր և կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի հետագա ընթացքի համար: Սեպտեմբերի 13-ին Շամքորի և Ելիզավետպոլի (Գանձակ) ճակատամարտերում ռուսական զորքերը ջախջախեցին Աբաս-Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրաված շրջաններից: Ռուսական զորքերի հաջողությունները ոգեշնչեցին հայ բնակչությանը և կազմավորվեցին հայ կամավորական գումարտակներ: 1827թ. օգոստոսի 17-ին Օշականի մոտ տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտում պարսկական մեծաբանակ բանակը հերթական պարտությունը կրեց: Ռուսական կողմը ևս ունեցավ մեծ կորուստներ: 1827թ. սեպտեմբերից մինչև հոկտեմբերի 1-ի առավոտյան ռուսները գրավեցին Սարդարապատը, ապա մտան Երևանի բերդ, ինչը մեծ ցնծության ընդունվեց ժողովրդի կողմից: Հենց դա էլ վճռեց պատերազմի ելքը:

Թուրքմենչայի պայմանագիր - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

ԹՈՒՐՔՄԵՆՉԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ: 1827-1828թթ. ռուսական զորքերը գրավեցին Թավրիզը, Խոյը, Սալմաստը, Ուրմիան և շարժվեցին դեպի Իրանի մայրաքաղաք Թեհրան: Շահը ստիպված հաշտություն խնդրեց և 1828թ. փետրվարի 10-ին Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր: Ըստ պայմանագրի Արևելյան Հայաստանի ևս մի ընդարձակ տարածք Երևանի Նախիջևանի խանությունների անցան Ռուսաստանին: Պարսկահայք նահանգն իր հայտնի Խոյ և Սալմաստ գավառներով, վերադարձավ պարսիկներին: Պարսկաստանում մնացած հայերին իրավունք տրվեց մեկտարվա ընթացքում իրենց շարժական գույքով բնակություն հաստատելու Ռուսաստանին անցած շրջաններում: 1828թ. շուրջ 40-42 հազար հայեր Թավրիզից, Մակուից, Խոյից, Սալմաստից, Ուրմիայից և այլ շրջաններից բնակություն հաստատեցին Արևելյան Հայաստանի տարբեր վայրերում: Վերաբնակները 6 տարով ազատվեցին հարկերից ու տուրքերից: Աղքատները կարողացան տուն կառուցել դրամական օգնության շնորհիվ: Այս ամենը նպաստեց հայերի ազգային ժողովրդական պատկերի վերականգնամը:

Հայերի գաղթը Ռուսաստան դրական էր, քանզի վերջինս պարտավորվում էր Հայաստանը “թատերաբեմից” հանել, որպեսզի Հայաստանի տարածքում այլևս մարտեր չընթանան։ Կարևորագույն օգուտներից էր իսլամից ազատվելը, քանի որ թե՛ Օսմանյան կայսրությունը, թե՛ Պարսկաստանը չէին “ցանկանում” հանդուրժել քրիստոնյաներին։ Դրական էր նրանով, որ վերաբնակները՝ Թավրիզից, Խոյից, Սալմաստից ազատվում էին հարկերից ու տուրքերից վեց տարով։ Մի տարվա մեջ կարող են տեղափոխվել ապրել գրավված տարածքներում։ Տրվել էր մի տարի պատրաստություններ տեսնելու, բերքը հավաքելու համար։ Խոյն ու Սալմաստը անցան Պարսկաստանին (հաճախ հայերը հենց այդտեղից էին գաղթում)։

Հայերը վախեցել էին մնալ Խոյում, Սալմաստում (չնայած նրան, որ դրանք ազատագրվել էին Ռուսաստանի կողմից)։ Թուրքմենչայի պայմանագրի համաձայն՝ ռուսական զորքը հետ էր քաշվում գրավված տարածքներից։ Սա պատճառ հանդիսացավ, որ հայերը գաղթեցին Արևելյան Հայաստան (նրանք վախենում էին, որ պարսիկները վրեժ կլուծեն նրանց ապստամբությունից)։

Երևանյան տիտղոս — Պասկևիչ, Վալերիան (Ռոստոմ) Մադաթով (մանրամասն ներկայացրել է տեղի ունեցած իրադարձությունները)։