Հայաստանի Հանրապետության տնտեսության երրորդ ճյուղը՝ սպասարկման ոլորտը զարգացած է և բազմազան։ Կան տարատեսակ ծառայություններ, օրինակ՝ զբոսաշրջությունը, ժամանցային և հյուրանոցային ծառայությունները, տեղեկատվական և կրթական ծառայությունները, ինչպես նաև ֆինանսաբանկային, իրավաբանական, թարգմանչական, անվտանգության ապահովման, ապահովագրության, բժշկա-սանիտարական և վարձույթի ծառայություններ։ Ես որոշեցի ուսումնասիրել ամենազարգացած ճյուղերից մեկը՝ ֆինանսաբանկային ոլորտը։

Աշխարհում թվային բանկերի միայն 5%-ն է շահութաբեր - banks.am

Ֆինանսական ծառայություններ, ծառայություններ են, որոնք տրամադրվում են ֆինանսական արդյունաբերության կողմից, որ ընդգրկում է բիզնեսի լայն շրջանակ, ովքեր կառավարում են փողը, ինչպիսին են վարկային կազմակերպությունները, բանկերը, կրեդիտ քարտերի ընկերությունները, ապահովագրական ընկերությունները, հաշվապահական ընկերությունները, ֆինանսական սպառողական ընկերությունները, միջնորդական ֆոնդերը, ներդրումային ֆոնդերը, անհատ կառավարիչները և կառավարության կողմից հովանավորվող որոշ ձեռնարկություններ։

Մի փոքր պատմությունից՝

Ֆինանսական ծառայություններ տերմինը որոշ չափով դարձել է առավել տարածված ԱՄՆ-ում՝ Գրեմ-Լիչ-Բլիլիի փաստաթղթից հետո, որի համաձայն 1990-ականների վերջին տարբեր ֆինանսական ընկերություններ կազմում էին ԱՄՆ-ի ֆինանսական ծառայությունների արդյունաբերությունը և այդ ժամանակ պատրաստվում էին միավորման։

Ընկերությունները սովորաբար ունեին երկու հստակ մոտեցում բիզնեսի այս նոր տեսակի համար։ Առաջին մոտեցումը բանկի կողմից ապահովագրական ընկերության կամ ներդրումային բանկի առքն է, դրանց ապրանքանիշի պահպանումը, ձեռքբերումների ավելացումը հոլդինգային ընկերությանը՝ իրենց եկամուտները դիվերսիֆիկացնելու համար։ ԱՄՆ-ի սահմաններից դուրս (օրինակ՝ Ճապոնիայում) ոչ ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերությունները գործում են հոլդինգային ընկերությունների ներսում։ Այդ սցենարով, յուրաքանչյուր ընկերություն անկախ է և ունի իր սեփական հաճախորդները և այլն։ Այլ կերպ ասած, բանկը ստեղծում է իր սեփական միջնորդական կամ ապահովագրական բաժինը և փորձում վաճառել այդ ծառայությունները իր ունեցած հաճախորդներին, այս կերպ փորձելով խթանել ընկերությունում մի քանի տարբեր տեսակների ծառայությունների մատուցումը։

10 ընկերություն, որոնք այս շաբաթ առաջարկում են ֆինանսաբանկային և  հյուրանոցային ոլորտի աշխատանքներ | StaffMedia.

Ֆինանսաբանկային ոլորտը Հայաստանի տնտեսության առավել զարգացած ոլորտերից մեկն է, որի դերը վերջին տասնամյակներում շարունակաբար մեծանում էր տնտեսության համար։ Ներկայում, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը ապահովում է ՀՀ ՀՆԱ-ի 6%-ը։ Ոլորտի հիմնական դերակատարները բանկերն են, ապահովագրական ընկերությունները ու վարկային կազմակերպությունները, մինչդեռ կապիտալի շուկան պասիվ է և սահմանափակ՝ թողարկումների փոքր ծավալով, գործիքների նեղ շրջանակով և երկրորդային շուկայի ցածր իրացվելիությամբ: 

Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի համար 2022թ. առավել քան բեղմնավոր էր. բավական է միայն նշել, որ բանկերը եռապատկեցին իրենց շահույթը՝ նախորդ տարվա համեմատ: Դա իր ազդեցությունն ունեցավ նաև աշխատաշուկայի վրա, որտեղ ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչներն ամենաակտիվ մասնակիցներից էին: Գործընթացին հավելյալ թափ հաղորդեց նաև Ֆասթ բանկի վերակազմավորումը վարկային կազմակերպությունից բանկի, որն էլ ամենաակտիվ գործատուն էր շուկայում:

Առևտրային բանկերի ծառայություններ

Առևտրային բանկը, ընդհանրապես, սովորական բանկն է։ “Առևտուր” տերմինը օգտագործվում է ներդրումային բանկերը տարբերակելու համար, այն ֆինանսական ծառայություն մատուցող կազամակերպության տեսակ է, որը փողը ուղղակիորեն բիզնեսի մեջ ներդնելու փոխարեն, օգնում է բիզնեսին աճեցնել փողը մյուս կազմակերպություններում պարտատոմսերի կամ բաժնետոմսերի տեսքով ներդնելով։

