Հարցեր՝
Նշել զինծառայողի առնվազն 5 իրավունք
- Զինծառայողը իրավունք ունի դիմել հրամանատարությանը այն դեպքում, երբ վստահ է, որ իր կոչումը պետք է բարձրացվի` համապատասխան պատճառներով։
- Ունի իրավունք զենքով ինքնուրույն պաշտպանելու պետական, հասարակական կամ մարտական օբյեկտները` թշնամու հարձակման դեպքում` առանց հրամանի։
- Զենքը կարող է օգտագործել պաշտպանված անձին զինաթափելու համար այն դեպքում, երբ տվյալ անձը գործել է օրենքով խախտելի ու պատժելի հանցագործություն` մարտական ծառայության ընթացքում։
- Հասարակական կամ քաղաքացիական անձանց վրա զինված հարձակման դեպքում զինծառայողը իրավունք ունի ինքնուրույն անձնվեր լինելու նրանց պաշտպանման գործում։
- Զինծառայողը հատուկ դեպքերում (կենցաղային, անձնական) ունի իրավունք դիմելու հրամանատարությանը` նրան արձակուրդ ընձեռելու հարցով։
Նշել զինծառայողի առնվազն 5 պարտականություն
- Զինծառայողը պարտավոր է անխախտելի կերպով ծառայել Հայաստանի Հանրապետությանը` իր հայրենիքին։
- Անսասան պահել Հայրենիքի սահմանները, անձնուրաց պայքարել հանուն ինքնիշխան Հայաստանի Հանրապետության։
- Ենթարկվել հրամանատարների ու պետերի հրամաններին, պաշտպանել նրանց ռազմական գործողությունների ժամանակ։
- Մարտական (ռազմական) գործողությունների ժամանակ սեփական կյանքը վտանգելով` փրկել զորամասի մյուս մարտիկներին, պայքարել ու կռվել թշնամու դեմ` հարձակման դեպքում։
- Ինչպես նաև պարտավոր է հարգել սեփական կոչումը, Հայրենիքի խորհրդանիշները, պարտավոր է ներկայանալ կազմ֊պատրաստ հատուկ գործողությունների (նաև ռազմական գործողությունների) ժամանակ։ Պարտավոր է պահել և պաշտպանել զինակիցներին, մարտական դրոշը։