Սեպտեմբերի 8-ին՝ էկոլոգիայի դասին դասարանով դիտեցինք մի շատ հետաքրքիր տեսանյութ-մուլտֆիլմ, որը դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակ էր թողարկվել։ Չեմ ցանկանում շատ խորանալ այս տեսանյութի մեջ, քանզի այն կարող եք ինքներդ դիտել և ձեր կարծիքներն ու պատկերացումները կազմել։ Ես կփորձեմ վերլուծել այն, հայտնել սեփական կարծիքս մուլտֆիլմի մասին։
Վերլուծություն՝
Այստեղ գլխավոր հերոսը, որն ամայի կղզում է գտնվում, ինձ հիշեցնում է թե՛ աշխարհը, և թե՛ մարդուն՝ որպես աշխարհի մասնիկ։ Իր յուր ջանքերը ուշադրություն գրավելու և փրկվելու պսակվում են անհաջողություններով։ Մեկը գալիս է նավթ արտահանելու համար, մյուսն՝ զբոսաշրջության, մեկը ուրիշն էլ՝ ընդհանրապես հողը գրավելու և սեփականացնելու համար։ Մի խոսքով՝ այն իրոք որ ժամանակավրեպ չէ և իր էությամբ հիշեցնում է մեզ և աշխարհը։
Մարդն ներկայացնում է աշխարհը, աշխարհն էլ՝ մարդուն։ Կղզում ապրող մարդն այն բնական խնդիրն է, որն անտեսում ենք մենք։ Կամ էլ մի ուրիշ տեսանկյունից, եթե դիտարկենք, ապա մարդը պարզապես խոչընդոտն էր մյուսների համար, քանի որ մյուսները պարզապես շահի հետևից ընկած՝ անտեսում էին շուրջը կատարվող երևույթները։ Այսինքն, մեզ մոտ կարող են առաջանալ երկու հակասող մտքեր, որոնք, ի դեպ, մեր իրական աշխարհում այդպես էլ չեն գալիս համաձայնության։ Առաջին միտքն այն է, որ մարդը հանդիսանում է խոչընդոտ և խանգարում է կղզուց շահ ստանալու գործում։ Երկրորդ միտքն էլ այն է, որ մարդն այստեղ հանդիսանում է խնդիր, սակայն կղզին՝ իր հերթին, խոչընդոտ է, որն արգելափակում է բոլոր միտումներն այս մարդուն օգնելու, փրկելու։
Կարող է այն մի քիչ փիլիսոփայական թվալ, սակայն այս մուլտֆիլմն, ինչքան էլ, որ մանուկների համար է ստեղծված, մեծերին ևս դաս է ուսուցանում։ Այստեղ նկատվում են մարդկանց անտարբերության, շահախնդրության, նույնիսկ որոշ տեղերում նաև կապիտալիզմի գաղափարախոսության նշույլները, որոնք էլ չեն թողնում, որպեսզի մարդն փրկվի։ Այս մարդն մեր աշխարհն է, որն թաթախված է խնդիրների մեջ և ամեն կերպ փորձում է «բացատրել», որ վտանգի մեջ է։ Եվ իր հետ նաև մենք։ Մուլտֆիլմում ի հայտ են գալիս էկոլոգիական բազում խնդիրներ, որոնցից ամենաակնհայտներն էին նավթն ու գազը։
Այսպիսով՝ մուլտֆիլմը ստեղծված էր, որպեսզի ուսուցաներ և ցույց տար, թե ինչքան կարևոր է հոգ տանել և խնամել մեր երկիրը, չէ որ առանց նրա չկանք մենք։ Մուլտֆիլմի իրական նպատակն էր մարդկանց ուշադրությունը սևեռելու գլոբալ էկոլոգիական խնդիրների վրա։ Սակայն աշխարհն դեռ շատ փուլերով պետք է անցնի՝ նավթից, գազից հրաժարվելու, հողեր ու կղզիներ չսեփականացնելու՝ անձնական շահի համար, էկոլոգիապես մաքուր սնունդ, ջուր օգտագործելու, ինչպես նաև բնագիտական տեսանկյունից մաքուր աշխարհում ապրելու համար։