Բանկերի հիմնական գործառույթներն են՝

  • Փողի ապահով պահպանում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նրա դուրսբերում։
  • Վճարային չեկերի թողարկում, որով կարող են կատարել սովորական վճարումներ և այլ տեսակի վճարումներ, որոնք առաքվում են փոստով։
  • Սպառողական, առևտրային, հիպոթեքային և այլ տեսակի վարկերի տրամադրում (սովորաբար վարկերը տրամադրվում են բնակարան կամ այլ գույք ձեռք բերելու, կամ էլ բիզնեսի մեջ ներդրում կատարելու համար)։
  • Կրեդիտ քարտերի թողարկում, դրանց միջոցով գործարքների և բիլինգի իրականացում։
  • Դեբետային քարտերի թողարկում, չեկերի փոխարեն օգտագործելու համար։
  • Մասնաճյուղերում կամ վճարային տերմինալներով (բանկոմատներով) ֆինանսական գործարքներ կատարելու թույլտվություն։
  • Բանկերի միջև դրամական միջոցների փոխանցում։
  • Հերթում գտնվող պատվերների և ուղղակի դեբետների սպասարկման դյուրացում, այնպես որ վճարումները կատարվեն ավտոմատ կերպով։
  • Օվերդրաֆտի պայմանագրերի կնքում բանկի սեփական գումարների ժամանակավոր առաջխաղացման համար` հաճախորդի ներկայիս հաշվին ամսական ծախսերի պարտավորությունները բավարարելու համար։
  • Առցանց բանկային ծառայություններից օգտվելու հնարավորություն, հաճախորդների գործը դյուրացնելու համար համացանցի միջոցով իրենց հաշիվերը դիտելու հնարավորություն։
  • Բանկի սեփական միջոցների հաշվին վճարային քարտերի տրամադրում, այս դեպքում հաճախորդը ամեն ամիս է կատարում վճարումներ։
  • Բանկի կողմից երաշխավորված և հաճախորդի համար պատրաստված չեկերի տրամադրում և ստուգում, օրինակ՝ ստուգում գանձապահի կողմից կամ վավերացված ստուգումներ։
  • Ֆինանսական կամ այլ փաստաթղթերի նոտարական ծառայությունների մատուցում։
  • Ավանդների ընդունում և վարկերի տրամադրում։
  • Ներդրումային արտադրանքի վաճառք ընդհանուր հիմնադրամներում և այլն։
Բանկերը՝ մեծ փոփոխությունների սպասման մեջ

Այսօրվա միտումները, հեռանկարները, ստացված նախագծերը՝ ֆինանսաբանկային ոլորտում՝

Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի համար 2022թ. առավել քան բախտավոր էր. բավական է միայն նշել, որ բանկերը եռապատկեցին իրենց շահույթը՝ նախորդ տարվա համեմատ: Դա իր ազդեցությունն ունեցավ նաև աշխատաշուկայի վրա, որտեղ ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչներն ամենաակտիվ մասնակիցներից էին: Գործընթացին հավելյալ թափ հաղորդեց նաև Ֆասթ բանկի վերակազմավորումը վարկային կազմակերպությունից բանկի, որն էլ ամենաակտիվ գործատուն էր շուկայում:

Ֆինանսաբանկային ոլորտում աշխատաշուկայի գլխավոր միտումները 2022թ․-ին՝

How2B-ն ներկայացնում է ֆինանսաբանկային ոլորտում աշխատաշուկայի գլխավոր միտումները 2022թ՝ հիմնվելով staff.am-ի տարեկան զեկույցի տվյալների վրա: Գծապատկերում նաև տրված է նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատականը, ինչը հստակ ցույց է տալիս էական աճ նախորդ տարվա համեմատ ընկերությունների մեծամասնության մոտ:

Ֆինանսներ, բանկ, ապահովագրություն ոլորտի ամենաակտիվ գործատուները

Ամենապահանջված մասնագիտությունները ֆինանսաբանկային ոլորտում՝

Բնականաբար, ամենապահանջվածը շարունակում է մնալ ոլորտի հիմնական մասնագիտացումը՝ «բանկային և վարկային գործ» մասնագիտությունը, թեև ակտուալ են նաև  հաշվապահական, սպասարկման, ծրագրավորման և այլ օժանդակ ոլորտները:

Ֆինանսաբանկային ոլորտի ամենաակտիվ գործատուները Հայաստանում
Ամենապահանջված մասնագիտությունները ֆինանսաբանկային ոլորտում

Ամենապահանջված հմտությունները ֆինանսաբանկային ոլորտում՝

Ինչ վերաբերում է հմտություններին, ապա շարունակում է գերակա մնալ MS Office գրասենյակային փաթեթը, բայց հետաքրքիր է, որ հնգյակում տեղ է գտել նաև առանձին ավելի խորացված մակարդակով MS Excel ծրագրի իմացությունը։ Ֆինանսաբանկային ոլորտում մեծ է պահանջարկը ծրագրավորման և այլ ՏՏ մասնագիտություններում, այդ իսկ պատճառով թոփ հնգյակում ներառված է նաև ծրագրավորման տեխնոլոգիա։

Ֆինանսաբանկային ոլորտի ամենաակտիվ գործատուները Հայաստանում
Ամենապահանջված հմտությունները ֆինանսաբանկային ոլորտում

Միջին աշխատավարձը ֆինանսաբանկային ոլորտում՝

Ֆինանսական և ապահովագրական ոլորտի միջին աշխատավարձը 2022թ. ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով կազմել է 522.963 դրամ, որը երկրորդ ամենաբարձրն է ՏՏ ոլորտից հետո: Նախորդ տարի միջին աշխատավարձը ոլորտում 420.463 դրամ էր, այսինքն գրանցվել է վարձատրության մոտ 24% աճ։

*Կայքեր, որոնք նպաստել են աշխատանքի կայացմանը՝

  1. Վիքիպեդիա ազատ հանրագիտարան (որոշ կարևոր նյութեր)
  2. modex.am
  3. how2b.am
  4. data.worldbank.org