Յուրաքանչյուր շրջանագծի երկարության և նրա տրամագծի հարաբերությունը միևնույն թիվն է բոլոր շրջանագծերի համար:
Այդ թիվն ընդունված է նշանակել հունարեն π («պի») տառով: Այդ թվում ստորակետից հետո կան անվերջ թվով թվանշաններ, որոնց հերթականությունը չի կրկնվում:
Հիշենք, որ այդպիսի թվերը կոչվում են իռացիոնալ թվեր:
Մեր ժամանակներում, հաշվողական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում, հաջողվում է հաշվել բազմաթիվ թվանշաններ՝ ստորակետից հետո: Կախված պահանջվող ճշտությունից, π թիվը կլորացնում են մինչև ամբողջը՝ π≈3.14
Ամենահաճախը օգտագործվում է π թվի կլորացված արժեքը հարյուրավորների ճշտությամբ՝ π≈3,14:
Հետաքրքիր է, որ մարտի (3-րդ ամիսը) 14-ին աշխարհում ոչ պաշտոնապես նշվում է π թվի օրը և անցկացվում են մաթեմատիկական մրցույթներ ու այլ հետաքրքիր իրադարձություններ:
Շրջանագծի երկարությունը ընդունված է նշանակել C տառով: Հիշենք, որ շրջանագծի տրամագիծը (շառավղի կրկնապատիկը) նշանակում են՝ D=2R
Հետևաբար, շրջանագծի երկարությունը հաշվում են C=π⋅D կամ C=2π⋅R բանաձևերով:

Քանի որ ամբողջ շրջանագծի երկարությունը հավասար է C=2π⋅R, ապա 1° աստիճանի աղեղի երկարությունը կլինի՝ 2πR/360°=πR/180°
Հետևաբար, α աստիճանային չափով ∪AB=l աղեղի երկարությունը կլինի՝ l=πR/180°⋅α
Վարժ․ 382

ա) l=2πR=2*π*10=20π (մ)
բ) l=2πR=2*π*15=30π (մ)
գ) l=2πR=2*π*35=70π (մ)
Վարժ․ 383

ա) R=l/2π=100/6.28=15.9 (սմ)
բ) R=l/2π=25/6.28=3.98 (սմ)
գ) R=l/2π=47.5/6.28=7.56 (սմ)
Վարժ․ 384

P=24 սմ=2R*sin 1800/6=2R*0.5
d=4 սմ (P/6=24/6=4)
2R*0.5=4 սմ
R=4
l=2πR=2*3.14*4=8π սմ
Պատ՝․8π սմ
Վարժ․ 385

Վարժ․ 388

R=l/2π
l=x+107
x=2R
2R/2=2R+107/6.28=> 12.56R=4R+428=> 2R=428/8.56=50 սմ=> 2R(տրամագիծ)=50, R=50/2=25 սմ
Պատ՝․ 25 սմ