Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ամառվա վերջին ամսին կազմակերպում է երկշաբաթյա «Ամառային դպրոց», որին կարող են մասնակցել Հանրապետության աշակերտները։ Այս տարի ես փորձեցի ուժերս և հաղթահարեցի մրցույթային փուլերը, հաջող ընդգրկվելով մասնակիցների ցանկում։ Ես նախ և առաջ ցանկանում եմ իմ հաջողության համար շնորհակալություն հայտնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցիչ Պրն․ Տիգրանյանին, տնօրեն ընկեր Մարթային, կազմակերպիչ ընկեր Լիլիթին և մյուսներին՝ ինձ օգնելու, աջակցելու և գործունեությունս խթանելու համար։
Գրանցման հայտը լրացնելուց առաջ, ես հավաքել էի անհրաժեշտ նյութերի ցուցակը։ Այնտեղ ընդգրկված էին տարվա կտրվածքով կատարված, ամփոփված լավագույն նախագծերը՝ քաղաքագիտական, հասարակագիտական, պատմագիտական թեմաներով։ Ես լիահույս էի, որ կկարողանայի հաղթահարել մրցույթային փուլերը և մասնակցել «Ամառային դպրոցին», և դա ինձ մոտ հաջողվեց։ Մեծ ակնկալիքներով սպասում եմ «Ամառային դպրոցի» մեկնարկին։ Շնորհակալություն ուշադրության համար․․․
Նախագծերի ցուցակին կարող եք ծանոթանալ հղմամբ