Մի քիչ տեղեկություն՝

Մայիսի 29-ին՝ առաջին հանրապետության հռչակման և բարձունքի հաղթահարման օրվան նվիրված, բարձրանալու ենք Մեծ Շարա լեռը (2475մ)։ Քայլարշավը սկսելու ենք Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղից, քայլելով 5կմ բարձանալու ենք լեռան գագաթը, այնուհետև շարունակելով մեր քայլքը անցնելու ենք 10 կմ և հասնենք Շիրակի մարզի Գեղանիստ գյուղ։ Մենք մեքենայով հասնելու ենք Բերքառատ գյուղ և այնտեղիս կսկսենք քայլքը, իսկ մեքենան մեզ կսպասի Գեղանիստ գյուղում։

Օրը՝ Մայիսի 29

Մեկնում՝ 29․05․2023 թ, ժամը՝ 09։00Մայր դպրոցի երթուղիների կայանատեղի

Ժամանում՝ Նույն օրը, ժամը՝ 19։00 Մայր դպրոցի երթուղիների կայանատեղի
Մասնակիցներ՝  Ավագ դպրոցի տարատարիք սովորողներ

Համակարգող՝ Գոհար Իսկանդարյան, Լիլիթ Յախինյան, Աննա Խաչատրյան, Անուշ Ներսիսյան

Նպատակը՝ 

բարձունքի հաղթահարում, հայրենագիտություն, քայլարշավ, դժվարությունների հաղթահարում և կամքի դրսևորում, փոխօգնություն, բարձունքի գրագետ հաղթահարման հմտությունների կիրառում, ծանոթություն Արագածոտնի և Շիրակի մարզին, Մեծ Շարա լեռան լանջին գտնվող քարանձավներին, լեռան գագաթին գտնվող Սբ․ Հովհաննես եկեղեցուն
Արդյունքը՝ սովորողները լիարժեք պատկերացում կկազմեն երկու մարզերի մասին, ինչպես նաև կծանոթանան տվյալ տարածքի բուսական աշխարհի հետ։

Երթուղի՝ Երևան-Ապարան-Բերքառատ-Մեծ Մանթաշ-Գեղանիստ-Երևան

Ժամանում— Գեղանիստ-Մեծ Մանթաշ-Ապարան-Երևան

Մեկնում— Երևան-Ապարան-Բերքառատ

Ավելի շատ տեղեկության համար անցե՛ք հղումով

Ամփոփում՝

Մայիսքսանիննյան բարձունքի հաղթահարումը իրոք որ տպավորիչ էր։ Ապարան քաղաքի Գնթունիք մարկետից սնունդ-ապրանք գնելուց հետո, մենք շարժվեցինք Հնաբերդ, քանի որ նրա մոտակայքում էր գտնվում Մեծ Շարայի լեռը, որը մենք պիտի հաղթահարեինք։ Ինչպես նշվեց արդեն, Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման, բարձունքի հաղթահարմանը նվիրված, ինչպես նաև մեր դպրական ճամբարի բացման օրը, որոշել էինք անցկացնել այսպես։ Եղանակը սկզբից ցուրտ էր, անձրևոտ, սակայն հետո խաղաղվեց ու հանդարտվեց։

Հասնելով նշանակման վայր, մենք հավաքվեցինք և ուրախ տրամադրությամբ սկսեցինք հաղթահարել այդ հարթ թվացող, սակայն հոգնեցնող բարձունքը, որը, կարծես թե, տանում էր դեպի անվերջություն։ Մեր քայլքից կես ժամ անց, սկսեցինք երգել հանրահայտ երգեր, մի խոսքով՝ անկացրինք շատ հավես ժամանակ։ Ճանապարհը՝ անձրևից հետո, դեռ չէր չորացել, խոնավությունը զգացվում էր, սակայն սովորողների բուռն տրամադրության ներքո, դա նույնիսկ չէր էլ զգացվում։ Ճանապարհին մենք լուսանկարներ ու տեսանյութեր էինք անում։ Ի դեպ, մեր ճանապարհից բացվում էին ամենագեղատեսիլ, ամենագեղեցիկ ու նրբաճաշակ տեսարանները՝ Արագած լեռան հետ, իհարկե։ Արագած լեռան վեհ ու վսեմ դիրքը մոտիվացնում էր մեզ։

Բայց սա դեռ ամենը չէր։ Ճանապարհը, չնայած, որ երկար էր, սովորողների և, անշուշտ, ուսուցիչների հետ ջերմ շփման ֆոնի ներքո, թվում էր երկրորդական։ Փոքր բարձունքի ստորոտից արդեն իսկ երևում էին Հնաբերդ, Նորաշեն, Գեղադիր և Մեծ Մանթաշ համայնքներն ու գյուղերը։ Հասնելով ամենավերևի կետին այդ փոքր բարձունքի, ես լուսանկարեցի վերոհիշյալ պատմական լուսանկարը։

Հետո մենք քայլեցինք դեպի Մեծ Շարայի լեռ, որն փաստորեն ժայռ էր, այն էլ, անսովոր ու անտրամաբանական։ Ինչու՞ անտրամաբանական, քանզի այդ նախշերը դեռևս մնացել են մեր մտքում գամված, որն, ըստ խոսքի, ստեղծել է Մայր բնությունը։ Դրանք այնպիսի շքեղ ու անմոռանալի տեսարաններ էին, որ խոսքեր չունեմ դրանք նկարագրելու համար։ Եկեք պարզապես վայելենք դրանց իրական արժեքը, ցավոք, այս անգամ լուսանկարներով։

Հետ ճանապարհին մենք ազգային պարեր պարեցինք, նույնիսկ նոր ընկերներ ձեռք բերեցինք, հանձինս մողեսների, ովքեր մեզ հետ կտրեցին այդ մի քանի տասնյակ կիլոմետրը՝ Երևանը ամբողջ գեղեցկությամբ տեսնելու համար։ Մինչ ավտոբուսներ հասնելը, մենք մի փոքր երկարացրինք մեր ճանապարհը՝ սխալ ուղղությամբ գնալով։ Սակայն դրանից էլ բարով դուրս եկանք։ Ավտոբուսներ հասնելուն պես՝ անակնկալ ձևով շնորհավորեցինք մեր այդ օրվա հոբելյարներին՝ մեր կազմակերպիչ Լիլիթ Յախինյանի մայրիկի՝ տիկին Գայանեի և մեր համադասարանցի Գայանեի ծննդյան տարեդարձները։ Այսպիսով՝ շատ ուրախ, հավես, ամենակարևորը՝ տպավորիչ ու անմոռանալի օր ստացվեց։ Շնորհակալություն ուշադրության համար․․․