Անդրկովկասի երեք երեք երկրների միջև տարածքային հիմնախնդիրները լուծելու համար գործում էր հանձնաժողով ՝ Սերգեյ Կիրովի նախագահությամբ: Թիֆլիսում կայացած հանձնաժողովում, Հայաստանի ներկայացուցիչ ՝ Ալեքսանդր Բեկզադյանը, առաջարկեց զիջումների գնալ: Հայաստանին միացնել ԼՂՀ-ն, բայց ցավոք Վրաստանը և Ադրբեջանը համաձայն չէին:
Հայկական տարածքների հարցը 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերում:
Թուրքիան առիթից օգտվում էր Հայկական հարցի շուրջ օգնություն կորզել, ոչ միայն Անտանտի երկրներից այլև Ռուսաստանից: Ամեն ինչ անում էր որպեսզի խնդիրը լուծվեր իր օգտին, հակառակ դեպքում սպառնալով անցնել Անտանտի կողմը: Ռուսաստանը նվիրաբերեց հայկականը հողերը Թուրքիային: Ասելով ՝, որ ստիպված է զոհաբերել հայ աշխատավորների շահերը (Վ. Լենին): 1921թ. ին Մոսկվայում կայացան Ռուս-Թուրքական բանակցությունները, որոնք վերջացան եղբայրության պայմանագրի ստորագրությամբ: Հայկական պատվիրակությունը զրկվել էր բանակցություններին մասնակցելուց: Հայերը նախատեսել էին վերադարձնել Կարսի, Ալեքսանդրապոլի և Սուրմալույի գավառը: Թուրքերը միայն զիջեցին Բաթումը, այն էլ Վրաստանին: Այսպիսով Արևմտյան Հայաստանը և Կարսի մարզը թուրքաբնակ էր: Մոսկվայի պայմանագրով Խորհրդային Հայաստանը մնաց 29 հազ. քառ. կմ.: Կարսում կայացող բանակցություններում Հայաստանի պատվիրակության զեկավարն էր Ասքանազ Մռավյանը: Բնկանաբար հայերի պահանջները չէին ընդունվի և պարտադրվեց հայերին ճանաչել իրենց հեղերի կորուստը:
Լոռի և Ջավախք
Ապստամբությունը ղեկավարելու համար Ղարաքիլիսայում ստեղծվեց շտաբ ՝ Հովսեփ Լազարյանի գլխավորությամբ: 1921-ին սկսվեց և տևեց 3 օր և Լոռին ազատագրված էր: Այդ ժամանակ Վրաստանը խորհրդայնացվեց և Ռուսաստանը հետ քաշվեց Անդրկովկասից: Հայ-վրացական խնդիրներն էր Ջավախքը (Ախալքալաքը): Հայաստանը պահանջեց հետ վերադարձնել Ջավախքը, բայց Վրաստանը մերժեց, պատճառաբանելով ՝, որ Հայաստանին զիջվեց Լոռին, իսկ Ջավախքը պետ է լինի Վրաստանի կազմում: Այդ ոգով էլ որոշվեց որոշում 1921թվականին:
Նախիջևանի հիմնախնդիրը
Հայաստանի խորհրդայնացման օրն, իսկ Ադրբեջանը որոշեց, որ Նախիջևանը և ԼՂՀ-ն Հայստանից անբաժանելի մասեր են: Սակայն ըստ Մոսկվայի պայմանագրի ՆԱխիջևանը պետք է լիներ Ադրբեջանի խնամակալության տակ, բայց իշխանությունը նվաճեցին թաթար բեկերն ու խաները: Իսկ այժմ Նախիջևանը բացարձակ հայաթափված է:
Կարսի պայմանագիր
Կարսի պայմանագիրը կնքվել է 1921 թ-ի հոկտեմբերի 13-ին` մի կողմից` Ադրբեջանական, Հայկական և Վրացական ԽՍՀ-ների, մյուս կողմից՝ Թուրքիայի միջև՝ ՌԽՖՍՀ մասնակցությամբ: Դրան նախորդել է Կարսի խորհրդաժողովը (1921 թ-ի սեպտեմբերի 26 – հոկտեմբերի 13-ը)՝ դարձյալ ՌԽՖՍՀ ներկայացուցչի մասնակցությամբ:

Կարսի պայմանագիրը բաղկացած է ներածությունից, 20 հոդվածից և 3 հավելվածից: 1-ին հոդվածով ուժը կորցրած էին համարվում բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել էին պայմանավորվող կողմերի տարածքներում անցյալում ինքնիշխան կառավարությունների միջև. դրանով չեղյալ էր համարվում նաև Ալեքսանդրապոլի պայմանագիրը (1920 թ-ի դեկտեմբերի 2–3): Չեղյալ էին համարվում (բացառությամբ Մոսկվայի ռուս-թուրքականի) այն պայմանագրերը, որոնք կնքվել էին երրորդ պետության հետ և վերաբերում էին Անդրկովկասի հանրապետություններին: 2-րդ հոդվածով, որն առանձնապես կարևոր էր Թուրքիայի համար, կողմերը չէին ճանաչում «բռնի ուժով» պարտադրված ոչ մի պայմանագիր կամ միջազգային այլ ակտ. դա նշանակում էր, որ Խորհրդային Հայաստանը չի ճանաչում 1920 թ-ի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագիրը: Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև սահմանը որոշվում էր 4-րդ հոդվածով (ներկայիս սահմանը Թուրքիայի հետ): 5-րդ հոդվածով Թուրքիայի, Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների կառավարությունները համաձայնում էին Նախիջևանի մարզը` որպես ինքնավար տարածք, հանձնել Ադրբեջանի խնամակալությանը: 6–9-րդ հոդվածները վերաբերում էին Թուրքիայի և Վրաստանի փոխհարաբերություններին, համաձայն որոնց` Թուրքիան Բաթում քաղաքի ու մարզի նկատմամբ ինքնիշխանության իրավունքը զիջում էր Վրաստանին՝ պայմանով, որ տեղական բնակչությունն օգտվի լայն ինքնավարությունից, իսկ Թուրքիային իրավունք վերապահվի օգտվելու Բաթումի նավահանգստից՝ առանց դրա համար հատուկ հարկ վճարելու (հոդված 6): 10-րդ հոդվածով կողմերը պարտավորվում էին թույլ չտալ իրենց տարածքներում այնպիսի կազմակերպությունների կամ խմբերի գոյությունը, որոնք պայմանավորվող մյուս կողմի դեմ պայքարի նկատակ ունեն: Վերջին՝ 20-րդ հոդվածով նախատեսված էր, որ պայմանագիրը ենթակա է վավերացման, և վավերագրերը կփոխանակվեն Երևանում` 1922 թ-ի սեպտեմբերի 11-ին: Մնացած հոդվածներով որոշվում էին կողմերի քաղաքացիների իրավական կացությունը միմյանց տարածքներում, զիջվող տարածքների բնակչության տեղափոխման իրավունքը, սահմանվում էին ռազմագերիների ու գաղթականների փոխանակման կարգը, առևտրական հարաբերություններ հաստատելու և այլ հարցեր:Կարսի պայմանագրով վերահաստատվեցին 1921 թ-ի Մոսկվայի պայմանագրի զավթողական դրույթները, որոնք կոպտորեն ոտնահարում էին Հայաստանի կենսական շահերը: Պայմանագիրն ստորագրել են անդրկովկասյան 3 հանրապետությունների պատվիրակության անդամները և ՌԽՖՍՀ ներկայացուցիչը:
Մոսկվայի պայամանագիր
1921 թ․ մարտի 16-ին Մոսկվայում Խորհրդային Ռուսաստանի ու Քեմալական Թուրքիայի միջև կնքվեց բարեկամության ու եղբայրության պայմանագիր։
Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսն անցկացվել է 1921 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 16-ը, Քեմալական Թուրքիայի և խորհրդային հանրապետությունների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով։

Կոնֆերանսում ՌԽՖՍՀ-ն ներկայացրել են Գեորգի Չիչերինը և Ջելալ Կորկմասովը, իսկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը՝ Յուսուֆ Քեմալ Բեյը, Ռիզա Նուր Բեյը և Ալի Ֆուատ փաշան։ Ազգությունների այն ժամանակվա կոմիսար Ստալինի ջանքերի շնորհիվ Չիչերինը վերջնականապես հրաժարվում է մինչ այդ ունեցած հայանպաստ իր դիրքորոշումից։ Հայաստանի սահմանների հարցի կապակցությամբ Չիչերինը հայտարարում է, որ իրենք չեն պնդի սահմանը Արփաչայից արևմուտք և Արաքսից հարավ անցկացնելուն։ Դա նշանակում էր, որ Թուրքիային էին անցնում ոչ միայն ամբողջ Կարսի մարզը, այլև Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Սակայն թուրքական պատվիրակությունը չի բավարարվում այդքանով և պահանջում է, որպեսզի Նախիջևանի մարզը չմնա Հայաստանին, այլ դրվի Ադրբեջանի հովանավորության տակ, վերջինս էլ պետք է պարտավորվեր ապագայում չզիջել այդ հովանավորությունը մի երրորդ պետության, այսինքն՝ Հայաստանին։ Ի վերջո մարտի 16-ին կողմերը կնքում են ՌՍՖՍՀ – Թուրքիա «ընկերության և եղբայրության պայմանագիրը», ինչպես նշված է պայմանագրի նախաբանում։