ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում՝ Հայկական ուժերի վերահսկողության ներքո անցած տարածքներում, այսպես կոչված, նախագահի ընտրությունները։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց լրագրողների հարցերին։

Նշելով, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի հարցերը երկխոսության ճանապարհով լուծելուն, Միլլերը նաև կրկին անգամ կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և Ակնայի ճանապարհը։

Միլլերն ասել է․ “Քիչ առաջ էլ մեր խոսքում նշեցինք, որ չենք ճանաչում Ղարաբաղի մարզը որպես անկախ և ինքնիշխան պետություն։ Ուստիև չենք ճանաչում, այսպես կոչված, նախագահական ընտրությունների արդյունքները”․ — ասված է հաղորդագրության մեջ։

Ղարաբաղի՝ հայկական ապօրինի ուժերի վերահսկողության ներքո անցած տարածքներում, սեպտեմբերի 9-ին անցկացվել են, այսպես կոչված, «նախագահական ընտրությունները»։

Ադրբեջանի կառավարությունն էլ Ղարաբաղում՝ հայկական ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում անցկացված ընտրությունները դատապարտել է, դրանց նկարագրելով այսպես՝ “պետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն ուղղված վիրավորական քայլ”։

Թարգմանությունն արված է Cumhuriyet.com.tr կայքից։