Այսօրվա առողջագիտության դասը հիմնականում նվիրված էր լարանով պարապմունքներին, այսինքն, ինչպես է պետք է այն կապել, որտեղ, երբ և, իհարկե, ինչու։ Նախ և առաջ, վերհիշեցինք նախորդ թեմաները, կապված վիրակապության հետ։ Լարանը հատուկ ռեզինից գործիք է, որն օգտագործվում է բաց արյունահոսության տեղերը կապելու և արյունը կանգնեցնելու համար։ Այն հաճախ կիրառվում է հրազենային վնասվածքների դեպքում։

Եթե ձեռքի տակ նույնիսկ չլինի այն, ապա հագուստի պինդ կտորը, մարդու տաբատի գոտին կարող են օգնության գալ։ Լարանով մենք վիրակապում ենք երակը, որն ըստ խոսքի, ամենացավոտ ու վտանգավոր վայրերից է (զարկերակից հետո), որտեղից կարող է արյունահոսել։ Լարանը պետք է ձգել, այնուհետև «պտտվող» մեխանիզմի շնորհիվ ֆիքսել այն ձեռքին, ոտքին։ Մենք դիտարկեցինք մի քանի դեպքեր, երբ վնասվածքը ոտքի ու ձեռքի վրա է։ Ընդհանրապես, ընդունված է համարել, որ լարանը կապում են միաոսկր հատվածներում։ Այսինքն, եթե վնասվածքը մեր ոտքի մկանի վրա է, ապա մենք պետք է լարանով վիրակապենք ազդրը, որպեսզի «վերևից» կանգնեցնենք արյունահոսությունը։ Հարկ է նշել, որ ազդրը միաոսկր է, իսկ մկանների հատվածն ունի երկու, հետևաբար ավելի արդյունավետ ու անհրաժեշտ է լարանը կապել ազդրի կողմից։ Նույնն էլ ձեռքի պարագայում։ Եթե վնասվածքը բուն ձեռքի վրա է, ապա այն պետք է ֆիքսել նույնպես մկանի կողմից, քանզի այն ևս կազմված է մեկ ոսկրից։ Մենք պետք է հիշենք, որ երկոսկր հատվածներում, երակները անցնում են երկու ոսկրերի մեջտեղներով, այսինքն նրանց ֆիքսելը ավելի դժվար ու ցավոտ կլինի։
Մեր հետագա դասերը նվիրված են լինելու հրազենային վնասվածքներին, այսինքն, թե դրանք ինչպես է պետք կապել, որ դեպքերում, որտեղ և երբ։

Նաև՝ որպես հավելում, առաջին բուժօգնության դեպքում, մենք պետք է գրենք ամիսն ու ամսաթիվը, օրն ու ժամը, որպեսզի բժիշկները կարողանան հստակ ժամ պահել ու այդ ժամով «առաջնորդվել»։ Թթվածնային քաղցի դեմ ամենաթույլ օրգանը մեր ուղեղն է, սակայն երակներն ու ձեռքերը, ընդհանուր առմամբ, մեկ ժամ ու քսան րոպե կդիմանան։ Սրանից մենք եզրակացնում ենք, որ պետք է ժամը պահել հատուկ այն բանի համար, որպեսզի բժիշկները իմանան, թե ինչ անեն։ Ի դեպ, մեկ ժամ, քսան րոպեն լրանալուն պես, երակը սկսում է արտադրել թույն։ Նույնիսկ այդպիսի հիվանդություն-սինդրոմ կա, կոչվում է «crush-սինդրոմ»։ Եթե մեկ ու կես ժամվա ընթացքում չի հաջողվում հեռացնել վերջույթը կամ որևէ կերպ նպաստել նրա խթանմանն ու վերականգնմանը, ապա երակը սկսում է արտադրել թույն, որը կարող է տարածվել ամբողջ օրգանիզմով և այդպես թունավորել ամբողջ համակարգը։ Մենք այստեղ էլ դիտարկեցինք դեպքեր։ Օրինակ՝ երկրաշարժի ժամանակ այդպիսի դեպքեր շատ-շատ են եղել, երբ փլատակների տակ են մնացել մարդիկ։ Եթե մարդուն չի հաջողվել փլատակների տակից հանել սահմանված ժամկետներում, ապա արյունահոսության պատճառով այդ մարդը պարզապես արնաքամ է լինում, կամ էլ եթե փլատակը ընկել է նրա վերջույթին, այն թույն է արտադրում։ Մեկ ու կես ժամն լրանալուն պես, խորհուրդ չի տրվում փլատակը, քարը կամ այլ իր, որն ուժեղ ընկել է ձեռքին, հանել, քանի որ դա կարող է հանգեցնել «crush-սինդրոմին», որն էլ իր հերթին թույն արտադրելով «կվարակի» ամբողջ օրգանիզմ-համակարգը, այդպես հանգեցնելով մահվան։