Առողջագիտության հերթական դասաժամին մենք խոսեցինք թունավորման մասին։ Տարբերակեցինք թունավորման երեք տեսակ՝ էկզոգեն, էնտոգեն և սննդից ստացված։ Էկզոգենը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «դրսից ծնված», մեր իրականության մեջ էլ է նույն կերպ ներկայացված։ Էկզոգեն թունավորումը բառացիորեն և տրամաբանորեն նշանակում է դրսից թունավորված, որն ամենահաճախն է հանդիպվում մարդկանց մոտ։ Երկրորդը էնտոգենն է, որն արդեն նշանակում է «ներսում/ներսից ծնված»։ Այդպիսի բակտերիաները առաջանում են մեր օրգանիզմում և այն հեռացնելու համար հարկավոր է շտապ դիմել բժիշկի կամ էլ փորձել ջրով ու սոդայով այն դուրս բերել։ Ընդհանրապես թունավորման ժամանակ ամենաէֆեկտիվ գործողությունը արտահանումն է։

Եվ վերջինը սննդից թունավորումն է։ Մարդն օգտագործում է սնունդ, որն պարարտացնելուց կամ մշակելուց կամ աճեցնելուց որևէ էկոլոգիական խնդրի հետ է բախվել և այդպես դարձել թունավոր։ Հետևաբար սնունդը հետագայում հայտնվում է մարդու օրգանիզմում և այդպես կարող է այն թունավորման ակնհայտ պատճառ դառնալ։
Ախտանշանների վերաբերյալ պետք է իմանալ հետևյալը։ Ստամոքսային թունավորման ժամանակ ախտանշանները ի հայտ չեն գալիս անմիջապես սննդի ընդունումից հետո, այլ մի քանի ժամ անց։ Ինչու՞ ժամեր անց, քանի որ այդ ընթացքում սնունդը մարսվում է և ուղևորվում է աղիներ։ Ախտանշաններից են գլխացավը, փորացավը, ջերմությունը՝ որոշ դեպքերում, սրտխառնոցը, թուլացությունը։ Լինում են նաև դեպքեր, երբ հալյուցինացիաներ են առաջանում։


Թունավորման պատճառ կարող է դառնալ յուրաքանչյուր առարկա, որն ստամոքսը ի վիճակի չէ ընդունել կամ մարսել կամ օգտակար նյութեր սինթեզել։ Օրինակ պտկավոր սունկը /կարմիր-սպիտակ/, որն համարվում է ամենաթունավոր սնկերից մեկը աշխարհում։ Ոչ ճիշտ պատրաստելու դեպքում նույնիսկ ֆուգու ձուկը, որն հայտնի է ճապոնական խոհանոցում, ինչպես նաև համարվում է նրա հայտնի ուտեստներից մեկը, նույնպես կարող է թունավոր լինել, բայց արդեն՝ մահացու։
Ինչպե՞ս կարող ենք խուսափել թունավորումից կամ էլ այն կանխել։ Թունավորումից խուսափելու համար, մենք պետք է ճիշտ սնվենք։ Չպետք է անծանոթ ու անհայտ ուտելիքներով, նյութերով, միրգ-բանջարեղենով սնվենք։ Այն կանխելու համար մենք պետք է ջրով և սոդայով ողողումներ անենք։ Երբ մենք մեր ցուցամատը երկարացնում ենք բերանի մեջ, մենք գրգռում ենք մեր կուլ տալու զգայարաններից մեկը և այն չզգալով ուտելիքի առկայությունը, պարզապես փսխում է։ Հենց նման կերպ մենք պետք է փորձենք գոնե կեսից ավելին հետ արտաբերենք, որպեսզի կարողանանք զգալի մասով կանխել թունավորումը։ Գաղջ ջուրն ու սոդան լավ օգնում են այս հարցում։