Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Թուրքիա-Հայաստան երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

Ըստ նախագահի հաղորդակցության վարչության հաղորդագրության՝ Էրդողանը ունեցել է հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ։

Թուրքիա-Հայաստան երկկողմ և տարածաշրջանային թեմաների քննարկման ժամանակ, երկու լիդերները ընդգծել են, որ տարածաշրջանում մշտական խաղաղությունը և կայունության հաստատումը կնպաստեն տարածաշրջանի երկրների զարգացմանն ու բարօրությանը, նաև նշել են, որ շարունակելու են դիվանագիտական ջանքերն այդ ուղղությամբ։

Թարգմանությունն արված է Cumhuriyet.com.tr կայքից։