Գոյության կռիվ ասելով հասկանում ենք բարդ և բազմազան հարաբերություններ տեսակի ներսում առանձնյակների միջև, տարբեր տեսակների առանձնյակների միջև, ինչպես նաև առանձնյակների և անօրգանական աշխարհի միջև տեղի ունեցող։ Դարվինը գտնում էր, որ գոյության կռիվը ոչ թե առանձին էվոլյուցիոն գործոն է, այլ նախադրյալ է բնական ընտրության համար։ Գոյության կռվի հիմնական պատճառը տեսակների թվաքանակի հնարավոր սահմանափակ աճի և միջավայրի պայմանների, պաշարների միջև եղած անհամապատասխանությունն է։ Կան գոյության կռվի երեք ձևեր ՝ ներտեսակային, միջտեսակային և կռիվ անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների հետ։

Gorillas, charcoal and the fight for survival in Congo's rainforest |  Global development | The Guardian

Ներտեսակային կռիվ

Ներտեսակային կռվի ընթացքում տեղի է ունենում նույն տեսակին պատկանող առանձնյակների միջև։ Այս կռիվը ամենատարածվածն է, քանի որ նույն տեսակի առանձնյակները միջավայրի պայմանների նկատմամբ նույն պահանջներն ունեն։ Ներտեսակային գոյության կռվի օրինակ է մրցակցությունը միևնույն տեսակի առանձնյակների միջև ՝ ապրելատեղի, սննդի համար, մրցակցության էգին տիրանալու համար։ Օրինակ ՝ նույն տեսակին պատկանող թռչունների և կաթնասունների արուները բազմացման շրջանում պայքարի մեջ են մտնում միմյանց հետ խ էգին տիրանալու համար։ Ներտեսակային գոյության կռիվը նպաստում է տեսակների հարմարվածությանը, որոնք հարուցում են կռվի այս ձևը։

Միջտեսակային կռիվ

Միջտեսակային գոյության կռիվը տեղի է ունենում տարբեր տեսակների պոպուլյացիաների միջև։ Այն ավելի սուր է ընթանում, եթե տեսակները միևնույն ցեղին են պատկանում և միատեսակ կարիք ունեն։

Անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ կռիվ

Այս կռիվը նկատվում է տեսակի ցանկացած մասում կապված արտաքին պայմանների փոփոխման հետ։ Ջերմության կամ խոնավության տատանումները լուրջ ազդեցություն են ունենում պոպուլյացիայի առանձնյակների վրա։ Օրինակ ՝ երկկենցաղները, սողունները, կրծողները ձմեռային քուն մտնող կենդանիներ են և նրանք կարող են ցրտահարվել ու ոչնչանալ։

July Nature Almanac: Northern harriers fight for survival

Բնական ընտրություն

Բնական ընտրություն է կոչվում այն գործընթացը, որի հետևանքով գոյատևում և իրենից հետո սերունդ են թողնում տվյալ պայմաններում առավելապես օգտակար ժառանգական փոփոխություններ ունեցող առանձնյակները։ Բնական ընտրությունը կատարելագործում է առանձնյակի հարմարվածությունները գոյության տվյալ պայմանների նկատմամբ։ Բնական ընտրության ընթացքում հաճախ գոյատևում են ոչ թե ամենաուժեղները, այլ հարմարվածները։ Օրինակ ՝ օվկիանոսային քամոտ կղզիներում անթև միջատները պահպանվում, գոյատևում են, մինչդեռ թևավոր միջատներին քամին քշում է, տանում է դեպի ծով ու ոչնչացնում։ Բնական ընտրության հետևանքով գոյատևում են միջավայրի պայմաններին ավելի հարմարվածները։ Բնական ընտրությունը լինում է ՝ շարժական և կայունացնող։

Շարժական ընտրություն

Պոպուլյացիայում առանձնյակների նախկին հատկանիշների փոփոխությունը արտաքին միջավայրի պայմանների փոփոխման հետևանքով կոչվում է շարժական ընտրություն։ Բնական ընտրության շարժական ձևը գործում է արտաքին միջավայրի պայմանների փոփոխման դեպքում։ Այս ընտրության ձևը նկատեց Դարվինը։ Նա տեսավ, որ կեչու ծառերի բները սպիտակից դառնում են մուգ դարչնագույն։ Մուգ թիթեռները այս պայմաններում պակաս նկատելի են դառնում, քան բաց գունավորում ունեցող թիթեռները և բնական ընտրությունը պահպանում է նրանց։ Այս ընտրությունը կատարող գործոնը մեծ մասամբ թիթեռներով սնվող թռչուններ են։ Բնական ընտրության շարժական ձևը հիմնավոր դեր է կատարում էվոլյուցիայում հարմարանքների զարգացման գործում։ Այսպես է ընթացել նաև ձիու էվոլյուցիան հնգամատ վերջույթից մինչև միամատը և տարբեր կղզիներում ապրող միջատների անթև ձևերի առաջացումը և այլն։ Շարժական ընտրությունը փոխակերպում է տեսակները շրջապատող միջավայրի փոփոխվող պայմաններին համապատասխան։

Nuts at dawn: Britain's squirrels fight for survival

Կայունացնող ընտրություն

Կայունացնող ընտրությունը գործում է միջավայրի համեմատաբար հաստատուն պայմանների դեպքում։ Այն պահպանում է տեսակը փոփոխություններից ՝ ամրապնդելով ձեռք բերած հատկանիշները։ Կայունացնող ընտրության շնորհիվ են հասել կենդանական աշխարհի կենդանի բրածոները։ Օրինակ ՝ լաթիմերիան, որը վրձալողակ ձուկ է և սողուններից ՝ հատերիան և այլն։ Կայունացնող ընտրությունն ամրացնում է օգտակար հատկանիշները միջավայրի հաստատուն պայմաններում։