- Կարդալ Զինվորական ծառայության մասին օրենքը
- Սևով դուրս գրել այն կետերը, որոնց հետ կան անհամաձայնություններ
Որևէ հոդված սույն օրենքում չկա, որի հետ համաձայն չեմ։ Սակայն որպես հավելում, պետք է ասեմ, որ օրենքը՝ որպես բարձրագույն պաշտպանական ու հանցանքից որոշ չափով խուսափելու միջոց, իրենից պիտի ենթադրի անխախտելիություն։ Սակայն շատ են դիտվում որոշակի անհամընկնություններ։ Կարծում եմ, որ զինվորական ծառայության կազմակերպման օրենքի 7) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավական ու սոցիալական պաշտպանվածությունը կետը պետք է խստացվի, ինչպես նաև 4) զինծառայողների արհեստավարժությունը կետը պետք է մանրամասն ներկայացված լինի, այսինքն հստակեցնի՝ թե զինվորական ծառայության անցած քաղաքացիները ինչպիսի սկզբունքներով են արհեստավարժություններ կատարելու ծառայության ընթացքում։
Որոշ չափով համաձայն չեմ 1) միանձնյա և կենտրոնացված ղեկավարումը կետի հետ, որն իրենից ենթադրում է համակարգի կամ նրա որոշ բաժինների միանձնյա կառավարում։ Կարծում եմ, որ կոլեգիալ կառավարման ժամանակ ավելի ճշգրիտ ու պարզեցված կլինի աշխատանքը՝ ուղղված զինծառայողների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև զինվորական ծառայության բարելավմանն ու զարգացմանը։
- Ավելացնել կետեր, որոնք ըստ ձեզ պետք է լինեին օրենքում, սակայն չկան և հիմնավորել
Օրենքում զինվորական ծառայության ժամանակ իրականացվող գործողությունները, ըստ էության, ներկայացված են, սակայն կարծում եմ, որ ավելացումները՝ զինվորական և մարտական ոգին բարձրացնելու համար, ավելորդ չեն լինի։ Ես պարտադիր կերպով օրենքի մեջ կետ կմտցնեի թշնամու դեմ «փափուկ զենք» օգտագործելու նուրբ արվեստի հիմունքների մասին դասեր, դասընթացներ, այսինքն՝ թուրքերենի և ադրբեջաներենի ուսուցում, Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրական հանրապետությունների մշակույթի ու պատմության հետ իրական առերեսում, պատմական դասընթացներ, որոնք կօգնեն զինվորական ծառայության անցած քաղաքացիներին ավելի լավ պատկերացումներ և հեռանկարներ կազմել, ինչպես նաև մարտական ու դիվանագիտական ոգին բարձրացնել։ Կարծում եմ, որ վերոնշյալ կետերը կամավոր ձևով պետք է լինեն, այսինքն զինծառայողը, ինքը ընտրի, թե ցանկանում է արդյոք սովորել լեզուն, թե ոչ։ Որպես հավելում, հոդվածի մեջ, կարծում եմ, հայրենասիրական և ռազմահայրենասիրական դասերի կազմակերպման վերաբերյալ որոշակի փոփոխություններ են պետք, սակայն, չեմ բացառում դրանց առկայությունը ներկայումս։
Աշխատանքի երկրորդ փուլ՝
- Սահմանել զինվորական կոչումները և նշել դրանց տրման կարգերը

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում սահմանվում են զինծառայողների հետևյալ կազմերը և զինվորական կոչումները.
1) շարքային կազմ՝ «շարքային» և «եֆրեյտոր» զինվորական կոչումներով.
2) ենթասպայական կազմ, որն իր հերթին բաղկացած է՝
ա. կրտսեր ենթասպայական կազմից՝ «կրտսեր սերժանտ», «սերժանտ», «ավագ սերժանտ», «ավագ» զինվորական կոչումներով,
բ. ավագ ենթասպայական կազմից՝ «ենթասպա», «ավագ ենթասպա» զինվորական կոչումներով.
3) սպայական կազմ, որն իր հերթին բաղկացած է՝
ա. կրտսեր սպայական կազմից՝ «լեյտենանտ», «ավագ լեյտենանտ», «կապիտան» զինվորական կոչումներով,
բ. ավագ սպայական կազմից՝ «մայոր», «փոխգնդապետ» «գնդապետ» զինվորական կոչումներով,
գ. բարձրագույն սպայական կազմից՝ «գեներալ-մայոր», «գեներալ-լեյտենանտ», «գեներալ-գնդապետ», «բանակի գեներալ» զինվորական կոչումներով:
2. Զինվորական կոչումների կրման ժամկետներն են`
1) կրտսեր սերժանտ` 1 տարի.
2) սերժանտ, ավագ սերժանտ, ավագ` 2 տարի.
3) ենթասպա` 3 տարի.
4) լեյտենանտ` 2 տարի.
5) ավագ լեյտենանտ` 2 տարի.
6) կապիտան` 3 տարի.
7) մայոր` 3 տարի.
8) փոխգնդապետ` 4 տարի:
Ներքոհիշյալ հոդվածներում հստակ ներկայացված են տարբեր կոչումների շնորհման կարգերը

