ՀՀ անկախության հռչակումը։ Հայաստանի անկախության հռչակագրի դրույթներից ելնելով՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը 1991 թ. մարտի 1- ին որոշել էր նույն թվականի սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով, հետևյալ հարցադրումով. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ կազմից դուրս»։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94․39 տոկոսը), “այո” ասաց անկախությանը։ Համաժողովրդական հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Այսպես հռչակվեց ՀՀ անկախությունը։ Սեպտեմբերի 21-ը որպես անկախության տոնական օր, Հայաստանում նշվում է ամեն տարի:

ՀՀ Սահմանադրության ընդունումը։ Հանրապետության պետական-քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձություններից էր պետության հիմնական օրենքների՝ սահմանադրության ընդունումը։ Այդ նպատակով ստեղծվել էր ՀՀ Գերագույն խորհուրդի Սահմանադրական հանձնաժողով։ ՀՀ Գերագույն խորհրդի հավանությանն արժանանալուց հետո սահմանադրության նախագիծը դրվեց համաժողովրդական հանրաքվեի 1995թ. հուլիսի 5-ին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Հիմնական օրենքի օգտին քվեարկեց ընտրողների 68․4 տոկոսը։ Այսպիսով՝ ՀՀ սահմանադրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին, համաժողովրդական հանրաքվեով: ՀՀ սահմանադրությունը կարևոր երևույթ էր, որը դրեց ամբողջատիրական համակարգից դեպի ժողովրդավար պետության անցնելու իրավական հիմքերը, իրավական ձևակերպում տվեց քաղաքական նոր համակարգին, սահմանեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները։ Ըստ սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է։

Հայոց ազգային ժողով։ Առաջնահերթ նշանակություն ստացավ ազգային պետության անկախության պահպանման հարցը, որի երաշխիքը կարող էր լինել մարտունակ բանակը 1989 թ. ապրիլին կամավորներից ստեղծվել էր Հայոց ազգային բանակ (ՀԱԲ) ռազմական կազմակերպությունը, որը տարբեր վայրերում հիմնել էր իր կառույցները։ 1990թ. օգոստոսի 29-ին, ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, ՀԱԲ-ը լուծարվեց 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը։ Պատերազմի բովում իրարից անկախ գործող շուրջ 80 երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով 1992 թ. ստեղծվեց հայոց ազգային բանակը։