1. Նկարագրել Մենդելի 1 և 2-րդ օրենքները, բացատրել դրանց անվանումը։
Մենդելի՝ իր առաջին օրենքի համաձայն, վերցրեց կանաչ և դեղին ոլոռների սերմերը և խաչասերեց դրանք։ Խաչասերումից հետո, նա ստացավ միայն դեղին գույնի ոլոռ (քանի որ դեղինը դոմինանտ է)։ Նույն ձև խորդուբարդ ու հարթ ոլոռների խաչասերելուց հետո, նա ստացավ միայն հարթ մակերևույթով ոլոռ։ Նա եզրակացրեց, որ երկու հոմոզիգոտ ձևերի խաչասերման արդյունքում ստացված հիբրիդային սերունդն արդեն հետերոզիգոտ էր, սակայն ուներ նույն ֆենոտիպը, ինչ դոմինանտ հոմոզիգոտը։
2. Ինչ է ոչ լրիվ դոմինանտությունը, բերել օրինակներ։
Ոչ լրիվ դոմինանտության ժամանակ հիբրիդների առաջին սերնդում ստացվում են միջանկյալ հատկանիշներով առանձնյակներ։ Կարմիր և սպիտակ ծաղիկների գենի խաչասերման դեպքում շատ հավանական է, որ հետագա սերունդը կլինի գույների “խառնուրդ”՝ վարդագույն:
Երկրորդ օրինակ՝ երբ խաչասերում են անդալուզիական հավերի սև և սպիտակ մաքուր գծերը, հիբրիդների առաջին սերնդում ծնվում են մոխրագույն գունավորմամբ ճտեր։
3. Ինչ է նշանակում սեռի հետ շղթայակցված ժառանգում, բերել օրինակներ։
Սեռական քրոմոսոմներում գտնվում են սեռական հատկանիշները պայմանավորող գեներ։ X և Y քրոմոսոմները պարունակում են նաև այլ, այսինքն ոչ սեռական հատկանիշներ պայմանավորող գեներ։
Ոչ սեռական հատկանիշներ պայմանավորող գեները, որոնք գտնվում են սեռական քրոմոսոմներում, կոչվում են սեռի հետ շղթայակցված հատկանիշներ։
*XX — աղջիկ, XY — տղա
Եթե գենը շղթայակցված է X-քրոմոսոմին, ապա այն կարող է փոխանցվել հայրական օրգանիզմից միայն աղջիկներին, իսկ մայրիկի օրգանիզմից թե՛ տղաներին, թե՛ աղջիկներին։ Սակայն եթե գենը շղթայակցված է Y-քրոմոսոմին, ապա կփոխանցվի միմայն տղաներին՝ սերնդից սերունդ։
Որպես օրինակ՝ դաունի հիվանդությունը առաջանում է, երբ երեխան ունի ավել 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի լրացուցիչ կրկնօրինակ։ Դաունի սինդրոմի ժամանակ երեխայի մոտ ի հայտ են գալիս որոշակի մարդկային պահվածքի ու ֆենոտիպի հատկանիշներ, որոնցով նա տարբերվում է հասակակիցներից ու մյուսներից։ Դրանք են՝ աչքերի ավելի նեղ բացվածքը, զգալի ու լավ արտահայտված հետամնացությունը, թերզարգացվածությունը, տափակ ու “հարթ” դեմքը։ Պետք է հավելեմ, որ դաունը չբուժվող հիվանդություն է։
4. Նկարագրել ինչ է փոփոխականությունը, բացատրել ժառանգական փոփոխականությունը, բերել օրինակներ։
Փոփոխականությունը իրենից ենթադրում է ազգակից օրգանիզմների և դրանց հատկությունների ամբողջությունը։
Դարվինը՝ իր բացահայտումներում, մասնակիորեն նշում է, որ միևնույն տեսակի առանձնյակները հաճախ կարող են ունենալ միմյանցից տարբերվող չնչին, անտեսանելի կամ աննկատ առանձնահատկություններ (այսինքն դրանցով միմյանցից տարբերվում են)։ Ըստ Դարվինի՝ այդ ամենի պատճառը յուրաքանչյուր առանձյակի վրա գոյության պայմանների անորոշ ներգործությունն է։ Որպես օրինակ կարող եմ բերել աչքերի բացվածքի, հասակի, մազերի ու մաշկի գույների տարբերությունները։
Կենսաբանության մեջ ժառանգական կամ գենոտիպային տատանումները օրգանիզմի գենոմի փոփոխության գործընթացն է։ Դրա շնորհիվ անհատը՝ կենդանի օրգանիզմը ձեռք է բերում անսովոր կամ “արտառոց” նշաններ, որոնք նախկինում հենց իր տեսակը չուներ: Ըստ Դարվինի, գենոտիպային տատանումները էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժն են: Կան ժառանգական փոփոխականության հետևյալ տեսակները՝ մուտացիոն, համակցական։