| Հոդված 11. | «Լեյտենանտ» զինվորական կոչում շնորհելը |
1. «Լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է`
1) ռազմաուսումնական հաստատություն կամ սպայական դասընթաց ավարտած` սպայական կոչում չունեցող զինծառայողներին, ընդ որում` ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություն ավարտած զինծառայողին «լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է ինտերնատուրան ավարտելուց հետո.
2) բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած քաղաքացիներին` սույն օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո.

3) սպայական պաշտոնի նշանակված բարձրագույն կրթություն ունեցող զինծառայողներին.
4) պահեստազորում հաշվառված և բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին` պահեստազորային պատրաստության շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելուց հետո:
| Հոդված 12. | Ավագ ենթասպայական զինվորական կոչումներ շնորհելը |
1. «Ենթասպա» զինվորական կոչում շնորհվում է`
1) պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և «ավագ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է ավագ ենթասպայական կազմի զինվորական կոչմանը, ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը.

2) ավագ ենթասպայական կազմի համապատասխան մասնագիտական ուսումնական ծրագիր ավարտած շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի զինվորական կոչում ունեցող զինծառայողներին.
3) պայմանագրային զինվորական ծառայության ընդունված և ավագ ենթասպայական խմբի պաշտոնի նշանակված զինծառայողներին, որոնք ունեն կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում և բարձրագույն կրթություն:
2. «Ավագ ենթասպա» զինվորական կոչում շնորհվում է «ենթասպա» զինվորական կոչումը կրելու ժամկետը լրացած այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած զինվորական պաշտոնի հաստիքային դասակարգմանը համապատասխանում է «ավագ ենթասպա» զինվորական կոչումը:

| Հոդված 13. | Կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչումներ շնորհելը |
1. «Կրտսեր սերժանտ» զինվորական կոչում շնորհվում է պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և համապատասխան ուսումնական հավաքներ անցած կամ սերժանտական դասընթաց ավարտած զինծառայողներին, ինչպես նաև խրախուսման կարգով` բարեխիղճ և ծառայության բարձր ցուցանիշներ ունեցող զինծառայողներին՝ համապատասխան խմբերի պաշտոնների նշանակվելու դեպքում:

2. «Սերժանտ» զինվորական կոչում շնորհվում է պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և համապատասխան ուսումնական հավաքներ անցած կամ սերժանտական դասընթաց ավարտած զինծառայողներին, ինչպես նաև «կրտսեր սերժանտ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «սերժանտ» և դրանից բարձր զինվորական կոչմանը, ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը:

3. «Ավագ սերժանտ» զինվորական կոչում շնորհվում է պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և համապատասխան ուսումնական հավաքներ անցած կամ սերժանտական դասընթաց ավարտած զինծառայողներին, ինչպես նաև «սերժանտ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «ավագ սերժանտ» և դրանից բարձր զինվորական կոչմանը, ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը:

4. «Ավագ» զինվորական կոչում շնորհվում է «ավագ սերժանտ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «ավագ» և դրանից բարձր զինվորական կոչմանը, ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը:

| Հոդված 14. | Շարքային կազմի զինվորական կոչումներ շնորհելը |
1. «Շարքային» զինվորական կոչում շնորհվում է`
1) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին` զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներում գրանցելիս.
2) զինվորական կոչում չունեցող և սույն օրենքով սահմանված կարգով պահեստազոր փոխանցվող քաղաքացիներին` պահեստազորում հաշվառելիս.

3) ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներին` որպես կուրսանտ գրանցելիս.
4) սույն օրենքով սահմանված կարգով առաջին անգամ պայմանագրային զինվորական ծառայության ներգրավվող իգական սեռի քաղաքացիներին` զինվորական պաշտոնի նշանակելիս:
2. «Եֆրեյտոր» զինվորական կոչում շնորհվում է խրախուսման կարգով` «շարքային» զինվորական կոչում ունեցող զինծառայողներին: