Առողջագիտության այս դասը ավելի շատ գործնական էր։ Մենք վերհիշեցինք, թե ինչպիսի դասեր ենք աել անցյալում կապված վնասվածքների ու արյունահոսության հետ։ Այսօր սովորեցինք, թե ինչպես պիտի կապենք արյունահոսող վերքերն ու վնասվածքները վիրակապի օգնությամբ։
Մենք սովորեցինք, թե ինչպես պետք է կապենք հետևյալ վնասվածքներն ու վերքերը՝ վիրակապով։
- Վիզը (զարկերակային վնասվածք)
- Ձեռքը
- Ճակատը
- Քիթը






Ինչպես տեսնում եք՝ Յանան Սարդարյան, այսօրվա մեր պրակտիկանտն էր։
Ձեռքը լավ ֆիքսելու համար, մենք պետք է այն ճիշտ կապենք (ու ոչ միայն ձեռքի պարագայում)։ Այն կապելը թվարկած ցուցակում երևի թե ամենահեշտն է, մենք պարզապես պետք է վիրակապը անցկացնենք ցուցամատի և բութի մեջտեղում ևս։
Վիզը՝ որպես զարկերակի աշխատանքի ամենաակնհայտ վայր, դժվար է կապելը, սակայն մեզ հաջողվեց հասկանալ։ Մեր առջև խնդիր էր դրված ֆիքսել այնպես, որպեսզի պրակտիկանտը չխեղդվի, բայց զարկերակը որոշակի ձևով դանդաղի աշխատել, որպեսզի ճնշման տակ արյուն բաց չթողնվի օրգանիզմից։ Ի դեպ, մազանոթային արյունահոսությունը՝ եռաստիճան «համակարգում», ամենաքիչ վտանգավորն է, երակայինը՝ դեռ ոչինչ, բայց զարկերակայինը, քանի որ անընդհատ ճնշման տակ է՝ սրտի կողմից, հետևաբար «շատրվանի» պես է դուրս գալու օրգանիզմից։ Սրանից եզրակացնում ենք, որ այն պետք է ճիշտ ամրացնել։ Իսկ ամրացնելը պետք է ձեռքն շրջանցելով։ Ինչու՞, որպեսզի ձեռքը պահի զարկերակային բաբախյունի հատվածը, իսկ վիրակապը այն նորմալ ֆիքսի՝ ամբողջ վիզը փաթաթելով։
Ճակատը նույնպես պետք է անշարժ ձևով կապել։ Մեզ այստեղ պահանջվեց ընդամենը մի քանի ակնթարթ՝ հասկանալու, թե ինչպես պետք է կապել։ Մեզ այս պարագայում նաև պետք եկավ վիրակապի խուրձ՝ վերքի վրա դնելու և արդեն վիրակապի փաթաթման ընթացքում՝ այն ֆիքսելու համար։
Քիթը նույնպես օրգանիզմի կարևորագույն հատվածներից է, և նրա արյունահոսությունը կանխելու նպատակով, պետք է ֆիքսել այնպես, որ «ներքին» մասը փակվի։ Մենք պետք է սարքենք «ալտերնատիվ» դիմակ։ Մկրատի օգնությամբ պիտի կտրենք ձախի վերևի ու աջի՝ ներքևի հատվածները (կամ հակառակը), որպեսզի գլխի հետևում այն կարողանանք հանգույց անել՝ կապել։